Ռոսիայի նոր տաղավարները պատրաստ կլինեն 14 օրից. տեղի առեւտրականներին երեկվանից վտարում են մայթերից

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածները ազատել փողոցային առեւտրով զբաղվողներից: Չնայած նրան, որ առեւտրականներին հեռացնում են շատ կոպիտ ձեւով, երբեմն էլ՝ նրանց վաճառած միրգն ու բանջարեղենը թափում, միեւնույն է, փողոցային առեւտուր անողները շարունակում են համառել ու կարճ ժամանակ անց վերադառնալ նույն տեղը:

Այժմ էլ քաղաքապետարանի աշխատակիցների թիրախում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլի» դիմաց, առեւտրով զբաղվողներն են: Առեւտրականները հուլիսի 7-ին զգուշացվել են. նրանց վերջնաժամկետ էր տրված մինչեւ այսօր, այնինչ նրանք ոչ միայն չեն գնացել, այլեւ մարտական տրամադրվածությամբ սպասում են հերթական այցելուներին: Նրանք «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեցին՝ ամեն գնով մնալու են այնտեղ, որտեղ տարիներ շարունակ զբաղվել են առեւտրով:

Բանն այն է, որ տարեսկզբից Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (Տիգրան Մեծի պողոտա) ճակատային հատվածում՝ կանգառի հարեւանությամբ, կառուցվում են առեւտրային տաղավարներ:

ոոոոոոոոոոոոոոոոոոոո.jpg (121 KB)

Քաղաքապետարանից առեւտրականներին ասել են՝ տաղավարների պատրաստ լինելուն պես իրենք տեղափոխվելու են այդտեղ, բայց հիմա կարծես թե այդ մասին խոսք չկա: Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից ոմանք լրատվամիջոցների հետ զրույցում անհանգստություն էին հայտնել, ասել, որ եկեղեցու դիմային հատվածում առեւտրային տաղավարներ կառուցելն անթույլատրելի են համարում:

«Երեկ եկել, մեզ ասում են՝ ազատեք: Լավ, ազատենք, ո՞ւր գնանք: Մի որոշ ժամանակ առաջ էլի էին եկել, մեր անուն-ազգանունները գրեցին, խոստացան, թե իբր էս սարքվող նոր տաղավարներում են տեղավորելու: Տաղավարները գրեթե պատրաստ են, բայց իրենք այդ մասին այլեւս որեւէ խոսք չեն ասում, ուղղակի ասում են՝ գնացեք ու վերջ»,- վրդովված ասաց Մարիամ տատիկը, որը եկեղեցու դիմաց հուշանվերներ, զարդեր եւ սրբապատկերներ է վաճառում:

խաչ փաչ.jpg (135 KB)

Իսկ հարակից տարածքում մրգի 3 փոքր արկղեր դրած ու արեւի տակ տեղավորված մի տղամարդն էլ նկատեց՝ հույս չունի, թե այդ տաղավարներում իրեն տեղ կտան. «Ես միրգ եմ ծախում, ինձ ասում են՝ ո՛չ միրգ եք ծախելու, ո՛չ շոր, թե ինչ են բերելու, Աստված գիտի: Եկեղեցին դեմ էր որ հենց դիմացը առեւտրի կենտրոն սարքեն, քաղաքապետարանից էլ ասել էին, թե իբր մեզ համար են սարքել, որ օրվա հացի գումար աշխատելու հնարավորությունից չզրկեն: Հիմա սպասում ենք՝ սարքեն, վերջացնեն, եթե էլի չտան, կռիվ կանենք, կվերցնենք մեր տեղերը: Ստացվում է՝ խաբում են: Մենք լսել ենք, որ իրենք դրանք սարքում են, որ մեծ գումարների դիմաց վարձակալության տան»:

Ըստ այդ տարածքում աշխատող առեւտրականների՝ նոր տաղավարները վարձակալության են տրվելու ամսական 300-400 հազար դրամ վարձավճարի դիմաց: «Հայ ազգը փորձադաշտ է, ինչ ուզում, անում են: Ներսից մեկը մյուսի հանդեպ գազան են, բայց թուրքի դեմը կատու են դառնում: Եթե երեխան սոված է լինում, մայրն էլ հնարավորություն չունի կաթ տալու, ուրեմն դրսից պիտի ինչ-որ մի բան անի, որ կերակրի չէ՞ երեխային: Հիմա ես կերակրվելու կարիք եմ զգում, գնամ տանը էնքան սոված պառկեմ, մինչեւ այս տաղավարները պատրա՞ստ լինեն: Այն էլ այն դեպքում, երբ դեռ պարզ չէ, թե ինչ մախինացիաներ են մեր գլխին անելու»,- ասաց տիկին Ալլան: Վերջինս նշեց, որ երկար տարիներ առանց մի կոպեկ վճարելու է իր գործն արել, չի էլ պատրաստվում վճարել, քանի որ օրվա առեւտրով հազիվ ապրում է:

Նորաստեղծ տաղավարներում դեռ աշխատում են շինարարները: Չնայած այդ հատվածն ամբողջությամբ արդեն սալիկապատ է, բայց ներսում դեռ անելիք կա: Աշխատողները «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ առավելագույնը 14 օրից տաղավարներն արդեն պատրաստ կլինեն շահագործման:

սալիկ.jpg (144 KB)

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակին» ասաց, որ ամիսներ առաջ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանը տվել է վարձակալությամբ եւ հաստատված նախագծի համաձայն՝ այնտեղ առեւտրային տաղավարներ են կառուցել: Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքում մայթերին առեւտուր իրականացնող անձանց, Կարապետյանն ասաց. «Կարող են վարձակալի հետ պայմանավորվել եւ առեւտուր սկսել այն մարդիկ, որոնք, ըստ էության, տարիներ շարունակ զբաղվել են ապօրինի առեւտրով»: Ըստ Կարապետյանի, եթե այդ մարդիկ սահմանված ժամկետում չազատեն տարածքը, ապա քաղաքապետարանը նրանց նկատմամբ կշարժվի օրենսդրության համաձայն:

Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի 10-30 տոկոսը կտրամադրվի փողոցի առեւտրականներին՝ անհատույց օգտագործման իրավունքով:

Կարապետյանը նաեւ հայտնեց, որ տարածքը վարձակալող ընկերությունը զուգահեռ պարտավորվել է նաեւ 30 մլն դրամի ներդրում իրականացնել քաղաքի զարգացման համար. հողատարածքի մրցույթին մասնակցելու հայտին կից ներկայացված առաջարկությամբ պարտավորվել է բարեկարգել Օղակաձեւ զբոսայգու հատվածներից մեկը: «Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վճարը 585 հազար դրամ է սահմանված եղել, կառուցապատողի կողմից վճարված տարեկան վճարը կազմել է 1 մլն 800 հազար դրամ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տաղավարների շինարարությունն իրականացնում է «Միրաժ 2020» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Հովհաննես Երանոսյանն է։ ՍՊԸ-ին տարածքը վարձակալության իրավունքով է հատկացվել է 5 տարի ժամկետով։

Տպել
2693 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը