Բրիտանական ընկերությունների հետ կքննարկվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային համագործակցության հարցերը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար(ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է  ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է  դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ  և մաղթելով  բեղմնավոր  աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը  դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։  Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ  համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել  և արդյունավետ համագործակցել փոխադարձ  հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններով։

Ողջունելով հյուրին՝  Գնել Սանոսյանը հաստատել է, որ  արդեն իսկ ձևավորված հարաբերությունները խորացնելու ու բազմաթիվ նոր  ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ներուժ կա։ Նախարարը հավելել է, որ նախարարության համակարգման շրջանակը բավականին մեծ է,  ինչը համագործակցության  լայն հնարավորություններ է ստեղծում։ «Մենք այս ոլորտներում բազմաթիվ  ընթացիկ և նոր  ծրագրեր ունենք։ Կարծում եմ՝  մեր բրիտանացի  գործընկերների  փորձը, գիտելիքներն ու կարողությունները կարող են մեզ օգտակար լինել»,-ասել է նախարարը՝  մասնավորապես նշելով, որ  ենթակառուցվածքների ոլորտում ծրագրվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք միայն տեղական հզորություններով հնարավոր չէ իրականացնել,  և առաջարկել է աջակցել  մրցութային գործընթացներում բրիտանական  ընկերություններ ներգրավելու հարցում։

Գնել Սանոսյանը նշել է, որ  ողջունելի կլինի ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների, էներգախնայող համակարգերի ստեղծման  ոլորտներում իրականացվող ծրագրերում բրիտանացի ներդրողների մասնակցությունը և հետաքրքրվածությունը։

Դեսպանը Գալագերն  իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել համագործակցության նոր հնարավորությունները, հավելելով, որ բրիտանական կողմը  տեղեկացված է ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից և հետաքրքրված է նշված ծրագրերում մասնակցություն ունենալու հարցերով։ Նա ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ  կքննարկվի  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերում վերջիններիս  մասնակցության հնարավորությունը, նշելով, որ բրիտանական ընկերությունները ունեն բավականին փորձառություն և կարողություններ այս ծրագրի շրջանակում նույնպես ներգրավվելու համար։

Դեսպանը տեղեկացրել է  նաև Միացյալ Թագավորության Արտահանման ֆինանսավորման պետական գործակալության գործիքակազմից  օգտվելու հնարավորությունների մասին։

Հանդիպմանը ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԹ  դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել  Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի ընթացքին, վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների կառուցման  հեռանկարներին, երկուստեք վերահաստատելով, որ համագործակցության չիրացված ներուժ կա։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։

Տպել
1266 դիտում

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)