Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող․ Կարեն Թռչունյան

16/09/2021 schedule20:15

Այսօր՝ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բուհական և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները:

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունըհայտնում է, որ հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցեր, որոնք վերաբերել են քոլեջներից բուհեր ընդունվելու կարգին, մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխմանը, ուսման վարձի փոխհատուցմանը, ինչպես նաև ընդունելության արդյունավետ քննությունների անցկացմանը:

Պարտադիր չէ, որ բոլորը դառնան բուհի ուսանող

«Քոլեջից բուհ անցումը պետք է կազմակերպվի նորմալ մրցութային կարգով: Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող»,- ասել է նախարարի տեղակալը՝ ներկայացնելով միասնական մոտեցման հիմնական սկզբունքը՝  կոնկրետ մասնագիտության համար դիմորդը, անկախ բուհից, պետք է հանձնի նույն քննությունները: Օրինակ՝ մի բուհում տուրիզմի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել մաթեմատիկայից, մեկ այլ բուհում՝ աշխարհագրությունից, մյուսում՝ օտար լեզվից: Քննությունների քանակական առումով էլ մոտեցումը պետք է նույնը լինի. առնվազն երկու քննություն, ևս մեկը կարող է լինել դիմորդի ընտրությամբ:

Բուհերի ներկայացուցիչները բարձրացրեցին այն հարցը, որ հաճախ իրենց քոլեջների մոտիվացված շրջանավարտները դուրս են մնում մրցույթից, քանի որ մեկ այլ քոլեջի բարձր առաջադիմությամբ ուսանողները համալրում են բոլոր տեղերը, դեպքեր կան, երբ հավասար միավորներ ստացած դիմորդների թիվն անցնում է մի քանի տասնյակից: Որպես լուծում առաջարկվում է պայմանագրեր ստորագրել այն քոլեջների հետ, որոնց դեպքում ավելի նպատակահարմար է, որ իրենց շրջանավարտները համալրեն տվյալ բուհի ուսանողների շարքերը: Բացի դրանից՝ հնարավոր է վերանայվի բուհերի հեռակա ուսուցման համակարգում քոլեջներին հատկացվող 20 տոկոսի շեմը:

Բուհը պետք է լինի զարգացող կառույց, այլ ոչ թե սոցիալական հիմնարկ

Անդրադառնալով մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխման թեմային՝ փոխնախարար Կարեն Թռչունյանն առաջարկել է կանխատեսումներն ու հաշվարկները կատարել նախապես, այլ ոչ թե թափուր մնալուց հետո դիմել վերաբաշխման համար: Որպես կանոն, թափուր տեղերի վերաբաշխումը կատարվում է ըստ դիմորդների ձևավորած պահանջարկի, ինչը զարգացմանը միտված մոտեցում չէ: Բուհերը պետք է կատարեն աշխատաշուկայի ուսումնասիրություն և առաջարկեն մրցունակ ծրագրեր՝ այդպիսով ուղղորդելով դիմորդներին: Տարբերակված մոտեցում կարող է կիրառվել միայն սպորտի և արվեստի բուհերի պարագայում, երբ ուսանողի մասնագիտության ընտրությունը, նախասիրությունից զատ, որպես կանոն, պայմանավորված է նաև ֆիզիկական տվյալներով և տաղանդով:     

Լիազոր մարմինն այս փուլում կուսումնասիրի բուհերի տրամադրած տվյալները ֆինանսական հաշվետվությունների մասով՝ վերլուծություններ կատարելու և լուծումներ առաջարկելու նպատակով: Կ. Թռչունյանի կարծիքով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն բարձրակարգ ու մրցունակ մասնագետներ, դասավանդողների առաջ պետք է խնդիր դնել չսահմանափակվել միայն լսարանում դասախոսություններ կարդալու պրակտիկայով՝ այն զուգակցելով նաև հետազոտական աշխատանքով և միջազգային ծրագրերին մասնակցությամբ: Վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է վերանայել բուհերում լիցենզիայով սահմանված տեղերի թիվը:  

Ուսման վարձի փոխհատուցման մասին՝ պատշաճ իրազեկում

Բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև ուսման վարձի փոխհատուցման կարգի փոփոխությունները: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ընդհանրապես մարտական գործողությունների մասնակիցները կօգտվեն ուսման վարձի մեկ կիսամյակի ամբողջական փոխհատուցումից: Փորձ է արվելու այս հարցում միասնական մոտեցում կիրառել: Արտոնություններ են սահմանված նաև մարտական հերթապահություն իրականացրած անձանց համար:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների ուսանողներին, ապա մեծ ուշադրություն է դարձվելու միջին որակական գնահատականին. շեմը նախատեսվում է էականորեն բարձրացնել:

Նախարարության ներկայացուցիչները կարևորել են, որ բուհերի համապատասխան բաժինների աշխատակիցները բավարար չափով տեղյակ լինեն ուսանողների այս կամ այն խմբին տրամադրվող արտոնությունների մասին և պատշաճ ուղղորդեն ու իրազեկեն շահառուներին: Այդ նպատակով կարող են օգտագործվել բոլոր հնարավոր եղանակները՝ բուհերի կայքերը, սոցիալական ցանցերի էջերը, տեսանելի վայրերում փակցվող կամ պայմանագրի հետ տրամադրվող իրազեկող նյութերը: Բացի դրանից՝ ուսանողները պետք է իրազեկվեն նաև ուսման վարձի զեղչի համար ամբողջական փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի ու ներկայացման ժամկետների մասին:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Կ. Թռչունյանն ասել է, որ բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, քանի որ ոլորտի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է անդրադառնալ բոլոր հուզող հարցերին ու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել:

Տպել
2391 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է