Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել, այս տարվա 2-րդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 5-ով ավելի՝ 8:

Այս մասին այսօր «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի երրորդ եռամսյակում նվազել են նաև ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը: Մասնավորապես 3-րդ եռամսյակում գրանցվել է այդպիսի 20 դեպք: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակում եղել է 43:

Ի տարբերություն վերը նշված երկու ցուցանիշների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների աճ է նկատվել: Մասնավորապես ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում գրանցվել է նման 37 դեպք: Ընթացիկ տարվա նախորդ եռամսյակներին խախտումների 15 դեպք է եղել:

«Լրագրողների հետ երկխոսությունը, համագործակցությունը, մեծ հաշվով, չի կայացել: Այնինչ, հարցերը բազմաթիվ են՝ հետպատերազմյան շրջանի, տարածաշրջանային, սոցիալական խնդիրների հետ կապված: Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմիններին, դրանց պատասխաններն ուշացվում են կամ լղոզված գալիս»,- նկատեց նա:

Մելիքյանի խոսքով՝ 2021 թվականի երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար մտահոգիչ էր նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով։

«Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ եւ հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը եւ այլ քննարկումները լուսաբանելու հետ»,- ասաց նա։

2021 թվականի 3-րդ եռամսյակում վիրավորանքի եւ զրպարտության հիմքով ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը կազմում է 15: Այս ցուցանիշը 2-րդ եռամսյակի համեմատ նվազել է: Երկրորդ եռամսյակում գրանցվել էր 23 հայց: «Ամեն դեպքում ֆիզիկական բռնությունների քանակն այն չէ, ինչ երկու, երեք տարի առաջ էր: Նշեմ, որ դատական հայցերի մեծ մասը ներկա եւ նախկին պաշտոնյաների, պետական մարմինների կողմից են: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է այդ հոսքը հենց պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից»,- շեշտեց նա։

Վերջում Մելիքյանն անդրադարձավ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում՝ մինչեւ 3 ամիս ազատազրկում։ Նա նկատեց, որ այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց:

Տպել
1296 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք