Այս տարին գյուղատնտեսության համար սակավաջուր է. ոլորտի պատասխանատուները մի քանի պատճառ են նշում

Հայաստանում այս տարի ոռոգման ջրի սակավություն կա: Պատճառներից մեկն այն է, որ եղանակային պայմանները շատ դեպքերում հավելյալ ջրի պահանջարկ են ստեղծել: Որոշ դեպքերում էլ գյուղացիները քիչ ջուր պահանջող մշակաբույսերից անցել են ավելի շատ ջուր պահանջող մշակաբույսերի, ինչն էլ իր հերթին է ազդել խնդրի խորացմանը:

Հարցն այնքան էր լրջացել, որ վերջին օրերին տարբեր մարզերում գյուղացիները բողոքի ցույցեր էին արել՝ ոռոգման ջուր պահանջելով: Իհարկե, Հայաստանը երբեք էլ ոռոգման ջրի առատությամբ աչքի չի ընկել, սակայն այս տարի իրավիճակն ավելի է բարդացել:

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի եւ բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխանատուները:

Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին՝ ջրօգտագործման ոլորտում եւ ոռոգման ջրի ասպարեզում:

Նա հիշեցրել է, որ գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի կաթիլային ոռոգման եւ ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Բացի այդ, Փաշինյանն ասել է, որ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել:

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են ոռոգման ջրի խնդիրը կառավարելի դարձնել: Նշեց, որ ստեղծված իրավիճակը գլոբալ տաքացման հետ է կապված. «Ջրման ռեժիմները կրճատվել են մոտավորապես 35 տոկոսով: Եթե նախկինում ինչ-որ մշակաբույսի ոռոգումն իրականացվել է 10-ը օրը մեկ, ապա այս տաքացումների հետ կապված՝ պահանջարկը շատացել է, եւ ավելի շուտ են ուզում ջրամատակարարում իրականացվի»:

Սարգսյանի խոսքով՝ Էջմիածնում խնդիրը կապված է եղել վթարավերականգնողական աշխատանքների հետ, աշխատանքներ են իրականացվել, ընդամենը 2 օրով ջուրը դադարեցվել է, բայց հիմա ջրամատակարարումը վերականգնվել է: Ըստ նրա՝ խնդիրը հիմա կարգավորված է, բոլոր մարզերում ոռոգում կա, սակայն հիմա կան նաեւ պոմպերի հետ կապված խնդիրներ:

Հարցին՝ 2 օր ջուր չունենալը վնաս հասցրե՞լ է գյուղացիներին, Սարգսյանը պատասխանեց. «2 օր ջուր չունենալը չէր կարող վնաս հասցնել գյուղացուն, որովհետեւ հայտ ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում ջրօգտագործող ընկերությունը պարտավորվում է մատակարարել: Այսօրվա խնդիրը տաքացումներն են, բարձր ջերմաստիճանն է, մշակաբույսը ավելի շատ ջուր է պահանջում, քան նորմայով տրված է»:

Խոսելով կաթիլային ոռոգման անցնելու՝ վարչապետի հայտարարության մասին՝ կոմիտեի նախագահն ասաց, որ նախագիծ են մշակել, որը շուտով կիրագործվի. «Մինչեւ 3 հեկտար հողատարածքները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարով կազատվեն ոռոգման ջրի վճարից»:

Սարգսյանը նշեց, որ այս պահին առկա ռիսկերն իրենց վերահսկողության տակ են:

Հարցին՝ այս պահին դարձյալ կա՞ն ջրային մաֆիաներ, որոնց մասին ժամանակին խոսվում էր, նա պատասխանեց. «Մենք փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ երեւույթներ գոնե մեր կառավարման ժամանակ չլինեն»:

Անդրադառնալով գյուղացիների կողմից Կառավարությանն ուղղված մեղադրանքներին, որ ջուրը չեն ապահովում՝ նա ասաց, որ դրանք օբյեկտիվ չի համարում. «Ինչ-որ մարդիկ փորձում են քաղաքական ենթատեքստեր դնել սրա տակ՝ չպատկերացնելով դրա իրական վտանգները: Ըստ իս՝ սովորական լուծելի հարցը քաղաքականացվել է: Ինձ այսօր հայտնի դարձավ նաեւ, որ մի քանի խումբ անձինք Արմավիրի մարզում սուտ լուրեր են փորձում տարածել, թե ջրանջատում է լինելու, եւ 4-5 օր ջուր չեն ունենալու, բայց նմանատիպ բան չկա»:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքով՝ իրենց մարզում ջրամատակարարումը շարունակվում է: Ըստ նրա՝ ոչ միայն այս տարի, այլեւ առաջիկա տարիներին Հայաստանը ոռոգման ջրի պակաս կունենա, քանի որ ջրի կառավարման խնդիր կա:

«Խնդիրն ավելի խորացավ, քանի որ որոշ ոռոգելի տարածքների համար նախատեսված եւ նոր կառուցվող ջրամատակարարման ցանցերը տարվա սկզբին եղել են վերանորոգման մեջ: Արմավիրում նաեւ ամեն տարի 200-300 հեկտար մշակովի հողատարածքները աճում են, իսկ արդեն մշակվող հողատարածքների մշակաբույսերը անցում են կատարել ավելի թանկարժեք մշակաբույսերի: Օրինակ՝ հացահատիկը Արմավիրի մարզում ոռոգվում էր տարեկան 2 անգամ, իսկ այլ մշակաբույսի դեպքում նույն հողամասում արդեն 3 օրը մեկ է ոռոգման կարիք լինում»,- մանրամասնեց Մաթեւոսյանը՝ հավելելով, որ դա ոռոգման համակարգի վրա 10-ապատիկ, անգամ 100-ապատիկ ավելի մեծ ճնշում է:

Մարզպետը նշեց, որ խնդիր է նաեւ բարձր ջերմաստիճանը, ինչն իր հերթին 3 խնդիր է բերում: Ջրի գոլորշիացումն է շատանում, մշակովի հողի ջերմաստիճանն է բարձրանում, ինչը ջրի ավելի մեծ պահանջարկ է առաջացնում: Երրորդ խնդիրն արդեն Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում է, այնտեղ հացահատիկայի կուլտուրաները հիմնականում անջրդի են եղել, այսինքն նախատեսված չի եղել ջրել, բայց քանի որ այս տարի եղանակն աննախադեպ է, այդ մարզերում հավելյալ ջուր ապահովելու անհրաժեշտություն է առաջացել:

«Այսինքն, խնդիրը շղթայաձեւ տանում է նրան, որ այս տարին սակավաջուր կարելի է համարել, բայց այս պահին բարեբախտաբար ջրամատակարարումը կատարվում է: Նաեւ պարոն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ստեղծվել է ճգնաժամային կառավարման օպերատիվ շտաբ ու այդ շտաբն արդեն առաջիկայում հայտարարություններով հանդես կգա, եթե հարկ լինի, նաեւ՝ Սեւանից հավելյալ ջուր վերցնելու վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ դա ամեն դեպքում խնդրի լուծման միայն մի մասն է:

Մաթեւոսյանը նշեց, որ ըստ էության ՀՀ-ում ոռոգման համակարգ գոյություն չունի եւ իր հաշվարկներով միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ, որպեսզի ամբողջ Հայաստանում ոռոգման ցանց ներդրվի: Հարցին՝ գյուղացիները տեղյա՞կ են այս պատճառների մասին, մարզպետը պատասխանեց, որ մարզպետարանի գյուղվարչության եւ համայնքապետների միջոցով տեղեկացրել են, որ ջրի խնդիր կա:

Նա ընդգծեց՝ պատճառներն օբյեկտիվ են, եւ ամբողջ պետական ռեսուրսը դրվել է, որ խնդիրները չեզոքացնեն. «Ոռոգման խնդիր միշտ կա եւ կլինի, քանի դեռ միլիարդավոր դոլարներ չեն ներդրվել ոռոգման ցանցի ներդրման համար»:

Տպել
4062 դիտում

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան