Ուղղորդման հետևանքով անվավեր քվեաթերթիկները դարձել են վավեր. ՔՊ-ից հայտնում են՝ ինչու են Աբովյանում վերահաշվարկ պահանջել

Ի պատասխան շատ լրատվամիջոցների՝ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որոշ տեղամասերում վերհաշվարկ անելու պատճառների մասին հարցադրմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի նախընտրական շտաբից պարզաբանում են՝ ինչու է վերահաշվարկ պահանջվել:

Ըստ պարզաբանման՝ դա եղել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում մեծ թիվ են կազմել անվավեր քվեաթերթիկները, ինչպես նաև ելնելով այն փաստից, որ նույնանման նշումով քվեաթերթիկները տեղամասերից որոշներում համարվել են վավեր, իսկ մի մասում՝ անվավեր, ինչը հաշվարկի գործընթացն ակնհայտ ուղղորդելու կասկածներ և հիմքեր էր առաջացնում, ինչպես նաև կարևորելով վավեր և անվավեր քվեաթերթիկների դասակարգման գործընթացում նույնանման՝ անաչառ և օբյեկտիվ սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը՝ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողոքարկել ընտրությունների նախնական արդյունքները և գնալ վերահաշվարկի, ինչը բխում է բոլոր կողմերի և, նախ և առաջ, ընտրողների շահերից:

Իսկ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո ՔՊ-ն հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

«Երեկ և այսօր որոշ լրատվամիջոցներում ակնհայտ ուղղորդված և միակողմանի տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր վերահաշվարկի ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել և ճնշում է գործադրվել հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Այս առնչությամբ տեղեկացնենք, որ վերահաշվարկի ընթացքում հանձնաժողովի նախագահի ակնհայտ ուղղորդման արդյունքում նույնանման նշմամբ քվեաթերթիկները մի կուսակցության օգտին համարվել են վավեր, իսկ մյուսների դեպքում՝ անվավեր, և միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժողվը վերանայել է որոշումը՝ տվյալ դրվագով կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը:

Որպես հավելյալ տեղեկություն՝ նշենք նաև, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն Առինջ համայնքի բնակիչ է և արդեն մի քանի տասնամյակ անփոփոխ կերպով հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ դեկտեմբերի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտնեց, որ կբողոքարկի Աբովյանի 25 խոշոր ընտրական տեղամասերի արդյունքները:

Աբովյան խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ԲՀԿ-ն:

Տպել
3748 դիտում

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է