«Պատերազմից հետո ինձ ֆիլմ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը»․ տեղի ունեցավ երկար սպասված «Զուլալիի» պրեմիերան

Հին տանը չնկատելով ժամանակի ընթացքը՝ ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհի Աքիրը, բանականությունը կորցրած երիտասարդ ու գեղեցիկ մայրը՝ Զուլալին, եւ նրա որդին՝ փոքրիկ Նազարոսը: Ընտանիքի կյանքի նույն ժամանակահատվածի իրադարձությունների մասին երեք տարբեր հայացք դասավորվում է ողբերգական ճակատագրի մեկ բարդ խճանկարի մեջ։ Լիամետրաժ այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ընտանեկան արժեքների հանդեպ հավատն իրական հրաշքներ գործել։

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Կինոպարկ»-ում տեղի ունեցավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա ֆիլմի պրեմիերան։ Ի դեպ, սա ժամանակակից գրողի ստեղծագործության առաջին էկրանավորումն է: Պատասխանատու գործը վստահվել է ռեժիսոր Հայկ Օրդյանին։

Նարինե Աբգարյանի գրեթե բոլոր ստեղծագործություններն իր ծննդավայր Բերդի մասին են։ Տավուշյան արմատներ ունի նաեւ ռեժիսորը՝ Հայկ Օրդյանը։ Ֆիլմ նկարահանելու աշխատանքներն սկսել են դեռեւս 2019 թվականին։ Սակայն «Զուլալին» շատ դժվար ու երկար ճանապարհ է անցել՝ հաղթահարելով համավարակը, ֆինանսական դժվարություններն ու պատերազմը։

Լրագրողների եւ կինոգետների համար նախատեսված փակ դիտումից հետո տեղի ունեցավ նաեւ ստեղծագործական կազմի ասուլիսը։

«Գիրքը շատ հետաքրքրեց ինձ երկու պատճառով, առաջինը՝ շատ հարազատ եւ ծանոթ էր․ ներկայացված է Տավուշի միջավայրը՝ մթնոլորտը, մարդիկ, գույները։ Հետաքրքիր դրամատուրգիական կառուցվածք ունի. պատմությունը կառուցվում էր խճանկարի նման։ Եվ սա դրդեց ինձ անպայման էկրանավորել այն»,- ասուլիսին ասաց ռեժիսոր Հայկ Օրդյանը։

«Զուլալի» ֆիլմում երաժշտությունը մանսուրյանական է։ Տիգրան Մանսուրյանն ավելի քան 30 տարվա դադարից հետո կինոերաժշտություն գրեց հենց «Զուլալիի» համար։
Ստեղծագործական խմբի պատմելով՝ ֆիլմի առաջին պատկերները տեսնելով՝ մաեստրո Մանսուրյանը միանգամից թուղթ եւ գրիչ է խնդրել՝ ասելով՝ ուզում է նոտագրել։

Հայկ Օրդյանը պատմեց, որ 2020 թվականին, երբ կորոնավիրուսի պատճառով ձգձգված աշխատանքները մի կերպ ավարտին էին հասցրել եւ ֆիլմի երկրորդ փուլը նկարահանել, մի քանի օր անց սկսվել է պատերազմը:

«Երբ պատերազմն ավարտվեց, ես չէի կարողանում վերադառնալ ֆիլմին, ինձ ֆիլմ հետ բերեց մաեստրո Մանսուրյանը. զանգեց մի օր, բարկացած ասաց՝ Հայկ, շատ արագ պիտի աշխատենք, մոնտաժն անենք, որ ես երաժշտությունը գրեմ այս ֆիլմի։ Մենք պիտի աշխատենք, դա շատ կարեւոր է»,- հիշեց ռեժիսորը։ Նա նաեւ անկեղծացավ՝ չնայած բոլոր դժվարություններին՝ ի սկզբանե որոշումը միանշանակ էր՝ ֆիլմը պիտի նկարահանվի Տավուշում։ Եվ հենց այդպես էլ եղել է. նկարահանումներն իրականացվել են Տավուշի Այգեձոր եւ Նավուր գյուղերում։

Ասուլիսին ներկա էր նաեւ Զուլալի կերպարը մարմնավորած դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։ Հերմինեն առաջիններից մեկն է եղել, որ իմացել է ֆիլմի ստեղծման գաղափարի մասին։ Ռեժիսորի հետ քննարկումներից հետո համաձայնել է մարմնավորել իրեն առաջարկված կերպարը, սակայն այն բանից հետո միայն, երբ Հայկ Օրդյանը խոստացել է ամեն կերպ աջակցել իրեն եւ դժվարին ճանապարհին ոչ մի րոպե միայնակ չթողնել․ այդպես էլ եղել է:


Լուսանկարում Զուլալիի կերպարը մարմնավորող Հերմինե Ստեփանյանն է

Հայկ Օրդյանը պատմեց, որ ի սկզբանե որոշել է ֆիլմում հնչեցնել տավուշյան բարբառը եւ հետաքրքիր լուծում է գտել։ Եթե կերպարը ուղղակի մտքեր է արտահայտում կադրից դուրս, նրա խոսքը գրական հայերենով է՝ պահպանելով տավուշյան առոգանությունը, իսկ երկխոսությունները բարբառով են։ «Փորձել ենք ամեն ինչ անել, որ ֆիլմում օգտագործված բարբառը հասկանալի լինի հանդիսատեսին»,- ասաց նա:

Տավուշյան կոլորիտը փոխանցում է նաեւ դերասան, նույնպես տավուշեցի Արման Նավասարդյանը: Նա հանդես է եկել կոշկակարի դերում։

Լուսանկարում՝ Արման Նավասարդյանը

Փոքրիկ Նազարոսին մարմնավորող դերակատարն ընտրվել է հենց Տավուշից՝ Բերդից։

Ասուլիսին ներկա գրող Նարինե Աբգարյանն էլ պատմեց՝ բոլորովին վերջերս է իմացել, որ Նազարոսի կերպարը կերտած փոքրիկ տղայի տատիկն ու իր տատիկը ընկերուհիներ են եղել։

«Շատ մոտիկ ընկերուհիներ են եղել՝ չափառի վրայից իրար մածուն, կարագ փոխանցելով․․․ Ով կմտածեր, որ մի ընկերուհու թոռը գիրքը՝ պատմությունը կգրի, որոշ ժամանակ հետո՝ մյուսի թոռն այդ կերպարը կկերտի»,- ժպիտով նկատեց Նարինե Աբգարյանը։

Ֆիլմի գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը եւ Արտյոմ Մելիքյանը։

Տպել
8407 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ