Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը List.am կայքում վաճառվում են 5 անգամ ավելի բարձր գնով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, վաղը կայանալիք հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Հայաստան-Լիխտենշտեյն խաղի տոմսերի առցանց վաճառքը մեկնարկել էր դեռ մեկ ամիս առաջ, իսկ «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում սկսվեց ավելի ուշ՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 12:00-ից:

Չնայած ֆուտբոլային հանդիպման տոմսերը սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան, արդեն իսկ սպառված էին, բայց խաղի տոմսերը կարելի է գտնել վաճառքի այլ առցանց հարթակներում:

Երեկվանից մասնավորապես List.am կայքի որոշ օգտատերեր հանդիպման տոմսերը վաճառում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած գներից 5 անգամ ավելի բարձր գնով: Եթե տոմսերը տոմսարկղերից կարելի էր գնել 2000-8000 դրամով, ապա List.am-ում դրանց գները տատանվում են 8000-40.000 դրամի սահմաններում:

Նշված կայքում ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառք իրականացնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառել է և միայն արևելյան տրիբունայի երկու տոմս ունի, որոնցից յուրաքանչյուրը վաճառում է 8000 դրամ: Մեկ այլ օգտատեր էլ հավաստիացրեց, որ շատ տոմսեր է ունեցել, որոնք վաճառվել են, և մեզ առաջարկեց արևելյան տրիբունայի մեկ տոմս, որի արժեքը 15.000 դրամ է, և 3 արևմտյան տրիբունայի տոմս՝ 40000 դրամ արժողությամբ:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերի համար սահմանել էր 2000 դրամ, արևելյան տրիբունայի համար՝ 3000 և 5000 դրամ, իսկ արևմտյան տրիբունայի համար՝ 6000 և 8000 դրամ։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին:

Տպել
1872 դիտում

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)