Մեսսին իր հետևից է տանում Արգենտինային ու սլանում դեպի 6-րդ Ոսկե գնդակը. նրան կարող են խանգարել Նեյմարն ու թիմակիցները

07/07/2021 schedule18:30

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը զուգահեռ Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի Հարավային Ամերիկայի առաջնությունը: Ժամային գոտիների և թիմերի մակարդակները, իհարկե, այդ առաջնությունը թողնում են Եվրոպայի առաջնության ստվերում: Եթե նախկինում Եվրոն ու Կոպա Ամերիկան անցկացվում էին մեկ տարվա տարբերությամբ և ֆուտբոլասերների ուշադրությունը Կոպա Ամերիկայի նկատմամբ բավականին մեծ էր, ապա կորոնավիրուսով պայմանավորված Եվրոպայի առաջնության հետաձգումը մի փոքր փոխեց ֆուտբոլասերների ծրագրերը:

Իհարկե, դա պատահական չէ: Եվրոպայի առաջնությունում են հանդես գալիս եվրոպական ակումբային ֆուտբոլի աստղերի մեծ մասը, ընդ որում՝ տարբեր հավաքականների կազմում, մինչդեռ Հարավային Ամերիկայի ուժեղագույն ֆուտբոլիստների 80 տոկոսը կենտրոնացած են երկու հավաքականների՝ Բրազիլիայի և Արգենտինայի կազմում: Ժամային գոտիների տարբերությունը ևս քիչ հնարավորություն է տալիս եվրոպացի ֆուտբոլասերներին հետևել առաջնության ընթացքին: Մինչդեռ հենց Բրազիլիայում է այս պահին, միգուցե, որոշվում 2021թ.-ի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի հարցը:

Երկու մրցաշարերն էլ ընթանում են գրեթե զուգահեռ, և մինչ Իտալիան դրամատիկ, էմոցիաներով լի խաղում իր ճանապարհն էր հարթում դեպի եզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով պայքարից դուրս թողնելով Իսպանիայի հավաքականին, Բրազիլիայի մայրաքաղաքում նմանատիպ սցենարով հանդիպում էր ընթանում Արգենտինայի և Կոլումբիայի միջև. հաղթողը դուրս էր գալու եզրափակիչ, որտեղ նրան սպասելու էր տանտերերի հավաքականը:

Վիճակահանությունը երկու տարբեր խմբեր էր բաժանել մրցաշարի ֆավորիտներին՝ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին: Ստացվում էր այնպես, որ խմբերում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում այս երկու հավաքականներն իրար կարող էին հանդիպել միայն եզրափակիչում: Լիոնել Սկալոնիի ու Տիտեի սաներն իրենց առջև դրված խնդիրը խմբային փուլում գերազանց կատարեցին՝ տանելով երեք հաղթանակ ու մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի: Խմբային փուլում դժվարություններ ունեցան ֆավորիտների շարքին դասվող Չիլին ու Կոլումբիան, մինչդեռ Ուրուվգայի հավաքականը, որը, հերթական անգամ, բավականին լավ կազմ է հավաքել, իր խմբում զիջեց միայն Արգենտինայի հավաքականին: Սակայն քառորդ եզրափակչում ուրուգվայցիներ զիջեցին Կոլումբիային: Բրազիլացիները դժվարությամբ հաղթեցին Չիլիին, Արգենտինան հաղթահարեց Էկվադորի արգելքը: Կիսաեզրափակչի վերջին մասնակիցը դարձավ մրցաշարի անակնկալ Պերուի հավաքականը, որը հաղթեց Պարագվային: Պերուացիները նաև բավականին լավ հանդիպում անցկացրին կիսաեզրափակչում՝ դիմակայելով տանտերերի հավաքականին, ու եթե խմբային փուլում նրանք զիջել էին Բրազիլիային 0-4 հաշվով, ապա կիսաեզրափակչում գրանցվեց միայն մեկ գոլ, որի հեղինակը դարձավ բրազիլացի Լուկաս Պակետան: Վերջինիս խփած գոլը հաղթանակ է պարգևում Բրազիլիային արդեն երկրորդ խաղում անընդմեջ:

Արգենտինան, իր հերթին, խմբային փուլի սկզբում բավականին անշուք խաղ էր ցուցադրում. առաջին երեք խաղերում թիմը մեկական գնդակ էր խփում: Բայց, արդյունքը, միևնույն է, գոհացնում էր. այդ երեք խաղերում թիմը երկու հաղթանակ տարավ նվազագույն հաշվով, մեկ խաղ էլ ոչ-ոքի ավարտեց Չիլիի ամուր հավաքականի հետ: Փլեյ-օֆֆին մոտ՝ արգենտինացիների խաղը բարելավվեց, նրանք 4-1 հաշվով ջախջախեցին Բոլիվիային, քառորդ եզրափակչում էլ հնարավորություն չտվեցին Էկվադորին՝ 3-0: Կիսաեզրափակչում արգենտինացիներն դիմակայում էր Կոլումբիայի հավաքականը, որը հայտնի է իր կոպիտ խաղով: Լարված խաղն ավարտվեց 1-1 հաշվով, թիմերը հաղթողին որոշելու համար դիմեցին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի օգնությանը, ճիշտ այնպես, ինչպես ժամեր առաջ եղել էր Իտալիա - Իսպանիա խաղում: 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին արգենտինացիները:

«Ալբիսելեստեի» կազմում այս մրցաշարում փայլում է թիմի ավագն ու առաջատարը՝ Լիոնել Մեսսին: Նա, կարծես, գտել է իր իդեալական թիմակցին հարձակման գծում. «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսը շատ լավ է համագործակցում Մեսսիի հետ: Արգենտինացիների առաջատարն արդյունավետ գործողությունների հեղինակ է դառնում մրցաշարի բոլոր հանդիպումներում՝ բացառությամբ խմբային փուլի Պարագվայի հետ հանդիպման: Չիլիի հետ խաղում՝ գոլ, Ուրուգվայի հետ՝ գոլային փոխանցում, Բոլիվիայի հետ խաղում՝ դուբլ+գոլային փոխանցում, Էկվադորի հետ՝ գոլ + երկու գոլային փոխանցում, Կոլումբիայի հետ՝ գոլային փոխանցում, ինչպես նաև հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում դիպուկ իրացրած 11 մետրանոց: Մեսսին մասնակից է մրցաշարում իր թիմի խփած 11 գոլերից 9-ին (4 գոլ, 5 գոլային փոխանցում): Ֆենոմենալ ցուցանիշ: Գոլերն ու գոլային փոխանցումներն էլ մեկը մյուսից գեղեցիկ:

Մրցաշարում հաղթելու դեպքում Մեսսին կդառնա «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը, թեև ակումբային ֆուտբոլում արգենտինացին այս տարի լուրջ ձեռքբերումներ չի ունեցել (խոսքը թիմային ձեռքբերումների մասին է): Մեսսիի գլխավոր մրցակիցները «Ոսկե գնդակի» համար պայքարում նույնպես ունեցել են խնդիրներ տարվա ընթացքում. Լևանդովսկին «Բավարիայի» հետ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից, Նեյմարն ու Կիլիան Մբապեն չկարողացան ՊՍԺ-ին առաջ տանել Չեմպիոնների լիգայում: Ընդ որում, Նեյմարը Կոպա Ամերիկայում էլ լավագույնը չէ, իսկ Մբապեն ձախողեց Եվրոպայի առաջնությունը: Ֆրանսիացի Նգոլո Կանտեն էլ «Չելսիի» կազմում հաղթեց Չեմպիոնների լիգան, բայց Ֆրանսիայի հավաքականի հետ ձախողվեց Եվրոպայի առաջնությունում: Փաստացի, մնում է միայն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն, բայց դժվար է հավատալ, որ նա շատ ձայներ կստանա «Ոսկե գնդակի» համար պայքարում: Վաղուց այդ մրցանակը չեն շնորհում թիմային հաջողությունների համար, մեծ հաշվով «Ոսկե գնդակը» դարձել է հարձակվողների համար մրցանակ, որը երբեմն նաև բաժին է հասնում կիսապաշտպաններին:

Այնպես, որ Մեսսին սլանում է դեպի իր 6-րդ «Ոսկե գնդակը», բայց նրան այդ գործում կարող են խանգարել իր մոտ ընկեր Նեյմարն ու թիմակիցները: Բրազիլիան ցանկանում է սեփական հարկի տակ հաղթել Կոպա Ամերիկան, կազմի ընտրության հարցում էլ գերազանցում է Արգենտինային: Բայց Մեսսին փայլուն հնարավորություն ունի վերջապես տիտղոս նվաճել նաև հավաքականի կազմում, և, թվում է՝ հուլիսի 11-ին, գիշերը ժամը 4-ին կայանալիք եզրափակչում ամեն ինչ անելու է դրան հասնելու համար:

Տպել
1067 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց