Սահմանափակումներին կազմակերպիչները չեն համաձայնել. նախարարը պարզաբանում է՝ ինչու համաձայնության գալ չի հաջողվել

«Սևան ստարտափ սամիթ 2021»-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ի պատասխան «Սևան ստարտափ սամիթ»-ի տարածած հայտարարության, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն իր էջում հայտնել է, որ հարկ է համարում պարզաբանել․

««Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։

Առաջին գրությանն ի պատասխան՝ նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։

Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների, մասնավորապես՝ հայկական որորի՝ որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է:

«Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ արգելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020 թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են, և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը:

Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։

Այն է՝ հրավիրված 10.000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։

Ինչին ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացրել է, որ «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմաստազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։

Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:

Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը՝ կազմակերպիչներին, այնուամենայնիվ, ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող, արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։

Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։

Ցավում եմ, որ կազմակերպիչները «Սամմիթ»-ը չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ»:

Տպել
2577 դիտում

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6-հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախմանը ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան