Գեղարքունիքից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ կտեղկայվեն հսկիչ կետեր. կարգելվի որսագործիքների մուտքը Սևանա լիճ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ,  նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, «Սևան»ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ։

Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:

Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:

Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է  շուրջօրյա հերթապահություն։

Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։

Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։

«Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները  քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։

Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվոթյամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։

Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, մանրամասնվել են ընթացակարգերը, ժամանակացույցը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։

Տպել
1324 դիտում

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6-հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախմանը ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը