Ծովինար համայնքում անցկացվեց «ԹոնրաՏոն» փառատոնը

25/10/2021 schedule10:27

«Միհր Վոյաժը», «Կէան կրթամշակութային կենտրոնը» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացրեցին «ԹոնրաՏոն» փառատոնը։

Միջոցառման նպատակն էր՝ վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, տոնածիսական կերակուրները, ծանոթացնել հացի ծեսին, տվյալ ծեսերին վերաբերվող խոհանոցին, երգ ու պարերին, խաղերին:
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ փառատոնի մեկնարկը տրվեց Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որտեղ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը:
«Միհր վոյաժ» զբոսաշրջային և մշակութային ընկերության համահիմնադիր, փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը բացման խոսքում նշեց, որ փառատոնի նպատակն է հանրահռչակել, պահպանել և փրկել վաղ բրոնզի դարից հայտնի հազարաշենները՝ գերանակապ շինությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը իր հոգածությունը կցուցաբերի հազարաշեն երդիկավոր կառույցների պահպանման, ճանաչման համար, որպես հայկական մշակութային ժառանգության տիպիկ նմուշների:
Մայրաքաղաքից դեպի մարզեր մշակութային նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորության մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Հարգելի ներկաներ,
Ուրախ եմ ձեզ ողջունել իմ հարազատ Ծովինարում:
Փառատոնները անց են կացվում մարզերում, քանի որ նպատակ ունեն ապակենտրոնացնել զբոսաշրջությունը մայրաքաղաք Երևանից, վերականգնել և պահպանել տեղական ավանդույթները, ինչպես նաև նպաստել համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու ակտիվացմանը:
Փառատոնների դերն անտեսել պետք չէ: Մանավանդ այն փառատոնների, որոնք տարածում են հայ ազգային մշակույթը:
Նմանատիպ միջոցառումները առավել քան կարևոր են, որպեսզի կազմակերպվեն, քանի որ ստեղծում են այն հարթակը, որտեղ համախմբվում են համայնքի բնակչից մինչև արտադրող և սպառող, ցույց տալիս սեփական ներուժը, մշակույթը և ավանդույթները:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպչական աշխատանքներում ներգրավված բոլոր անձանց, ընկերություններին և կառույցներին: Ձեր դերն անգնահատելի է, քանզի անում եք հսկայածավալ և ազգանվեր գործ:
Բոլորիս հաճելի օր եմ մաղթում:»
Փառատոնի ընթացքում մասնակիցներին պարային կատարումներով ողջունեցին «Նուբար» և «Վարք Հայոց» ազգագրական երգի ու պարի խմբերը, որոնց հետ ավանդական շուրջպար բռնեցին նաև Ծովինար համայնքի երիտասարդները: Փառատոնի մասնակիցները ականատես եղան նաև ազգային ծիսական փոքրիկ հատվածների ներկայացմանը, որոնք էին՝ թոնրի մեջ լավաշ հացի թխման ծեսը, հազարաշեններում կազմակերպվող հարսանեկան ծեսը, երգերն ու պարերը, ժողովրդի ծոցից ծնված խաղերը, տվյալ ծեսերին վերաբերող խոհանոցը, որի ընթացքում «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատրաստեց ավանդական ղափաման՝ որն, ըստ նրա, խորհրդանշում էր մոլորակի խաղաղությունը ինչպես նաև կնոջ պտղաբերությունը:
Ծովինար համայնքում տոնական մթնոլորտը շարունակվեց մինչ ուշ երեկո:
Տպել
1436 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ