Աֆրիկացի երեխաները Հայաստանում ենթարկվել են ոսկրածուծի փոխպատվաստման․ այն մեզ մոտ առաջին անգամ է արվում

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը։ Առողջապահության ենթակայության տակ գործող Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հայ բժիշկները ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացրել են աֆրիկացի երկու երեխաների դեպքում։ Փոխպատվաստումը Հայաստանում հասանելի դարձնելը ֆինանսավորել են մի շարք միջազգային հիմնադրամներ՝ «Սիթուս» հիմնադրամը՝ առողջապահության նախարարության միջոցով, «Ժպիտների քաղաք» հիմնադրամը:

«Ոսկրածուծի պատվաստումը մեր գերագույն նպատակներից մեկն է, մեր տասնամյակների երազանքն է, չափազանց կարևոր նշանակություն ունի մեր երկրի առողջական բնագավառի համար, որ բնորոշի մեր առողջապահական մակարդակը։ Նրանցից առաջինը վիրահատվել է հուլիսի 7-ին, երկրորդը՝ հուլիսի 13-ին։ Երկուսն էլ այժմ իրենց լավ են զգում: Վիրահատությունից հետո և ընթացքում որևէ բարդություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը։

Փոխպատվաստման ենթարկված երեխաներից մեկը 5 տարեկան է, Աֆրիկյան Հանրապետության Նիգերիա քաղաքից, մյուսը՝ 1․8 տարեկան՝ Քամերոն քաղաքից։ Նրանց փոխպատվաստման համար դոնոր են հանդիսացել իրենց քույրերն ու եղբայրները։ Առաջին երեխայի դոնորը նրա զույգ քույրն է եղել, երկրորդինը՝ 12 տարեկան եղբայրը։

Ոսկրածուծի փոխպատվաստումն առաջին անգամ Հայաստանում իրականացնելիս հայ բժիշկներին աջակցել է նաև իտալացի բժիշկ Լորենս Ֆոլկները, որը ոսկրածուծի փոխպատվաստման տրասպատ կենտրոնների կայացման օժանդակող է, այդ թվում՝ Հայաստանում։ Ոսկրածուծի բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի խոսքով՝  փոխպատվաստումն իրականացվել է մանգաղաձև բջջային անեմիա հիվանդության պարագայում, որը Հայաստանում չի հանդիպում, քանի որ մեր գենետիկայում այդ հիվանդությունը չկա․ «Երեխաները 18 օր ստացել են դեղամիջոց, որից հետո իրականացվել է պատվաստումը, այսինքն՝ դոնորից վերցնում են ոսկրածուծի ցողունային բջիջը, ներարկում հիվանդին։ Այս հիվանդությամբ հայ երեխաները չեն հիվանդանում, այն շատ հաճախ հանդիպում է Հնդկաստանում, Աֆրիկայում»,- ասուլիսի ընթացքում ասաց բժիշկը։

Նրա խոսքով՝ հայ մանուկների մոտ հանդիպող հիվանդությունները լինում են արյան չարորակ և ոչ չարորակ ժառանգական հիվանդությունները, օրինակ՝ թալասեմիան, որը ենթադրում է անընդհատ արյան փոխպատվաստում, պլաստիկ սակավարյունությունը և չարորակ սուր ներյոպլաստիկ լեյկեմիան։

Ոսկրածուծի փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում պիլոտային բնույթ է կրում։ Բացի երկու երեխաներից, փոխպատվաստման պետք է ենթարկվեն դեռ 10 երեխաներ։ Մասնագետների խոսքով՝ ոսկրածուծի փոխպատվաստումը, որը իրականացվեց մանգաղաձև բջջային անեմիայի պարագայում, հնարավորություն կտա, որ հետագայում փոխպատվաստում հնարավոր լինի իրականացնել չարորակ հիվանդությունների դեպքում։

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի կարծիքով՝ ոսկրածուծի փոխպատվաստումը հնարավորություն կտա լուծել միանգամից երկու հարց՝ այն մարդիկ, ովքեր կունենան նման խնդիր, այլևս կարիք չեն ունենա մեկնել արտերկիր, իսկ մյուսով լուծվում է նաև բժշկական տուրիզմի հարցը։ «Բժշկագիտության տեսակետից սա մեծ քայլի սկիզբ է»,- ասաց նա։

Տպել
2704 դիտում

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել