«Ռեալը» հաղթեց Կլասիկոյում, իսկ «Մանչեսթերը» ջախջախիչ պարտություն կրեց. խաղային օրվա արդյունքները

Հանգստյան օրերը լի էին դիտարժան և գոլառատ ֆուտբոլային հանդիպումներով: Ներկայացնում ենք կենտրոնական հանդիպումներն ու գրանցված արդյունքները:

Իսպանիայի՝ «Լա լիգայի» 10-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» ընդունել էր «Ռեալ Մադրիդին»:

Չնայած Մեսսիի ու Ռոնալդուի բացակայությանը՝ «Էլ Կլասիկոն» կրկին անցավ դիտարժան և լարված մթնոլորտում: Հանդիպման 32-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դավիդ Ալաբան: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը՝ խաղն անցավ լարված մթնոլորտում, բայց՝ առանց գոլերի: Միայն ավելացրած ժամանակի նախ 93-րդ րոպեին Լուկաս Վասկեսը կրկնապատկեց հաշիվը, իսկ արդեն 97-րդին Սերխիո Ագուերոին հաջողվեց կրճատել հանդիպման հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով: «Ռեալին» հաջողվեց չորրորդ անընդմեջ հաղթանակը տանել «Էլ Կլասիկոներում»: 

«Լա Լիգայի» մեկ այլ «Ատլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ» խաղում էլ հաղթողը չորոշվեց: Թիմերը փոխանակվեցին 2-ական գոլերով: Արդյունքում մրցաշարային աղյուսակի առաջին հնգյակն այս տեսքն ունի՝ «Ռեալ Սոսիդեդ», «Ռեալ Մադրիդ», «Սեվիլիա», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Բետիս», կատալոնական «Բարսելոնան» աղյուսակում միայն 9-րդն է:

Անգլիայի՝ «Պրեմիեր Լիգայի» 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Լիվերպուլին»: Հանդիպման հենց մեկնարկից «Լիպերպուլին» հաջողվեց խաղն իր ձեռքը վերցնել, և արդեն խաղի 5-րդ րոպեին Նաբի Կեյտան բացեց հաշիվը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լիվերպուլին հաջողվեց ևս 3 գնդակ խփել՝ Դիեգո Ժոտա՝ 13, Մուհամեդ Սալահ՝ 38, 45+5՝: Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Սալահին հաջողվում է հեթ-տրիկ հեղինակել:

«Մանչեսթեր Յունայթեդի» սակավաթիվ պահերից մեկը միայն կարողացավ օգտագործել Կրիշտիանու Ռոնալդուն, որն էլ «VAR» համակարգով խաղից դուրս ճանաչվեց: Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» ստացան 6 դեղին և մեկ կարմիր քարտ, խաղի 60-րդ րոպեին դաշտից հեռացվեց Պոլ Պոգբան: Հանդիպումն ավարտվեց 0-5 հաշվով:

Արդյունքում 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Չելսին», «Լիվերպուլը» երկրորդն է, «Մանչեսթեր Սիթին» երրորդը: 

Իտալիայի «Ա Սերիան» ևս դիտարժան հանդիպումներ ուներ: 9-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Նապոլիի» հետ:

«Ինտեր» - «Յուվենտուս» հանդիպումն էլ անցավ հավասար խաղում, թիմերը փոխանակվեցին 1-ական գոլերով: Հանդիպման 17-րդ րոպեին աչքի ընկավ Էդին Ջեկոն, իսկ խաղի վերջնամասում էլ թուրինյան ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, 89-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Պաուլո Դիբալան:

Տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին» նրան հաջորդում են «Միլանը», «Ինտերը», «Ռոման» ու «Ատալանտան»: «Յուվենտուսը» 15 միավորով 6-րդն է:

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Մարսելը» ընդունել էր ՊՍԺ-ին: Հանդիպման հենց մեկնարկից թիմերը ակտիվ փոխանակվում էին վտանգավոր պահերով, սակայն այդպես էլ արդյունք չգրանցվեց: Թիմերի հեղինակած 2 գոլերն էլ չեղարկվեցին «VAR» համակարգով: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Արդյունքում մրցաշարային աղյուսակը 28 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն:

Ֆուտբոլային դիտարժան օրվանից անմասն չէր մնացել նաև Նիդեռլանդների առաջնությունը: 10-րդ տուրի շրջանակներում մրցում էին առաջնության ֆավորիտները: «Այաքսը», սեփական հարկի տակ 5-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով ՊՍՎ-ի նկատմամբ, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տպել
1841 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել