Մալենան նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը

Ինչպես արդեն հայտնի է, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը Հայաստանն է։ Այսպիսով՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ն անցկացվելու է Հայաստանում: Ի դեպ, հատկանշական է նաև այն, որ 2022-ին «Մանկական Եվրատեսիլ»-ի հոբելյանական 20 ամյակն է:

Մեր երկիրը ներկայացնում էր 14-ամյա Մալենան։ Նա կատարում էր «Քամի-քամի» երգը։ 

Ստեղծագործությունը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքէջում հայտնվելու առաջին իսկ րոպեներից Մալենան դարձել էր երաժշտասերների ֆավորիտը։ Իսկ այսօր նա նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին այս տարի մասնակցում էր 19 երկիր։
Քվեարկությունը կատարվեց հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի քվեարկությամբ առաջինը Ֆրանսիան էր, երկրորդը՝ Լեհաստանը, երրորդը՝ Հայաստանը։ 19 երկրի ազգային ժյուրիից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված էր 5 անդամ՝ 3 պրոֆեսիոնալ երաժիշտ եւ 2 երեխա։

Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Պատանի երգչուհու իրական անունն Արփի է։ Նա ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին, Հայաստանում: Մալենան մեծացել է երաժիշտների ընտանիքում: Նրա պապիկը կլառնետահար է և նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Պատանի երգչուհին յոթամյա երաժշտական կրթությունն ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաև սիրում է պարել և 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Հիշեցնենք նաեւ, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

Նշենք նաեւ, որ «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքերի հեղինակները՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը:

Տպել
3096 դիտում

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ