Ֆրանսիական կինոյի հավերժացած աստղը. Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Ժան-Պոլ Բելմոնդոյին (լուսանկարներ, տեսանյութ)

Համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի ազգային արարողությունն է տեղի ունեցել Փարիզի «Հաշմանդամների տանը» դերասանի մտերիմների, երկրի նախագահի, կինոյի և սպորտի համաշխարհային գործիչների ու հարազատների ներկայությամբ:

Համալիրի բակում հավաքվել էին Բելմոնդո ընտանիքը, Ֆրանսիայի կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետը, դերասաններ, ռեժիսորներ, մարզիկներ: Ներկաների թվում է եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Վերջինը ժամանել է Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Էմանուել Մակրոնը՝ կնոջ՝ Բրիջիտի ուղեկցությամբ:

«Հաշմանդամների տան» բակում մոտ հազար տեղ հատկացված է եղել սովորական քաղաքացիների համար: Նրանցից ոմանք նշել են, որ դեռ վաղ առավոտյան հերթ էին կանգնել, որպեսզի կարողանան ներկա գտնվել արարողությանը:

Սկզբում արարողությանը ելույթ է ունեցել Բելմոնդոյի թոռներից մեկը՝ Վիկտորը: Այնուհետ հրաժեշտի խոսք է ասել Մակրոնը: Դերասանի տաղանդի բազմաթիվ երկրպագուներ հետևել են արարողության հեռարձակմանը, որը ցուցադրվում էր համալիրի տանիքում տեղադրված մեծ էկրաններով:

Արարողության ավարտից հետո տարածքը բաց է մնացել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին հրաժեշտ տալ մի քանի սերունդների կուռքին:

Ինչպես հայտնում է France24-ը, հրաժեշտի համար ժամանել է այնքան քաղաքացի, որքան վերջին անգամ եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողության ժամանակ՝ 2019 թվականին:

Բելմոնդոյի դագաղը՝ ծածկված Ֆրանսիայի դրոշով, տարել են Ազգային գվարդիայի զինվորները:

Հրաժեշտի արարողության ժամանակ Ազգային գվարդիայի նվագախումբը կատարել է Էնիո Մորիկոնեի «Չի Մայ» ստեղծագործությունը, որը Բելմոնդոյի մասնակցությամբ «Պրոֆեսիոնալը» ֆիլմից է:

Մակրոնը վերջին հրաժեշտը տալիս

Այսօր Սեն Ժերմեն դը Պրես եկեղեցում տեղի կունենա Բելմոնդոյի հիշատակի ոգեկոչում, որից հետո կլինի թաղման արարողությունն ու կրեմացիան:

Ֆրանսիացի դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին, Փարիզում, 88 տարեկան հասակում, սիրելիների շրջապատում:

Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում: Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շունչը» ֆիլմը նրա համբավի գագաթնակետն է համարվում:

Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ու դերասանուհի Ժյուլի Գայը

Լուսանկարները՝ Reuters-ի

Տպել
2192 դիտում

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել