Երևան
15 °C
Կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի մի մասը, որոնք այժմ ուսումնասիրությունների փուլում են, Եվրոպական դեղերի գործակալության կողմից կարող են հաստատվել այս տարվա վերջին կամ 2022 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է գործակալության պատվաստումների և վարակների վերահսկման բաժնի պետ Մարկո Կավալերին:
Այս պահին գործակալությունն ուսումնասիրում է 5 պատվաստանյութ՝ գերմանական «ՔյուրեՎաք», չինական «ՍինոՎակ», ռուսական «Սպուտնիկ Վի»-ն» և ֆրանսիական արտադրության «Vidprevtyn» պատվաստանյութը:
«Ինչ վերաբերում է «Սպուտնիկ Վի» և «Սինովակ» պատվաստանյութերին, արտադրական ընկերությունների հետ այս պատվաստանյութերի վերաբերյալ քննարկումները կառուցողական են եղել, բայց մենք պետք է ավելի շատ տվյալներ ձեռք բերենք՝ մինչև դրանք շարունակենք գնահատել»,- ասել է Կավալերին:
Այդ ամենի պատճառով «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի ռեգիստրացիայի և գնահատման վերջնական ժամկետ նշելն այս պահին դժվար է:
Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատել է Եվրամիությունում կիրառվող հետևյալ պատվաստանյութերը՝ «Աստրազենեկա», «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովաքս», «Պֆայզր և «Մոդեռնա»: Վերջին երկուսը ստացել են նաև կիրառության թույլտվություն 12-16 տարեկան երեխաների շրջանում:
Այս տարվա հունվարի 29-ին Ռուսաստանի Դաշնությունը դիմել էր Եվրամիություն՝ ուսումնասիրելու համար նաև «Սպուտնիկ Վի»-ն, Եվրամիությունը կորնավիրուսի դեմ պատվաստումների մի մասի ուսումնասիրությունն սկսել էր մարտի 4-ին: Եվրոպական դեղերի գործակալությունն ուսումնասիրում է պատվաստանյութի էֆֆեկտիվությունը, անվտանգությունը և որակը:
Նշենք՝ չնայած ԱՀԿ կողմից «Սպուտնիկի Վի» գրանցումը դանդաղում կամ գոնե առայժմ տեղի չի ունեցել՝ առողջապահական խնդիրներ լուսաբանող մոլորակի ամենաազդեցիկ գիտական հանդեսներից մեկը՝ բրիտանական The Lancent-ը, հրապարակել էր, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Վի» ռուսական պատվաստանյութը 91.6 տոկոսով արդյունավետ է, ինչն ապացուցում են գիտական հետազոտությունների արդյունքները:
Պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոսի է հասել առաջին ներարկումից 21 օր անց երկրորդ դեղաչափը ներարկելուց հետո: Պատվաստանյութը շուկայահանող Ռուսաստանի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ավելի վաղ Reuters-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԱՀԿ-ն երկու ամսվա ընթացքում կհաստատի «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:
Նա ասել է, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը նույնպես ուսումնասիրում է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութին վերաբերող տվյալները, «տրամադրվել է առկա բոլոր հիմնական տեղեկությունները, և առայժմ քննադատական դիտողություններ չկան պատվաստանյութի վերաբերյալ»: Դմիտրիևը չի նշել, սակայն, թե երբ կարող է EMA-ն իր որոշումը կայացնել՝ խնդրելով հարցերը ուղղել գործակալություն և նշելով, որ ԱՀԿ-ն էլ չունի էական քննադատական դիտողություններ՝ հիմնված մի քանի ստուգումների վրա, որոնք արդեն իրականացվել են:
Դմիտրիևը հրաժարվել է նշել նաև, թե պատվաստանյութի որ արտադրամասեր են այցելել ԱՀԿ ներկայացուցիչներն ստուգման ընթացքում: «Մենք տեսնում ենք, որ տեսուչները պահպանում են մասնագիտական վերաբերմունքը: ...գոնե առայժմ նշանակալից քննադատական դիտողություններ չկան: Եթե մենք միանգամայն համոզված չլինեինք գործընթացի թափանցիկության մեջ, ոչ մեկին չէինք հրավիրի»,- ասել է նա:
«Սպուտնիկ Վի» պատվաստանյութը կիրառվում է Բելառուսում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հայաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի Հանրապետություններում:
Մերի Խաչատրյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ
Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)
Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան
Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան
Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում
Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված
Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր
Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին
Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին
Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)
Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ
14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին
Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է
Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու
Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ
Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն
2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան
Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
© 2024 Հայկական ժամանակ