«Օմիկրոնի» համար 3 պատվաստում կպահանջվի, վարակակիրների թիվը կարող է եռապատկվել մինչև դեկտեմբերի վերջ. հետազոտություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները լիարժեք պաշտպանություն չեն կարողանում ապահովել «Օմիկրոն» տարբերակից (վիրուսի մուտացված տարբերակ): Սա պարզել են բրիտանացի գիտնականները։

Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով նոր մուտացիայով վարակվելու դեպքերը և դրանք համեմատելով «դելտա-քովդի» նախորդ տարբերակի հետ։ Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում օգտագործվող պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ են վերջին տարբերակի դեմ։

Այնուամենայնիվ, մարդկանց շրջանում, որոնք կատարել են պատվաստանյութի կամ խթանիչի երրորդ ներարկումը, 75%-ը խուսափել է «օմերկոն» վարակից:

Մեծ Բրիտանիայի նախարար Մայքլ Գովը, որը վերահսկում է ենթակառուցվածքների զարգացման մակարդակի բարձրացման ծրագիրը, ուրբաթ օրն ասել է, որ իրավիճակը երկրում «խիստ մտահոգիչ է»: Գովը, որը նախկինում մասնակցել է կառավարության «Կոբրա» արտակարգ հանձնաժողովի նիստին, Բրիտանիայում գործող հակավիրուսային միջոցները համաչափ է անվանել ռիսկի ներկա մակարդակին, բայց շեշտել է, որ կառավարությունը պատրաստ է վերանայել դրանք, եթե անհրաժեշտ լինի:

«Անշուշտ, անհրաժեշտ է արագ գործել, և երբ նոր տվյալներ ունենանք, մենք այդ տվյալների հիման վրա կորոշենք, թե ինչպես պետք է վարվենք»,- ասել է նա:

Նախորդ օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմերկոն» վարակի ևս 500-ից ավելի դեպք, ընդ որում՝ այս տարբերակի հայտնաբերումից հետո երկրում հայտնաբերվել է նոր մուտացիայի 1265 դեպք: Սակայն մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 58.194 դեպք. ամենաբարձր ցուցանիշը հունվարի 9-ից ի վեր։ 

Ուրբաթ օրը կառավարությունը նոր սահմանափակումներ մտցրեց ծերանոցների համար. մեկ բնակչի համար այցելուների օրական թիվն այժմ սահմանափակ է: Այս հաստատությունները նաև կսկսեն ավելի շատ թեստավորում անցկացնել։

Հավանականությունը, որ պատվաստանյութերն այնքան արդյունավետ չեն լինի «օմերկոնի»՝ հայտնաբերված կորոնավիրուսի վերջին տարբերակի դեմ, անհանգստացրել է հետազոտողներին այն բանից հետո, երբ նոր մուտացիան հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:

Առողջապահության անվտանգության բրիտանական գործակալությունն ասում է, որ պատվաստանյութերը, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ կնվազեցնեն ծանր հիվանդության վտանգը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են «օմերկոն»-ով վարակված 581 հիվանդների և «դելտա»-ով վարակված մի քանի հազար հիվանդների տվյալները: Նրանց նպատակն էր հաշվարկել, թե որքանով են արդյունավետ պատվաստանյութերը նոր տարբերակի դեմ:

Բրիտանացի փորձագետների վերլուծությունը հիմնված է բավականին սահմանափակ տվյալների վրա, սակայն այն ցույց է տալիս, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի արդյունավետությունը ներկայիս տարբերակի նկատմամբ զգալիորեն նվազում է, «Պֆայզեր»-ով երկու ներարկումների արդյունավետությունը բավականին նշանակալի է:

Խթանիչը կամ այս պատվաստանյութերից մեկի երրորդ ներարկումն ապահովում է 75% պաշտպանություն կորոնավիրուսի ախտանիշների դրսևորումից, երբ վարակվում է մարդը, բայց այն նաև այնքան արդյունավետ չէ, որքան նախորդ տարբերակներին հակազդելու ժամանակ:

Գիտնականները բավարար տվյալներ չունեն «Մոդերնա»-ից և «Ջոնսն»-ից՝ պատվաստանյութերի վերաբերյալ որևէ եզրակացություն անելու համար, սակայն ամենայն հավանականությամբ նրանք այդ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ կուսումնասիրեն:

Միևնույն ժամանակ, բրիտանական հանրային առողջապահական ծառայությունը պնդում է, որ պատվաստանյութերն ամեն դեպքում ապահովում են պաշտպանություն «Քովիդի» ամենածանր դրսևորումներից, որոնք պահանջում են հոսպիտալացում։

Բրիտանիայում մինչ օրս մոտ 22 միլիոն մարդ պատվաստվել է խթանիչով (ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 67 միլիոն մարդ), բայց նույնիսկ եթե բոլորը երեք անգամ պատվաստվեն, ապա պատվաստանյութի ավելի ցածր արդյունավետության պատճառով միլիոնավոր բրիտանացիներ դեռ վտանգի տակ կլինեն:

Բնակչության վարակվածության մասին տվյալները հաստատում են գիտնականների ենթադրությունները, որոնք նախկինում եզրակացրել են, որ նոր տարբերակով հակամարմինների՝ վիրուսը չեզոքացնելու ունակությունը կրճատվում է 40 անգամ։

Լավատեսական տեսությունն այն է, որ պատվաստումն ամեն դեպքում կօգնի մեծ թվով մարդկանց խուսափել հոսպիտալացումից, նույնիսկ եթե նրանք ավելի շատ վարակվեն, քան իշխանությունները ենթադրում են: Հստակ տվյալները, թե որքան ծանր է հիվանդությունն «օմիկրոն»-ով, պետք է հայտնվեն հաջորդ շաբաթ: Առայժմ, միայն ենթադրություններ են։

Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության համեմատաբար մեղմ ընթացքի դեպքում «օմերկոն» շտամով վարակների լայնածավալ ալիքն սպառնում է, որ վատառողջ շատ հիվանդներ կարող են միաժամանակ հայտնվել հիվանդանոցներում:

«Օմիկրոնի» տարածման շատ բարձր ցուցանիշն արդեն հիմք է տվել ենթադրելու, որ դրա դեմ պատվաստանյութերն այնքան էլ արդյունավետ չեն։ Ենթադրվում է, որ նոր տարբերակով վարակվածների թիվը կրկնապատկվում է երկու-երեք օրը մեկ։

«Օմերկոն»-ը կարող է դառնալ վիրուսի գերիշխող տարբերակը մինչև դեկտեմբերի կեսերը, և եթե աճը շարունակվի ներկայիս տեմպերով, մինչև ամսվա վերջ այն կհասնի օրական 100,000 նոր դեպքի՝ ըստ Բրիտանական հանրային առողջության գործակալության:

«Այս նախնական գնահատումներին պետք է զգուշությամբ վերաբերվեն,- ասում է գործակալության իմունիզացիայի բաժնի ղեկավար Մերի Ռամզեյը:- Այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս, որ երկրորդ ներարկումից մի քանի ամիս անց «օմերկոն»-ով վարակվելու վտանգն ավելի մեծ է, քան «դելտայի» դեպքում:

«Մենք կարծում ենք, որ պատվաստանյութերը պետք է շատ արդյունավետ լինեն ծանր հիվանդությունների դեմ, այնպես որ, եթե դեռ չեք ստացել ձեր առաջին երկու պատվաստումները, խնդրում ենք դա անել որքան հնարավոր է շուտ»,- ասում է Ռամզին:

Տպել
2128 դիտում

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը