Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շուրջ 30 տարվա գործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում։

Նախարարը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ աշխատանքային իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցեր, պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ և այլն։ Գործակալության հետ արդեն իսկ մեկնարկած աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում և քննարկվում են նախարարության հետ համագործակցության մանրամասները։

«Մենք կարևորում ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, կարծում եմ, սերտացման և զարգացման մեծ ներուժ ունի։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքներով, կնպաստենք համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ մեր համատեղ նպատակը նույնն է՝ խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացում և խթանում, կայուն զբաղվածության ապահովում,  սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի կատարելագործում»,– նշել է Նարեկ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց ուղղված աջակցության ծրագրերի իրականացումը, ներկայացվել գործող միջոցառումների  մանրամասները, քննարկվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցության տարբերակները։

Ալեքսանդր Սոկոլովսկին ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորել է նախապես քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ունենք գործակցության բարձր մակարդակ։ Ես վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը»,-հանդիպման ընթացքում նշել է Ալեքսանդր Սոկոլովսկին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային հանդիպումները ընթացիկ ծրագրերի վերաբերյալ և քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը։

Տպել
1085 դիտում

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար