ՏԻՄ ոլորտին մենք աննախադեպ՝ 100 մլն դոլար հատկացում ենք արել, և ոչ մի կոպեկ դրանից չի հայտնվել մեր սեղանին. վարչապետ

Երեկ երեկոյան կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպած դրամահավաք երեկոն։

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տեղական ինքնակառավարման մարմիններին արված հատկացումների, համայնքների զարգացման ու Սյունիքում առկա խնդիրների մասին:

Ըստ վարչապետի՝ ՀՀ կառավարությունը հանրապետությունում, տեղական ինքնակառավարման ոլորտում արել է 100 միլիոն դոլար ներդրում վերջին 3 տարում:

Ընդ որում, խոսքը ոչ միայն փոխանցիկ ներդրումների մասին է, որ համայնքները միշտ ստացել են ու ընթացիկ փոքր խնդիրներ լուծել, այլ սուբվենցիոն ծրագրերով փոխանցումների մասին:

«2018-ին ես ասել եմ, որ Կառավարությունը չի մերժի ցանկացած նորմալ սուբվենցիոն ծրագրի գաղափար: Ինչքան համայնքները շատ ներդրումներ անեն, այդքան Կառավարությունն ավելի շատ կաջակցի սուբվենցիոն ծրագրերին: 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումը մի ներդրում է, որ ՀՀ համայնքները երբեք չեն ստացել ՀՀ կառավարությունից»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այդ 100 մլն դոլարից ոչ մի կոպեկ իրենց նախաճաշի կամ ընթրիքի սեղանին չի հայտնվել:

«Մենք կիլոմետրերով ճանապարհ ենք կառուցել, բայց դա չենք արել ընտրությունների համար, այլ արել ենք քաղաքացիների համար: Մենք տարբերություն չենք դրել համայնքների միջև»,- հավելել է Փաշինյանը:

Խոսելով Սյունիքում առկա խնդիրների ու այն մաս-մաս հանձնելու խոսակցությունների մասին՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ 

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում:

Այսօր Կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար Կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք՝ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ Կառավարությունը միայն մեկ համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի։

Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայնքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունն այսօր մեր ամենախոցելի տեղն է»:

Խոսելով շարունակվող աշխատանքների մասին էլ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է.

«Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
3363 դիտում

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել