Եվրոպայի առաջնությունը մտնում է վճռական փուլ. խմբային փուլի ամփոփումը

24/06/2021 schedule18:02

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը թևակոխեց վերջնական փուլ. ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: 24 թիմերից 8-ն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում, մնացած 16-ը բաժանվել են 8 զույգերի և պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Առանց լուրջ անակնկալների

Փլեյ-օֆֆ դուրս եկան այն թիմերը, որոնք ի սկզբանե ֆավորիտ էին համարվում: Խոշոր անակնկալներ չեղան: Մեծ անակնկալի էր մոտ Հունգարիայի հավաքականը: Նրանք առաջին խաղում 80 րոպե դիմացան գործող Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի դեմ պայքարում, սակայն հետո 3 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը, երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացին գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, երրորդ տուրում էլ մոտ էին աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային հաղթելուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2, ընդ որում, գերմանացիները փրկվեցին խաղի ավարտից 8 րոպե առաջ, հակառակ դեպքում Գերմանիայի հավաքականը խմբում կզբաղեցներ 4-րդ տեղն ու դուրս կմնար պայքարից: Սակայն հունգարական հեքիաթին չբավականացրեց ընդամենը մի քանի րոպե:

Հարաբերական անակնկալների թվում կարելի է նշել Թուրքիայի, Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների ձախողումները: Թուրքերն ընդհանրապես ամենավատ տեսքն ունեին խմբային փուլում, նրանք պարտվեցին բոլոր երեք խաղերում, ընդհանուր՝ 1-8 հաշվով: Ռուսաստանի հավաքականը խմբային փուլի վերջին տուրից առաջ պահպանում էր պայքարը շարունակելու հնարավորությունը, սակայն պարտվեց Դանիային 1-4 հաշվով: Լեհերը, իրենց կազմում ունենալով 2020թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Ռոբերտ Լևանդովսկուն, ընդամենը մեկ միավոր վաստակեցին, թեևը ինքը Լևանդովսկին արեց ամեն ինչ, որ թիմը մնա պայքարի մեջ. խփեց երեք գնդակ, շվեդների դեմ խմբային փուլի վերջին խաղում դուբլի հեղինակ դարձավ, բայց թիմը պարտվեց 2-3 հաշվով:

Պայքարը շարունակում են ուժեղագույնները

Խմբային փուլում ամենահամոզիչ տեսքն ունեին Իտալիայի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականները: Հենց այդ երեք ընտրանիները կարողացան հաղթել իրենց բոլոր երեք խաղերում: Իտալացիները ընդհանրապես երեք խաղերում ոչ մի գոլ բաց չթողեցին: Լավ տպավորություն թողեց Շվեդիայի հավաքականը, որը շատ կազմակերպված էր գործում: Իրենց խաղով բազմաթիվ հարցերի տեղ թողեցին պորտուգալացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիներն ու իսպանացիները: Առաջին երեքը մեծ դժվարություններ ունեցան Հունգարիայի հավաքականի հետ, անգլիացիները թեև ոչ մի գոլ բաց չեն թողել, սակայն ընդամենը երկու գոլ են խփել, իսկ Իսպանիայի հավաքականը միայն երրորդ խաղում կարողացավ իրացնել իր մեծ առավելությունը՝ 5-0 հաշվով հաղթելով սլովակներին:

1/8 եզրափակչի զույգերը

Բելգիա - Պորտուգալիա
Իտալիա - Ավստրիա
Ֆրանսիա - Շվեդիա
Խորվաթիա - Իսպանիա
Շվեդիա - Ուկրաինա
Անգլիա - Գերմանիա
Հոլանդիա - Չեխիա
Ուելս - Դանիա

Հատկանշական է, որ ֆավորիտներից 4-ը հայտնվել են մրցաշարային ցանցի վերևի հատվածում, դա նշանակում է, որ քառորդ եզրափակչում կարող են ականատես լինել Իտալիա - Բելգիա և Իսպանիա - Ֆրանսիա դիմակայություններին, որոնց հաղթողներն էլ միմյանց կհանդիպեն կիսաեզրափակչում:

Ավելացնենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները կսկսվեն հունիսի 26-ին: Այդ օրը կհանդիպեն Իտալիա - Ավստրիա, Ուելս - Դանիա զույգերը:

Տպել
967 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ