ԿԳՄՍ-ն պարգևներ է հանձնել մի խումբ մանկավարժների․ «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող է ճանաչվել 29 ծրագրիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների մանկավարժներ:

Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նրանց շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

«Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր պետության անվտանգությունը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը հստակ և նպատակային են լինում: Հենց այս պատճառով ես երկրի անվտանգության հիմքը համարում եմ կրթությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթության  բովանդակությանը:

Նախարարի խոսքով՝ ուսուցիչներն իրենց աշխատանքով ապացուցել են, որ արժանի են գնահատանքի. «Մեր նպատակն է, որ Հայաստանի բազմահազարանոց ուսուցչական համակազմը լինի մրցունակ, հասարակության կողմից ընկալվի որպես ազգային և պետական առաքելություն իրականացնող անհատականություն: Համոզված եղե՛ք, որ պետության կողմից արվում և արվելու է առավելագույնը` արժևորելու և գնահատելու ուսուցչի աշխատանքը»:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներ են հանձնվել   Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոցին», «Երևանի թիվ 78 հիմնական դպրոցին», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցին», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցին», «Երևանի թիվ 150 հիմնական դպրոցին», «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջին», Արարատի մարզի «Վեդու թիվ 1 հիմնական դպրոցին» և Արցախի Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցին, որոնք պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանով: Նշված դպրոցները ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել Արցախի հերոսներ՝ Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի /հետմահու/ և Սերգեյ Շաքարյանի մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու և հանուն հայրենիքի անձնազոհության որակներ և արժեքային համակարգ  ձևավորելու համար: 2020 թվականի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այդ պարգևները հանձնվել են այս տարի:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հրավիրված միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով են խրախուսվել հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների մի շարք մանկավարժներ:

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող է ճանաչվել 29 ծրագրային առաջարկ

Ազդարարվել են նաև «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած ուսուցիչների անունները` ըստ անվանակարգերի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը  եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։

Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգերում, որոնք սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի կարգով:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման  լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության  ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 26, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ  նախաձեռնություն» անվանակարգում`9, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ ծրագիր չի ներկայացվել։

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի  կողմից հաղթող է ճանաչվել նվազագույն 50 միավոր ստացած 29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝ անհատական, իսկ 16-ը՝ խմբային։ Հաղթող ճանաչված ծրագրերի հեղինակներն արժանացել են դրամական պարգևների և ԿԳՄՍՆ շնորհակալագրերի` ընդհանուր առմամբ 45 մասնակից:

Մասնավորապես «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է 21, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն   ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 3, «Հանրակրթական ուսումնական հաստատության  ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում` 3, «Նախադպրոցական ուսումնական հաստատության  մանկավարժական լավագույն  ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագրային առաջարկ։

«Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է տարեկան մեկ անգամ, որին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչները, դաստիարակները և տնօրենները:

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ներկայացրած ծրագրերը պետք է ներառված չլինեն նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր՝ առավելագույնը 3 անդամներից բաղկացած խմբի կողմից:

Տպել
909 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել