Քովիդի դեմ պատվաստված անձը կարո՞ղ է դառնալ արյան դոնոր. հակացուցումներն ու ցուցումները

Նախօրեին «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ խնդրում են քաղաքացիներին արյան պաշարների համալրման նպատակով ներկայանալ արյունատվության։

Կորոնավիրուսային համաճարակի դեմ պատվաստումների ֆոնին այս հայտարարությունը հանրության շրջանում տարբեր հարցեր առաջացրեց՝ արդյոք քովիդի դեմ պատվաստված լինելու հանգամանքը խանգարո՞ւմ է դառնալ արյան դոնոր, եթե քովիդով վարակվել և ապաքինվել է անձը, որքա՞ն ժամանակ անց կարող է արյուն հանձնել և նմանօրինակ այլ հարցեր:

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ հայտարարել, թե եթե դու պատավաստված ես քովիդի դեմ և չես կարող արյուն հանձնել, նման բան չկա ամբողջ աշխարհում: Սա վերաբերում է բոլոր պատվաստանյութերին:

«Հետպատվաստումային շրջանում կարելի է հետաձգել, որովհետև պատվաստված անձը պատվաստումը ստանալուց հետո դիսկամֆորտ է զգում. ջերմությունն է բարձրանում, թուլություն է զգում, այսինքն՝ զգում է տեղային ռեակցիաները, որոնք սպասելի են օրգանիզմի կողմից: Արյան դոնոր հանդիսանալով՝ անձն արդեն իսկ մի փոքր թուլություն է զգում, քանի որ արյուն է կորցնում: Արյուն հանձնել այն պարագայում, երբ քեզ վատ ես զգում, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց մանսագետը:

Նրա կարծիքով՝ այս տեսակ մեկնաբանությունները կարող են վատ անդրադառնալ հասարակության շրջանում. սա կարող է բերել այն բանին, որ մարդը կարող է ցանկանալ պատվաստվել քովիդի դեմ, բայց այդ տեսակ թյուր կարծիք լսելով, թե պատվաստված լինելով՝ չի կարող արյուն հանձնել, անհեթեթություն է: Այս պարագայում մարդիկ կարող են նույնիսկ պատվաստանյութի հանդեպ վստահությունը կորցնել:

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան բանկ»-ը բացատրում է արյան դոնոր հանդիսանալու պայմանները և հակացուցումները

1) Եթե պատվաստվել եք կորոնավիրուսային հիվանդության դեմ, երբ կարելի է արյան դոնոր լինել

Քովիդի դեմ պատվաստվելուց հետո պետք է անցած լինի առնվազն 10 օր։

2) Եթե վարակվել եք կորոնավիրուսային հիվանդությունով, երբ է թույլատրվում արյուն հանձնել դոնորության համար

Եթե քովիդը հաղթահարել եք թեթև, առանց թոքերի բորբոքման, ապա՝ 2 ամիս անց։ Այլ պարագայում՝ 6 ամիս անց։

  • Կանանց համար թույլատրելի նվազագույն քաշը 52 կգ է, տղամարդկանց համար՝ 62 կգ։
  • Արյուն կարող եք հանձնել, եթե ձեր կարճատեսության կամ հեռատեսության ցուցանիշները չեն գերազանցում -6 և +6 դիոպտրիան։
  • Նախորդ օրը ոգելից խմիչքներ ընդունած չպետք է լինեք։
  • Նախորդ երեկո յուղոտ, տապակած սնունդ մի ընդունեք։
  • Հերթում դիմանալու համար արյունատվության օրը կարող եք ըմպել առանց կաթ սուրճ, հյութ (բայց ոչ թան կամ այլ կաթնամթերք) և ուտել չոր՝ առանց կրեմի հացաբուլկեղեն։
  • Հակաբիոտիկների կիրառումից պետք է անցնի առնվազն 14 օր, ասպիրինի կիրառումից՝ 5 օր, ցավազրկողներից (նիմեսիլ, պարացետամոլ, իբուպրոֆեն, կետոպրոֆեն և այլն) 3 օր։
  • Վերջին դաջվածքից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
  • Վիրահատությունից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
  • Ատամի նյարդի հեռացումից հետո պետք է անցած լինի առնվազն 6 ամիս։
  • Ատամի հեռացումից հետո՝ 10 օր։
  • Ջերմության բարձրացումից (37 ջերմաստիճանից բարձր), վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներից՝ 14 օր։
  • Քովիդի դեմ պատվաստվելուց հետո պետք է անցած լինի առնվազն 10 օր։
  • Ծննդաբերությունից հետո պետք է անցած լինի առնվազն 1 տարի, իսկ կրծքով կերակրելու դադարից միայն 3 ամիս հետո կարելի է դառնալ դոնոր։
  • Դաշտանից պետք է անցած լինի առնվազն 5 օր։
  • Էութիրոքսինի թույլատրելի դեղաչափը 25 մգ-ն է։

Որ պարագայում հակացուցում կա արյան դոնոր դառնալու համար

  • Վահանաձև գեղձի հանգույցը (զոբը) հակացուցում է։
  • Որևէ օրգանի հեռացումը հակացուցում է։
  • Կրած սրտամկանի սուր ինֆարկտը, գերճնշումը, սրտի արատները, ինսուլտը հակացուցում են:
  • Շնչառական օրգանների քրոնիկական հիվանդությունները (քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ, ասթմա, Էմֆիզեմա) հակացուցում են:
  • Լյարդի ցիռոզը, քրոնիկական հեպատիտը, լեղաքարերը՝ լեղապարկի բորբոքմամբ, հակացուցում են:
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սիֆիլիսը, վիրուսային հեպատիտները, տուբերկուլյոզը, բրուցելյոզը հակացուցում են:

Մինչ արյունատվությունը՝ բոլոր դոնորներն անպայման անցնում են թերապևտի զննում։

Մերի Խաչատրյան

Տպել
1781 դիտում

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)