Արմեն Չարչյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կհրապարակվի վաղը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը առարկեց ամբաստանյալի պաշտպանների միջնորդությանը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ: 

Դատախազը շեշտեց, որ կասկածի տակ չեն դնում Արմեն Չարչյանի պարգևները, բժշկության մեջ ունեցած ավանդը, սակայն գտնում են, որ այդ հատկանիշների առկայությունը որևէ կերպ չի նվազեցնում առկա ռիսկը:

«Ձայնագրությունը, որը հրապարակվել է, ցույց է տալիս, որ նրա ունեցած դրական հատկանիշները զերծ չեն պահել պարոն Չարչյանին հարկադրում գործադրելու համար: Ուստի հիմնավորված է մեր եզրակացությունը, որ չի չեզոքացել առկա ռիսկը, այն բարձր է և շարունակում է պահպանվել: Ուստի գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը պետք է մերժվի, և պարոն Չարչյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ»,- իր ելույթում նշեց գործով մեղադրող դատախազը:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, արձագանքելով դատախազի առարկություններին, նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված՝ նվազել է նաև խոչընդոտման ռիսկը։ 

Արմեն Չարչյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ յուրաքանչյուր ամիս ինքը կատարել է առնվազն 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում կատարել:

«Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով, ինչ-որ ես։ Ես հսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում տարբեր կլինիկաներում: Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Այսպիսով քաղաքացիները զրկված են եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձևով կատարման հնարավորությունից։ 200-250 քաղաքացի զրկված է եղել, որ ես իրենց վիրահատությանը հետևեմ։ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Այ դա գերակա շահ է, հարգելի դատարան»,- իր ելույթում մանրամասնեց Արմեն Չարչյանը։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրություններին մասնակցելուն հարկադրելը):

Տպել
7711 դիտում

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան