Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

11/09/2021 schedule10:15

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել  ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով նախարարը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային  քառյակը:

«Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Տպել
1035 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի