Թիմային խաղի որակը շատ է բարձրացել և դեռ շարունակելու է բարձրանալ. Հենրիխ Մխիթարյան

Աշխարհի 2022թ.-ի ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մամուլի ասուլիսը:

Մխիթարյանը, մասնավորապես նշել է, որ հավաքականի նպատակը վաղվա խաղում հաղթանակն է: Թիմի ավագի խոսքերով հավաքականը հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում՝ դառնալով խմբի հաղթող, և դա շարունակվեց ու թիմը երեք անընդմեջ հաղթանակով մեկնարկեց նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում: «Տղաների մոտ շատ բան է փոխվել, բացի հաղթողի հոգեբանություն ձեռք բերելուց նրանք հավատ են ձեռք բերել իրենց ուժերի նկատմամբ, ինչը շատ կարևոր է: Բացի այդ, շատ է բարձրացել թիմային խաղի որակը, որը շարունակելու է բարձրանալ»,- նշել է Մխիթարյանը:

Մխիթարյանը բաց թողեց հավաքականի վերջին հանդիպումները, բայց առանց նրա գտնվեցին խաղացողներ, որոնք կարողացան թիմն իրենց հետևից տանել: «Հուսամ՝ հետագա խաղերում նույնը կլինի, տղաները կկարողանան պատասխանատվություն վերցնել, թիմն իրենց հետևից տանել, քաի որ բազմիցս նշել եմ՝ ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պետք է առանցքային դեր խաղա, այլ բոլորը պետք է իրենց վրա պատասխանավտություն վերցնեն: Ցավոք, վաղն առանցքային երեք ֆուտբոլիստներ չեն խաղա՝ Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը, բայց, վստահ եմ, ովքեր խաղան, կկարողանան իրենց դրսևորել ու օգուտ տալ հավաքականին»,- եզրափակել է Մխիթարյանը:

Խոակին Կապառոսը գովեստի խոսքեր հղեց Մակեդոնիայի հավաքականի հասցեին, որը ամռանը մասնակցեց Եվրո-2020-ի խմբային փուլին: Իսպանացի մասնագետը նշեց, որ Մակեդոնիայի հավաքականին կարելի է որպես օրինակ ունենալ, քանի որ նրանք ցույց տվեցին, որ փոքր ռեսուրսներով կարելի է մեծ առաջնությունների մասնակցել: «Մենք թիմային խաղ ենք խաղում: Հենոն շատ մեծ ֆուտբոլիստ է, բայց գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի ի շահ թիմի, ու դա կարող է բարելավել մեր խաղը: Սա է մեր հիմնական գաղափարը վաղվա խաղում»,- նշեց Կապառոսը: Նա նշել է, որ որակազրկված ֆուտբոլիստներին փոխարինողներին գտնելու համար դեռ մեկ մարզում կա, և այդ մարզումից հետո կորոշի, թե ովքեր են խաղալու Մակեդոնիայի դեմ:

Վերջում Կապառոսը նաև անդրադարձել է մրցակցի կազմում տեղի ունեցած մարզչական փոփոխությանը. «Չեմ կարծում, որ Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխություններ կունենա, թեև նոր մարզիչ ունի: Նրանք կարող են խաղալ թե՛ 4, թե՛ 5 պաշտպաններով, երիտասարդական հավաքականը, որից եկել է մարզիչը, ևս խաղացել է այդ խաղաոճով: Ամեն դեպքում, մենք գործ ենք ունենալու շատ ուժեղ մրցակցի դեմ»,- նշել է իսպանացի մարզիչը:

Տպել
1742 դիտում

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ