«SADA»-ի ծառայությունների պահանջարկն աշխարհում արագ աճում է. կենտրոնը ՀՀ սփյուռքի գրասենյակի հետ հուշագիր է կնքել

Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ և համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը:

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հուշագրի նպատակն է ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Բացի այդ ընկերությունը համաձայնել է աջակցել գրասենյակի կողմից թվայնացման ոլորտներում սփյուռքի ներուժի հավաքագրման աշխատանքներին և այդ ներուժի ներգրավմամբ Հայաստանում լայնորեն կիրառելի դարձնել ամպային տեխնոլոգիաների նորարարությունները:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց համաշխարհային ճանաչում ունեցող «SADA» կենտրոնի հետ նման ձևաչափով համագործակցությունը: ««SADA»-ի մասին գիտեմ արդեն երկար տարիներ և միշտ հպարտություն եմ զգացել հայկական այս տեխնոմատակարարի համաշխարհային հաջողությունների մասին լսելիս: Առավել հպարտ եմ, որ այս տարի ընկերությունը Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ հիմնեց, և մենք հնարավորություն ունենք հենց հայրենիքում համագործակցել ավելի սերտ և առարկայական:

Հայկական սփյուռքը անվերջանալի մասնագիտական ներուժի աղբյուր է, և վստահ եմ՝ նման համագործակցությունների շնորհիվ կարող ենք այդ ներուժը ուղղորդել դեպի Հայաստան»,-իր խոսքում նշեց Զարեհ Սինանյանը:

««SADA»-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք հայտարարել ենք, որ այստեղ՝ Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձանակատարի գրասենյակի հետ»,- նշել է «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանը: 

Տեղեկացնենք, որ «SADA»-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները:

Բազմաթիվ մասնագիտացումներով որպես «Google Cloud»-ի առաջատար գործընկեր՝ SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն և ծառայությունների գերազանցություն: Արդյունքում ընկերությունը արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու պարգևների, ներառյալ՝ 2018, 2019 և 2020 թթ․ «Google Cloud Reseller Partner», 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։

Տպել
719 դիտում

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները