Հայաստանի և սփյուռքի մասնագիտական ներուժը մեկտեղելու հնարավորություն. հուշագիր են ստորագրել «Իմ Քայլ»-ն ու «Ներուժ»-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության հասարակության հետ կապերի բաժինը:

Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի  ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

268858158_247322310840077_2244073497378284032_n.jpg (205 KB)

«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա մեկտեղելու Հայաստանի և Սփյուռքի  մասնագիտական ներուժը և հնարավորությունները՝ դրանք օգտագործելու ի նպաստ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը հավելել է, որ նախկինում իրականացվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որով հակառակ գործընթացն էր իրականացվում. մեր մասնագետներին հնարավորություն էր ընձեռնվել Սիլիկոնյան Հովտի ընկերություններում աշխատել և փորձառություն ձեռք բերել:

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել Սփյուռքի երիտասարդ մասնագետներին՝ կյանքի կոչելու իրենց նախաձեռնությունները Հայաստանում: Այս առումով նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարները համընկել են, և նախատեսում ենք այն իրականացնել եկող տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժ»-ը ՀՀ կառավարության ամենաառանցքային ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա  սփյուռքի երիտասարդներին,  սթարթափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ և, տեղափոխվելով Հայասատան, դրանք կյանքի կոչել»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ  դրամաշնորհի նախնական գումարը կլինի 80-100 միլիոն դրամի շրջանակներում:

«Ներուժ» ծրագրի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:

Տպել
1221 դիտում

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ