Կիոնասպարեզի լավագույնները. ովքեր են արժանացել մրցանակների

01/11/2021 schedule18:21

Այս տարի առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Կինոմատոգրաֆիստների միության կազմակերպած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին կինոարվեստում ավանդ ունեցող անձանց: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը»:

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իր վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը: Աշխարհում ընդունված այս ձեւաչափի առանձնահատկությունն այն է, որ չկա ժյուրի. ոլորտի մարդիկ քվեարկում են միմյանց աշխատանքների համար, այդպիսով տալիս նեղ մասնագիտական գնահատական:

Գիլդիաների մրցանակաբաշխությունը նախատեսում են իրականացնել երկու տարին մեկ: Կինոգիլդիաները 6 են՝ նկարիչներ, օպերատորներ, ռեժիսորներ, սցենարիստներ կինոլրագրողներ, կինոքննադատներ եւ պրոդյուսերներ: Վերոնշյալ կինոգիլդիաները հանձնել են մրցանակներ տարբեր անվանակարգերում: Նույն օրը կայացել էր նաեւ «Սինեմատեքի» պաշտոնական բացում: Միջոցառումը ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր: Ստորեև ներկայացնում ենք մրցանակակիրներին եւ հետաքրքիր դրվագները:

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հրաչ Քեշիշյանը՝ «Անատոլիական պատմություն» ֆիլմի համար: Նա նշեց, որ մրցանակն իր ընկերոջ՝ սիրված երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյինն է.«Նա շատ ֆիլմերի համար է երաժշտություն ստեղծել... Ծանր տարի ենք ապրել, որի ընթացքում կորցրել ենք մեծանուն մարդկանց։ Ոչ միայն պատերազմը, այլ նաեւ համավարակը մեզնից խլեց տաղանդավոր մարդկանց»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանին եւ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյանին հանձնվեց պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի եւ հրապարակված գրքերի համար»:

 

Միջոցառման ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր, իսկ մրցանակակիրների ամբողջական պատկերն այսպիսին է.

Կինոպրոդյուսերների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):

Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան եւ Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր» ):

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»)

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»)

Կինոօպերատորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»)

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»)

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»)

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»)

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արեւ, սարեր եւ սեր»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):

Տպել
2800 դիտում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել