Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է կրկին գերիներին փոխանակել իր որդու՝ Աշոտի հետ, ի՞նչ դիրքորոշում ունի Փաշինյանը գերիների հարցով:

«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ առաջարկում: Ադրբեջանից իմ առաջարկին ի պատասխան՝ արձագանք չի եղել: Երբ լինի արձագանք, դա ուժի մեջ է»,- վստահեցրեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի. «Այդտեղ ոչ մի զարմանալու բան չեմ տեսնում: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հիմքեր չեն լինի, կլինեն դեպքեր, երբ քրեաիրավական հետևանքներ կլինեն: Մենք պարզ բան ենք ասում՝ զինծառայողներն ունեն պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն: Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»:

Կառավարության ղեկավարը շեշտեց՝ ամեն օր աշխատանք է կատարվում՝ ուղղված գերիների վերադարձմանը: «Բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննություն չի արվելու: Իհարկե, արվել է, արվում է ու արվելու է»,- նկատեց նա:

Վարդանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է 18 տարեկան զինվորներին վախենալու և չկողմնորոշվելու մեջ. «Հետո խոսում եք քրեական գործեր հարուցելու սպառնալիքի խոսքով: Նոյեմբերի 9-ից հետո դուք որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ էիք»:

Ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց՝ նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ եղել է իր պաշտոնավարման դիրքերում:

«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք: Որտեղ էիք: ՀՀ-ում էի: Կատարում էի իմ պարտականությունները: Ես ձեր պարտականությունները շատ լավ գիտեմ, ձեր թելած թելն էլ գիտեմ, ձեզ էլ լավ գիտեմ, ձեր շրջապատում գտնվողներին էլ լավ գիտեմ»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
1243 դիտում

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը