Դավիթ Սանասարյանի գործով հարցաքննվող վկաներն անձամբ չէին ճանաչում նրան, միայն մամուլով էին տեսել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։

Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ՝ նա, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, մյուս մեղադրյալ՝ Սանասարյանի մեկ այլ ենթակա Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը, որի տնօրենն էլ գործով մյուս ամբաստանյալն է՝ Տարոն Ավետիսյանը:

Դատարանն ապացույցների հետազոտման փուլն այսօր ավարտելով՝ անցավ վկաների հարցաքննման փուլին: Դատական նիստին այսօր դատակոչված էր Դավիթ Կարապետյանը, որը դատարանին հայտնեց, որ դատարանում ներկա կողմերից ճանաչում է մեղադրյալներ Գևորգին և Տարոնին, իսկ Դավիթ Սանասարյանին՝ մամուլից գիտի։

«Ես ծրագրավորող եմ: Պատրաստել եմ վեբ կայք Գևորգ Խաչատրյանի խնդրանքով: Մոտ 3 տարի առաջ էր, պատահական փողոցում տեսա Գևորգին, ասեց՝ հնարավո՞ր է մի կայք բացել, ես էլ ընկերական բացել եմ, ինֆորմացիոն տեղեկատվություն էր, մի էջանոց, բայց չեմ հիշում ինչ տեղեկություն էր, կայքի անունն էլ չեմ հիշում: Մեյլով է ուղարկվել տեղեկատվությունն ինձ, պատրաստել եմ ընկերական, գումար չեմ վերցրել, սերվերի հետ կապված միգուցե գումար վերցրած լինեմ՝ 10-20 հազար դրամ, դոլարով դա անում է 40-50 դոլարի կարգի»,- հայտնեց վկան: Վերջինիս կողմերը այլ հարցեր չունեին:

Գործով մյուս հարցաքննվող վկան՝ Արփինե Պողոսյանն էլ հայտնեց, որ աշխատում է Վանաձորի ԲԿ-ում, որպես տնտեսագետ: Նա նկատեց, որ դատարանում ներկաներից ճանաչում է միայն Դավիթ Սանասարյանին, այն էլ մամուլից և նրա հետ առնչություն չի ունեցել:

Մանրամասնելով եղելությունը, Պողոսյանը նշեց. «Հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված էր մրցույթ, որի ընթացքում Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունից գրություն ստացվեց։ ՊՎԾ-ի գրությունն էին մեզ ուղարկել, որում առաջարկվում էր փոխել պարագաների բնութագիրը ։ Հանձնաժողովը որոշեց, որ բնութագիրը չի փոխվում, որովհետեւ դրանք համապատասխանում էին մեր սարքավորումներին։ Պատասխան գրություն ուղարկեցինք, որ հեմոդիալիզի բաժանմունքի պարագաների բնութագրերը կազմված են գնումների մասին օրենքի համապատասխան, նշված են սարքին համապատասխան, սարքավորումները գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ»: Դատախազի ճշտող հարցին՝ ոչ մի փոփոխությունն չկատարվե՞ց, վկան նշեց, որ լավ չի հիշում:

Հարցին՝ այս 3 տարվա ընթացքում եղե՞լ են գնման գործընթացում փոփոխություններ, Արփինե Պողոսյանը դրական պատասխան տվեց: Վկան նշեց, որ առողջապահության նախարարությունից ստացել են գրություն՝ տեխնիկական բնութագրերը փոխելու մասին, և փոխել են:

Դավիթ Սանասարյանի հարցին՝ իրենք համեմատե՞լ են ՊՎԾ-ի առաջարկը նախարարության առաջարկի հետ, վկան բացասական պատասխանեց տվեց:

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի այն հարցին՝ ինչպես է ստացվում, որ ՊՎԾ-ից ստանալով փոփոխության առաջարկ մերժում են, սակայն ԱՆ-ից ստանալու դեպքում կատարում են, Պողոսյանը  նշեց, որ ինքը այդ հարցի հասցեատերը չէ: 

Դատական նիստին մյուս դատակոչվածը Վահագն Մկրտչյանն էր՝ «Վանաձորի» ԲԿ-ի տնօրենը:

Դահլիճում ներկաներից Մկրտչյանը ճանաչում էր միայն Դավիթ Սանասարյանին, այն էլ միայն դեմքով՝ համացանցից: Փոխարենը, վերջինս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց օրեր անց հեռախոսազանգ էր ստացել մի անձից, որը ներկայացել է ՊՎԾ աշխատակից: «Երբ ես նոր էի նշանակվել «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի ԺՊ, 2019 հունվարի 15-ին, այդ օրը ստացա զանգ ծառայողական հեռախոսին, ու խոսեցի մեկ անձնավորության հետ, որը ներկայացավ ՊՎԾ աշխատակից, անուն-ազգանունը չեմ հիշում, հետո պարզվեց, որ Գևորգ Խաչատրյանն էր, բայց այդ պահին ես չեմ հիշում ում հետ եմ ես խոսել։ Հետո ինձ զանգահարեցին ԱԱԾ-ից։ ՊՎԾ-ի աշխատակցի հետ խոսակցությունն այն էր, որ ինչ-որ մրցույթներ ենք իրականացնում, մրցույթները ինչ-որ դիալեզի ֆիլտրների, պարագաների հետ էր կապված, որ բնութագրեր փոխենք։ Բնականաբար ես ասեցի, որ ես նորանշանակ տնօրենն եմ, դրանով համապաատսխան կառույցներն են զբաղվում, ստորաբաժանումներ կան, իմ կողմից իրենց հանձնարարվել էր այդ գործառույթներն իրականացնել միայն օրենքով։ Ու այդպիսով մենք մեր խոսակցությունը վերջացրինք»,-ասաց Վահագն Մկրտչյանը։   

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ հետաքրքրվեց, եթե ՊՎԾ-ի դիմումը ԲԿ-ն մերժել էր, ապա դրան հաջորդող ԱՆ-ի դիմումն ինչու էին ընդունել ու փոփոխություններ կատարել, հարցին ի պատասխան, տնօրենը նշեց. «Նախարարությունից եկել է դիմումը և երևի աշխատակիցները մտածել են ենթարկվեն՝ շառից փորձանքից հեռու: Որոշումը եղել է հանձնաժողովինը»,-ասաց Մկրտչյանն՝ ընդգծելով, որ տնօրենը այս գործընթացում որոշում կայացնող չէ:

Լսելով երեք վկաներին, Դավիթ Բալայանը հայտնեց, որ հաջորդ նիստին կհարցաքննվեն ԲԿ-ի  երկու աշխատակից ևս: Դիմելով Դավիթ Սանասարյանին դատավորը կատակով հարց ուղղեց նրան՝ Արսեն Թորոսյանին էլ, չէ՞, կանչենք հարցաքննման,  ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը հայտնեց՝ սպասելու է նրան: 

Ի վերջո, նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հուլիս 30-ին, կհարցաքննվեն «Վանաձորի» ԲԿ-ի 2 աշխատակիցներ:

Անյուտա Աթանեսյան

Տպել
9848 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը