«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

12/10/2021 schedule20:50

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։

Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների  համար։

Ընդհանուր առմամբ  մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ՝ ԱՊՀ մասնակից պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից: Ներկայացվել են այն նախագծերը, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի ազգային փուլում։

Հայաստանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին ներկայացրել էր 6 նախագիծ, որոնք ճանաչվել էին լավագույնը «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում։ Ղազախստանը մրցույթին ներկայացել է առցանց տաղավարով՝ գաղափարները ներկայացնելով տեսակապի միջոցով։

Ներկայացված նախագծերի մրցութային ընտրությունը կատարել է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Բելառուսից, ՌԴ-ից և Հայաստանից։ Տաղավարային դիտումներից հետո ժյուրին բոլոր մասնակիցների հետ ունեցել է անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները։

Ժյուրիի որոշմամբ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող է ճանաչվել 12 նախագիծ՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։

ՀՀ ներկայացուցիչներ Համեստ Աղաջանյանը և Դիանա Գալստյանը հաղթել են սոցիալական ոլորտի անվանակարգում՝ «Ուսանողի տուն» նախագծի համար, իսկ Արմեն Հովհաննիսյանի «Բարձր արդյունավետությամբ նոր սերնդի հեղուկ պարարտանյութերի ստացում» նախագիծը լավագույնն է ճանաչվել  արտադրական տեխնոլոգիաներ և արդյունաբերական ենթակառուցվածքներ ոլորտում։

Բելառուսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Պիվարովը, Ալեքսանդր Բրանովը և Իլյա Իվանովը հաղթող են ճանաչվել համապատասխանաբար անվանտանգության, ռացիոնալ բնօգտագործման և ՏՏ ոլորտներում։

ՌԴ ներկայացուցիչներ Պավել Բերեժենսկու և Վլադիսլավ Զաիկինի նախագծերը լավագույնն են ճանաչվել համապատասխանաբար բժշկություն և առողջապահություն, կենսական համակարգեր ոլորտներում, իսկ Յուլիանա Ժակապարովայի «Փոքր քայլերով Կուրսկի երկրամասում» նախագիծը՝ «Իմ երկիրը համագործակցության մեջ» անվանակարգում։

Ղազախստանի ներկայացուցիչ Կաիրի Ալիխանի նախագիծը հաղթող է ճանաչվել ավիացիոն, տիեզերական և տրանսպորտային համակարգերի ասպարեզում, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոյի «Կանանց  ձայն» նախագիծը՝ կրթության անվանակարգում։ Ղրղզստանի ներկայացուցիչ Իսմաիլ Էրլանի «Մեկ մարդ մեկ գիրք» նախագիծը սոցիալական ոլորտում է համարվել լավագույնը, իսկ Տաջիկստանից Ռախիմզոդա Ումեջանի «Երիտասարդության հյուրընկալություն» նախագիծը հաղթել է հյուրընկալություն ասպարեզում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի մասնակիցներին ուղղված խոսքում նշել է, որ ժյուրիի քննարկմանը ներկայացված 50 գաղափարներն ընտրվել են ԱՊՀ մասնակից երկրների հարյուրավոր կամ գուցե հազարավոր երիտասարդների գաղափարներից, որոնց միավորել է իրենց երկիրը դեպի լավը փոխելու ընդհանուր գաղափարը։ Անդամ պետություններն ընտրել են լավագույն ծրագրերը, որոնցից միջազգային ժյուրին կատարել է ԱՊՀ հաղթողների վերջնական ընտրությունը։

«Մենք Հայաստանում մտադիր ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի հաղթող գաղափարները պետության կամ միջազգային գործընկերների աջակցությամբ իրագործվեն։ Այսինքն՝ գաղափարը չմնա սոսկ գաղափար, այլ մտնի կյանք»,- նշել է նա։ 

Մրցութային ժյուրիի նախագահ, Բելառուսի ներկայացուցիչ Վալենտինա Դինիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իրենց համար շատ դժվար էր կողմնորոշվել ըստ անվանակարգերի ընտրության հարցում, քանի որ ներկայացված նախագծերը մեծ մասամբ հաջողված էին։

«Արդեն ավանդույթ դարձած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը համագործակցության, փոխադարձ ընկալման, բարեկամական կապերի ամրապնդման և երիտասարդական ներուժի համախմբման շատ լավ հարթակ է։ Մենք երախտապարտ ենք մրցույթին մասնակից բոլոր երիտասարդներին՝ նրանց կրեատիվ և նորարար մտածողության, իրենց երկրների հանդեպ ունեցած նվիրվածության և սիրո համար»,- ընդգծել է նա։

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ «100 գաղափար Հայաստանի համար»  միջազգային երիտասարդական մրցույթի արդյունքներն ամփոփվում են երկու տարին մեկ անգամ։ Հաջորդը տեղի կունենա Բելառուսում։

Միջոցառման շրջանակում Հայաստան այցելած ԱՊՀ պատվիրակների համար իրականացվել են մշակութային ծրագրեր։ Մասնավորապես, կազմակերպվել է այցելություն Վահանավանք վանական համալիր, որի ընթացքում վանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիքը ներկայացրել է 911 թվականին հիմնադրված վանքի պատմությունը։ Երեկոյան Կապանի մշակույթի տանը տեղի է ունեցել համերգ՝ Կապանի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ։

Տպել
759 դիտում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը