«Կինոդպրոց՝ առանց սահմանների» նախագիծը՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում

10/12/2021 schedule16:16

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ողջունելով ծրագրի մասնակից զինվորներին՝ նա նշել է, որ շատ ոգևորիչ է եղել դրամաշնորհային ծրագրերի փաթեթում նման նախագծի ներկայացումը:

«Երբ բացահայտեցինք, որ նման ծրագիր կա ներկայացված, հանձնաժողովի բոլոր անդամներն այն միաձայն շատ բարձր գնահատեցին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արվեստի միջոցով մասնագիտական հմտություններ ձևավորելու, աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի դրական ազդեցության շնորհիվ ավելի հեշտ և արագ վերադառնալու բնականոն կյանքի, որի կարիքն ունեն և՛ հասարակությունը, և՛ զինվորները:

Բոլորս հետևում ենք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կատարվող իրադարձություններին, թե մեր զինվորները գործունեության ինչպիսի հետաքրքիր տեսակներ են իրենց համար բացահայտում և ինչ դասընթացների մասնակցում»,- նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքներն իրապես շատ ոգևորիչ են, և հետագայում այն, վստահաբար, կունենա շարունակություն:

«Երիտասարդների շրջանում պետք է մեծացնել նախաձեռնողականությունը և քաղաքացիական ակտիվությունը. կարևորն առաջին քայլն անելն է, որին անպայման կհետևի արդյունքը: Երիտասարդական քաղաքականության մեջ ամրագրված քաղաքացիական կրթության շրջանակում ոչ ֆորմալ ձևաչափով անցկացվող նման դասընթացները նպաստում են նոր հմտությունների ձևավորմանը»,- փաստել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:

Երկամսյա ծրագիրն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» մշակութային հիմնադրամը, որի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նշելով, որ այն ներառել է ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի, անվանի արվեստագետների հետ և ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում:

Նրա խոսքով՝ դասընթացի մասնակիցները ֆիլմի հերոսներն են, քանի որ այն պատերազմի, կյանքի և սիրո մասին է: Գուժ Թադևոսյանի հավաստմամբ՝ կինոդպրոցում ուսուցանվել են սցենարիստի, ռեժիսորի և մոնտաժի ռեժիսորի մասնագիտությունները, և մինչ դասընթացին միանալը մասնակիցներից մի քանիսն արդեն որոշակի գիտելիքների պաշար ունեին, հետևաբար ծրագիրն այդ առումով ավելի շատ ուղղված էր մասնագիտական կողմնորոշմանը և ոլորտի նկատմամբ լրացուցիչ հետաքրքություն առաջացնելուն: Այս համատեքստում, ըստ Գուժ Թադևոսյանի, մի քանի մասնակիցների հետ հետաքրքիր համագործակցություն է ծավալվել, և նրանք ներգրավվել են որոշ նախագծերում:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ կենտրոնում իրականացված 604 կրթական ծրագրերը նպաստել են զինվորների նոր հմտությունների ձևավորմանը և խրախուսմանը: Նա նշել է, որ 2022 թվականին նախատեսվում են լրացուցիչ մասնագիտական հմտությունների ձևավորմանն ուղղված տարբեր ծրագրեր, և ցանկալի կլինի, որ պետությունը դրամաշնորհային ծրագրերի միջոցով դրանց աջակցի:

Գոհար Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հաջորդ տարի նախարարությունը երիտասարդության ոլորտում նախատեսում է իրականացնել բավականին թվով ծրագրեր: Նրա խոսքով՝ այդ նպատակով կկազմակերպվեն դրամաշնորհներին դիմելու հայտեր ներկայացնելու հմտությունների ձևավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, և բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել: Ըստ Գոհար Մարտիրոսյանի՝ այդ հարցում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլորին:

Հանդիպման ավարտին դասընթացի մասնակից զինվորները արտահայտել են իրենց տպավորությունները և փաստել, որ ծրագրի շնորհիվ նրանք նոր հմտություններ են բացահայտել, և իրենց ապագա գործունեության մեջ արվեստի ոլորտը, վստահաբար, տեղ ունի:

Տպել
2880 դիտում

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան