Դատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ-ի անունից. Հայկ Ալումյան

«Դատախազի կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթույլատրելի է, դատախազը մարդ չէ, նա հանդես է գալիս ՀՀ-ի անունից»:

Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատախազի միջնորդությանը գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու վերաբերյալ:

«ՍԴ որոշումը վերջնական է: Որոշումը կայացված է բարձրագույն մարմնի կողմից: Ցանկացած անհատ կարող է դիրքորոշում հայտնել այդ որոշման մասին, բայց Հայաստանի Հանրապետությունը և դրա անունից պաշտոնապես հանդես եկող ոչ ոք իրավունք չունի այդ դատական ակտը պաշտոնական իր ելույթում քննադատել»,- ասաց Քոչարյանի պաշտպանը: 

Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանին միջնորդեց սույն գործով դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ ՍԴ-ի որոշումն առաջացրել է որոշակի իրավակիրառ հարցեր և հավելեց, որ սույն գործով մասնակցող տուժողներն ունեն արդար դատաքննության իրավունք, բայց հայտնվել են մի վիճակում, երբ ՍԴ-ի որոշումից հետո արարքին տրված ճիշտ իրավաբանական որակումը արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և այլևս չի գործում: 

Հայկ Ալումյանը դատարանին խնդրեց տրամադրել Բաղդասարյանի միջնորդության ձայնագրությունը և ժամանակ՝ միջնորդությունը վերծանելու և դիրքորոշում հայտնելու համար։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես նշեց, որ իր դիրքորոշումը մանրակրկիտ կհայտնի դատախազների միջնորդության ձայնագրությունը լսելուց հետո: Ալեքսանյանը նաև նկատեց, որ դատախազների ներկայացրած միջնորդությունից տպավորություն է ստանում, որ դատախազությունը ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդությամբ հաջողության չի հասել առաջին ատյանի դատարանում, քանի որ հիմքերը բացակայել են, որոշել է հաջողության հասնել Վերաքննիչ դատարանում, ինչը պաշտպանը ոչ արդար գնահատեց:

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ նկատեց՝ տպավորություն է, որ եթե միջնորդությունը մերժվի, դատախազությունը կդիմի ՄԻԵԴ և հավելեց, որ միջնորդությանն ավելի լավ ծանոթանալուց հետո նոր մանրամասն իր դիրքորոշումը կհայտնի:

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշեց՝ ՍԴ դիմելու կարիք չի տեսնում, ինչպես նաև առարկեց փաստաբանների միջնորդության դեմ՝ ասելով, որ, իր համոզմամբ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա, և պատասխանը պաշտպանյալները հիմա էլ կարող են ներկայացնել:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը եւ այն նշանակել հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին։

Տպել
1788 դիտում

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան