«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությանը օժանդակելու համար մեղադրվողն արդարացվեց

Լուսանկարում՝ Մասիվցի Անդիկը

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատական ակտը կայացվել է օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

«Օրենքով գողը» սպանվել էր 2019 թվականի հուլիսի 2-ի ուշ երեկոյան իր տան բակում։ Ոստիկանությունը տարածել էր սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել է եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Սպանությունից երկու տարի անց պատվիրատուն հայտնաբերված չէ, իսկ կատարողն էլ, որը, ըստ մեղադրանքի, ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա Սուլեյման Միիեւն է, գտնվում է հետախուզման մեջ: Այն, որ սպանությունը պատվիրված էր, հայտարարել էր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Կա պատվեր, կա կատարող: Շուտով մենք հանրությանը կներկայացնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասել էր նախկին ոստիկանապետը՝ այդպես էլ չներկայացնելով այս գործով իրենց «հաջողությունները»:

Ամբաստանյալ Արմեն Ղարիբյանը, ըստ մեղադրանքի, օժանդակել է սպանությունը կատարող Սուլեյման Միիևին: Նա, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ոստիկանության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ սպանության կատարման մեջ կասկածվող Սուլեյմանը 2019 թվականի մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանդակելու մեջ կասկածվող անձը՝ Արմեն Ղարիբյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել էին, ապա 1 օրվա տարբերությամբ՝ վերադարձել ՌԴ: Հունիսին մի քանի օրվա տարբերությամբ նրանք կրկին եկել էին Հայաստան, որից օրեր անց տեղի էր ունեցել Մասիվցի Անդիկի սպանությունը: Սպանությունից հետո՝ ժամերի տարբերությամբ, երկուսն էլ լքել էին Հայաստանը: Արմեն Ղարիբյանը ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2019 թվականի օգոստոսի 20-ին, հաջորդ օրը՝ ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:

Նրա պաշտպան Արսեն Սարդարյանը մեր զրույցում պնդեց՝ մեղադրանքի հիմքում երկու ապացույց է դրվել. մեկը՝ Ղարիբյանի եւ Սուլեյմանի հեռախոսազրույցը, մյուսն էլ՝ ԶԼՄ հրապարակումներից մեկը:

«Մեղադրանքի հիմքում դրված ապացույցը մի հեռախոսազանգի հանգամանք էր, ըստ որի՝ իմ պաշտպանյալի եւ սպանության կատարման մեջ կասկածվող անձի միջեւ եղել են փոխադարձ զանգեր, որի բովանդակությունը առկա չէր: Գործով նույնիսկ հիմնավորված չէր, որ այդ հեռախոսը իմ պաշտպանյալի հեռախոսն է: Երկրորդ, նույնիսկ եթե Ղարիբյանի հեռախոսն է, ինչպե՞ս կարելի է զուտ կապի հանգամանքը համարել հիմք, որ անձը սպանության օժանդակության համար տեղեկատվություն է տրամադրել: Մտացածին մեղադրանք էր՝ հիմնված ենթադրությունների վրա: Բացի դա, գործով հետաքրքիր բան կար: Լրատվամիջոցներից մեկը հրապարակում էր արել, որ Ղարիբյանի օժանդակությամբ կատարվել է սպանությունը, եւ այդ հրապարակումը ճանաչել էին ապացույց, առանց ճշտելու՝ ինչ աղբյուրի հիման վրա է այն գրվել: Մեր դատախազությունը ուղղակի «փայլել» էր, ինչի եմ ասում դատախազությունը, որովհետեւ մեղադրական եզրակացությունը հաստատել էր դատախազությունը»,- մանրամասնեց պաշտպանը:

Մեր հարցին՝ իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցել սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Սուլեյմանի հետ, պաշտպանը պատասխանեց՝ քանի որ Արմեն Ղարիբյանը, ըստ էության, ցուցմունք չի տվել, ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին:

Հարցին՝ գործում երեւո՞ւմ էր սպանության պատվիրատուի անունը, Սարդարյանը ասաց. «Կատարողի՝ Սուլեյմանի վերաբերյալ որոշակի ապացուցողական բազա մենք տեսել ենք, չեմ կարծում՝ կարող էր ինքը նաեւ պատվիրատու լինել: Մենք սկզբունքորեն այդ մասով չենք խորացել»: Արսեն Սարդարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը դատարանում ցուցմունք չի տվել, միայն վերջին խոսքում հայտարարել է իր անմեղության մասին եւ խնդրել արդարադատություն իրականացնել:

Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից խնդրել էր մեղավոր ճանաչել Արմեն Ղարիբյանին առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Տպել
7190 դիտում

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ