Կորոնավիրուսն ի վերջո լաբորատո՞ր, թե՞ կենդանական ծագում ունի. Չինաստանն արգելել է ԱՀԿ-ին հետաքննությունը շարունակել

Չինաստանի առողջապահության նախարարությունը կտրականապես արգելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝  իր լաբորատորիաներում ստուգումներ իրականացնել:

ԱՀԿ-ն ցանկանում է վերջնականապես պարզել կորոնավիրուսի ծագումը`վերջապես հերքելով կամ հաստատելով դրա լաբորատոր ծագման տեսությունը:

Չինաստանի առողջապահության նախարարության խոսնակ Ցզենգ Յիշինը այսօր տված մամուլի ասուլիսում հայտնել է, որ ինքը զարմացած է ԱՀԿ-ի ծրագրերից և ստուգումներից, որոնք համարվել են հետաքննության առաջնահերթություններից:

«Ճիշտն ասած, երբ ես առաջին անգամ տեսա վիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլի ԱՀԿ ծրագիրը, ես շատ զարմացա. Գիտության նկատմամբ վերաբերմունքն այս առումով միայն աճում է», - ասել է նա:

ԱՀԿ անդամ մի շարք պետություններ պահանջում են ուսումնասիրության հետագա շարունակություն և բոլոր այն լաբորատորիաների ամբողջական զննում, որոնք կարող են վտանգ ներկայացնել: Բացի այդ, սա առաջին դեպքը չէ, երբ կազմակերպությունը մեղադրում է Չինաստանին համագործակցել չցանկանալու մեջ: Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրայեսուսը կոչ էր անում Պեկինին ավելի մեծ թափանցիկություն ապահովել:

Մասնավորապես, նա ասում էր, որ Չինաստանը չի շտապում ԱՀԿ-ին տրամադրել հիվանդանոցային բուժում ստացող անձանց մասին թվային տվյալներ համաճարակից անմիջապես առաջ և դրա սկսվելուց անմիջապես հետո՝ վիճակագրություն ուսումնասիրելու համար: 

Կազմակերպությունը տարօրինակ է թվացել նաև այն, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը որոշում է կայացրել  2019 թվականի՝ կորոնավիրուսի գենոմի հաջորդականության տվյալների շտեմարանը համացանցից հեռացնելու մասին: Ինստիտուտի տնօրենը հինգշաբթի օրը ասել է, թե որոշումը կայացվել է կիբերհարձակումների վախի պատճառով:

2019-ից, համաճարակի մեկնարկից ի վեր, ավելի քան 4 միլիոն մարդ աշխարհում վարակվել է կորոնավիրուսով:

Վիրուսի լաբորատոր ծագման մասին վարկածը մինչ օրս բավականին տարածված է մնում, չնայած մասնագետների կարծիքով դա քիչ հավանական է համարվում: Միևնույն ժամանակ, Հեբրեյեսուսն անցյալ շաբաթ ասել է, որ դեռ վաղ է կտրուկ մերժելու համար այս վարկածը:

Կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բախվում է միջազգային ճնշման: Կազմակերպությանը կոչ է արվում կատարել լիարժեք հետաքննություն և ավարտին հասցնել այն՝ անկախ աշխարհում տիրող քաղաքական իրավիճակից:

Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն էլ երկրի հետախուզական ծառայության աշխատակիցներին կոչ էր անում կրկնապատկել ջանքերը՝ հետաքննելու համար Covid-19- ի ծագումը, ներառյալ այն տեսությունը, թե Չինաստանում վիրուսը սկսել է տարածվել Ուհանի լաբորատորիայի տարածքից:

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայության ներսում կարծիքները բաժանված են. Ոմանք կարծում են, որ համաճարակը լաբորատորիայում տեղի ունեցած վթարի  հետևանք է, ոմանք էլ ասում են, որ վիրուսը հայտնվել է վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում:

Բայդենը հետախուզական գործակալություններին հանձնարարել է  ստուգել Covid-19- ի հենց լաբորատոր ծագման վարկածը:

«Հուսով ենք, որ ԱՀԿ-ն հաշվի կառնի չինացի փորձագետների տեսակետներն ու առաջարկությունները և կսկսի պարզել վիրուսի ծագումը գիտական մեթոդներով ՝ ազատվելով քաղաքական ազդեցությունից», - այս ամենին ի պատասխան ասել է  Չինաստանի Առողջապահության նախարարության խոսնակը՝ հավելելով, որ Չինաստանը չի կարող ընդունել հետաքննության ծրագիրը այն տեսքով, ինչպես այն այժմ ներկայացվում է: 

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն Յուան Չիմինը մամուլի ասուլիսում շեշտել է, որ 2018 թվականից ի վեր իր լաբորատորիայում արտահոսք չի եղել, իսկ հենց լաբորատորիան ստուգված ու հաստատված է միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հետաքննության առաջին փուլի ընթացքում, որն ավարտվեց մարտի վերջին, կազմակերպությունը եզրակացրեց, որ Ուհանի կենսաբանական լաբորատորիայից վիրուսի արտահոսքի տեսությունը դեռևս չափազանց անհավանական է, և վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է չղջիկներից: Այնուամենայնիվ, թե ինչպես է այն ծագել, այնուհետ մեծ արագությամբ տարածվել, դեռևս առեղծված է:

Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ ԱՀԿ փորձագետները հետազոտություններ են անցկացրել Չինաստանի իշխանությունների հսկողության ներքո, մի շարք գիտնականների ստիպել են թերահավատությամբ վերաբերվել կազմակերպության եզրակացություններին:

Մայիսի կեսերին մոտ երկու տասնյակ հայտնի գիտնականներ տպագրել էին բաց նամակ առաջատար գիտական ամսագրում, որում նրանք կասկածի տակ էին դնում ԱՀԿ-ի արդյունքները և կոչ էին անում ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Covid-19- ի արհեստական ծագման վարկածը:

Տպել
1374 դիտում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան