Քաղաքացուն խոշտանգել են ՔԿՀ-ում՝ անհասցե հայհոյելու համար, Վճռաբեկը կարևոր շեշադրումներ է արել. դատախազություն

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարևոր որոշում է կայացրել անազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրման գործողությունների որակման առումով:

Դատախազությունից հայտնում են, որ նշված քրեական գործով ՔԿՀ աշխատակցին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար:

Բանն այն է, որ նա՝ պատժելու նպատակով, խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներէ  հասցրել, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել, այնուհետ այս ամենի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմել:

Դատախազության հաղորդագրության մյուս մասը ներկայացնում ենք ստորև.

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով նրան մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է  նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժողը գտնվել է ՔԿՀ տարածքում, անազատության վիճակում, նրա նկատմամբ բռնություն է կիրառվել անհասցե հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ։

Վճռաբեկ դատարանը ընդունելի չի համարել առաջին ատյանի դատարանի այն պնդումները, թե բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից հակաօրինական արարքի կատարում: Անընդունելի է համարել նաև արարքը վերաորակելու հիմքում դրված այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը երկար չի տևել, չի կրկնվել, և այլն: «Նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը»,-այդ կապակցությամբ նշել է դատարանը:

Հղում կատարելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» որոշման մեջ ՄԻԵԴ իրավական վերլուծություններին՝ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։

Այս իմաստով՝ Դատարանը հիշեցնում է՝ «Իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է վերջինիս արժանապատվության վրա, ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։

...Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։

(…) Բացի այդ, ...ընդհանուր առմամբ բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն (…)։ Ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը...»։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տուժող Ա․Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո փակ տարածքում և դրանով իսկ պայմանավորված՝ խոցելի իրավիճակում: «Պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա.Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով»,-նշել է Վճռաբեկ դատարանը:

Ելնելով այս ամենից և արձանագրելով, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնհատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել  Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշմամբ իրավապահ մարմինների ծառայողների գործողությունների, խոշտանգման հանցակազմի վերաբերյալ արված իրավական վերլուծությունները և հետևությունները էական նշանակություն են ունենալու նմանատիպ այլ գործերով անձանց արարքները ճիշտ որակելու հարցում:

Որոշման օրինակը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

Տպել
1001 դիտում

Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Որոշ մարզերում սպասվում է -1 աստիճան ցուրտ. ջերմաստիճանը կրկին կնվազի, անձրևն ու կարկուտը՝ կշարունակվի

Հայաստանի և Դանիայի վարչապետերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. Գալստանյանի աջակից

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հոջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից (տեսանյութ)

Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

Գալստանյանի անհաջողությունների ֆոնին ավագանու իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց բեմադրություն անել. Փամբուխչյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի էջով մարդկանց բռնության ենթարկելու կոչերի համար հարուցվել է վարույթ

Տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան