ՀՀ-ն պատրաստ է ճանապարհներ տրամադրել, բայց դրանք պիտի մեր սուվերեն հսկողության տակ լինեն. Գրիգորյանը՝ Tasnim-ի լրագրողին

14/10/2021 schedule13:48

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:

ԱԽ քարտուղարի գրասենյակը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: Այն վերահրապարակում ենք ստորև.

«Tasnim» լ/գ - Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից հետո թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում մեր երկու երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Այս զարգացումն ընդդեմ խոսակցությունների, շշուկների և կեղծ տեղեկատվության է, թե իբր Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն: Այս համատեքստում ուզում եմ հարցնել` ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը մտադի՞ր է շարունակել մինչև 2020թ. գրանցված հայ-իրանական փոխգործակցության արդյունքներն ու ընթացիկ ծրագրերը:

Ա. Գրիգորյան - Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Ինչ վերաբերվում է հարցերին, նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը: Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Tasnim» լ/գ - Տնտեսական և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեն:

Ա. Գրիգորյան - Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք: Ինչպես նշեցի՝ վերջերս վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների օրակարգը ներառել է նաև տնտեսության ոլորտը և քննարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու և մերձեցնելու համար:

«Tasnim» լ/գ - Շուրջ երկու շաբաթ է անցել պատերազմի մեկ ամյակից, որն ողջ տարածաշրջանն տակնուվրա արեց: Այդ պատերազմից հետո տարբեր տարատեսակ ճգնաժամեր, խնդիրներ առաջացան: Այս ճգնաժամի առաջացրած խնդիրներից մեկն էլ վերաբերում է հրադադարի հաստատման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրմանն, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ու տարակարծությունների առիթ դարձավ: Երկրորդ հարցն, որը տարբեր հարցեր առաջացրեց՝ վերաբերվում է ապաշրջափակման գործընթացին և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղին: Այս հարցերը և հատկապես Կովկասյան տարածաշրջանը մեծ կարևորություն ունեն Իրանի համար: Կխնդրեի այս հարցերի վերաբերյալ ձեր պարզաբանումները ներկայացնեիք:

Ա. Գրիգորյան - Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել:

«Tasnim» լ/գ - Ռուսաստանի փոխվարչապետը վերջերս հայտարարել է, որ անցնող ինն ամիսների ընթացքում փոխվարչապետների աշխատանքային խմբում միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, միջանցքի հարց չկա: Հակառակ այդ հայտարարությանն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ միջանցքը բացելու են, լինի դա բանակցությունների միջոցով, թե՝ ուժի: Արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը սպառնալիք է, թե՞ որպես ուժի ցուցադրություն է փորձում ներկայացնել:

Ա. Գրիգորյան - Դուք շատ ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի մասին որևէ քննարկում չկա և փոխվարչապետների մակարդակում ստեղծված աշխատանքային խմբում միջանցքի մասին որևէ հարց չի քննարկվում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս հարցում ունեն միասնական մոտեցում: Ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարություններին՝ նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին:

«Tasnim» լ/գ - Այսինքն իր հայտարարություններն ընթացող բանակցությունների շրջանակից դու՞րս են:

Ա. Գրիգորյան - Այո: Ինչ վերաբերվում է ուժի ցուցադրությանն, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս:

«Tasnim» լ/գ - Իրանը հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան: Բայց այդ հավաստիացումներից դուրս կան նաև շշուկներ և որոշ տեսակետներ, համաձայն որոնց հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն կայացվի՝ համաձայն որի տարածքների փոխանակում տեղի կունենա: Հայաստանը հարավում միջանցք կտրամադրի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ Հայաստանին տարածք կտրամադրի հյուսիսում: Այսինքն` Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա: Այս տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների հետևում ստվերային համաձայնություններ լինեն: Այս առընչությամբ խնդրում ենք, որ Դուք շատ հստակ ու պարզ այս շշուկների և մտահոգությունների վերաբերյալ Ձեր ուղերձը հղեք:

Ա. Գրիգորյան - Իսկապես, դրանք շշուկներ են, ավելին՝ կեղծ շշուկներ: Քանի որ հնարվորություն կա խոսելու իրանական հանրության և պաշտոնատար անձանց հետ հրապարակային՝ ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու: Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ: Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու: Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից: Ադրբեջանն էլ իր հերթին՝ հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ: Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը հնարավոր է երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա: Մենք ապաշրջափակումն այսպես ենք տեսնում:

«Tasnim» լ/գ - Դուք խոսեցիք ճանապարհների ապաշրջափակման մասին, այդ համատեքստում ուզում եմ անդրադառնալ Հայաստանի տարածքում հյուսիսը հարավին կապող ճանապարհին, որով իրանական բեռնատարները տարանցում են իրականացնում: Այստեղ խնդիրներ են առաջացել և գիտենք նաև, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ է կառուցում: Խնդրում եմ, այս հարցերի վերաբերյալ մի փոքր պարզաբանեք:

Ա. Գրիգորյան - Դուք ճիշտ նշեցիք, իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1մլդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք: Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:

Հարցազրույցի տեսանյութը՝ այստեղ:

Տպել
2823 դիտում

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել