Մեղադրանք է առաջադրվել Գյումրու ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենին. պատվաստման կեղծ սերտիֆիկատ է տրվել 6-7 անձի

Մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ Շիրակի մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ա․ Ա․-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Մասնավորապես՝ գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ՝ ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին (չպարզված օրը) վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ «Քովիդ-19» հիվանդության դեմ պատաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։

Հ․ Կ․-ն, տալով իր համաձայնությունը նշված անձանց օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ և ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրել է շրջանառության մեջ։ Այդ գործողությունների հետևանքով փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ:

Բացի այդ, «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենը բուժկենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող անձի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի կողմից վերադարձված 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 30 սրվակ, ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։ Այն հայտնաբերվել և վերցվել է 2021թ. հոկտեմբերի 12-ին վերջինիս աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։

19.11.2021թ. որոշում է կայացվել Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցներին։

Նույն օրը բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է։ Որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

20.11.2021թ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ «Քովիդ-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։

Նախաքննությունը շարունակվում է»։

Տպել
10811 դիտում

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել