Վերահաշվարկի արդյունքում ավելացած ու պակասած քվեներ, նոր անվավեր քվեաթերթիկներ

23/06/2021 schedule23:41

Արդեն երկու օր է, ինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերահաշավարկի գործընթացը 70-ից ավելի ընտրական տեղամասերում սկսված է:

Բացի քաղաքական ուժերի դիմումներից,մի շարք  ընտրատեղամասերում վերահաշավարկ անելու նախաձեռնությունը եղել է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովինը (ԿԸՀ): Պատճառները տարբեր են՝  մի ընտրատեղամասի դեպքում բաց պարկն է եղել, մեկ այլ ընտրատեղամասի դեպքում իրար չեն համապատասխանել քվեաթերթիկների վրա ամրացվող դրոշմանիշների և կտրոնների թվաքանակները և այլն:

Երեկ վերահաշվարկ էր իրականացվել 6 ընտրատեղամասերում և դրանցից միայն մեկում էր անհամապատասխանություն արձանագրվել: Վանաձորի 23/47 տեղամասում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները ավելացել էին մոտ 90-ով։  Ինչից հետո էլ  դաշինքի անդամները սկսեցին շահարկել ընտրատեղամասերի արդունքները, նշելով, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կեղծված լինելու ակնառու ապացույցներից մեկն էլ հենց վերջնահաշվարկի արդյունքներն են:

Դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը լրատվամիջոցների մեկի հետ զրույցում հայտնել էր, որ Սյունիքի թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկից հետո պարզվել էր, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկվածների թիվը ոչ թե 4 է եղել, այլ՝ 49։

Դաշինքի մեկ այլ անդամ Էդուարդ Հովհաննիսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել էր 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0։ Հովհաննիսյանի խոսքով այդ  258 քվեները տեղամասում հաշվել էին «Եվրոպական կուսակցության» օգտին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գրառումների և շահարկումների պատասխանը չուշացավ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որում նշել էր ընտրատեղամասեր, որտեղ էլ եղել է հակառակ պատկերը՝  վերահաշվարկի արդյունքում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մինչ այդ չհաշվարկված քվեներ:

«Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:

Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28»,- գրել էր Հարությունյանը՝ հավելելով.

«Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»:

Հունիսի 23-ի վերահաշվարկն էլ ցույց տվեց, որ դրա արդյունքում որոշակի տարբերություններ գրանցվեցին թե ՔՊ-ի, թե Հայաստան դաշինքի եւ թե ընտրապայքարին մասնակցած մյուս քաղաքական ուժերի քվեների դեպքում: Դա պարզ դարձավ նախ առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում վերահաշվարկից հետո, հետո արդեն ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն:

Այսպես հունիսի 23-ի ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, 3, 4, 5, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 31, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվեցին վերահաշվարկի աշխատանքները։

Օրինակ 2/01  ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում թվերը մնացին անփոփոխ։ Այդ տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը վեցն էր։ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա ընտրողը գրություն էր թողել՝ «Աշոտյան վարչապետ» մակագրությամբ, իսկ մյուս քվեաթերթիկներն անվավեր էին ճանաչվել՝ պատռված լինելու պատճառով։

2/02, 2/03 և 2/06 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներ նույնպես մնացին անփոփոխ:

2/32 ընտրատեղամասում հանձնաժողովն էր որոշել վերահաշվարկ անել` հաշվի առնելով այն փաստը, որ նշյալ ընտրատեղամասում 926 քվեաթերթիկներից 52-ը անվավեր էին ճանաչվել։ Անվավեր քվեաթերթիկների պարկում ծալված քվեաթերթիկներ կային՝ քվեարկված տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Հանձնաժողովականները սակայն որոշեցին քվեաթերթիկները անվավեր չճանաչել:

Վերահաշվարկի արդյունքներով 2/32 ընտրատեղամասում 21 քվե վերականգնվել է ՔՊ-ի, 9-ը` «Հայաստան» դաշինքի, 2-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ ՀԱԿ-ի, 2-ը՝ «Հանրապետության», 2-ը՝ «Հայոց հայրենիք», 5-ը՝ «ԲՀԿ», 1-ը՝ «5165», 1-ը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի, 1-ը՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության օգտին:

Թիվ 4 ընտրատարածքային կենտրոնում վերջնահաշվարկի ընթացքում էլ բուռն բանավեճ սկսվեց հանձնաժողովի անդամների միջև։ Պատճառը ընտրատարածքի տեղամասերից մեկի պատռված ընտրաթերթիկներն էին։ Հանձնաժողովի նախագահի առաջարկով տեղի ունեցավ քվեարկություն, ինչի արդյունքում պատռված քվեաթերթիկները համարվեցին անվավեր:

Թիվ 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էլ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում էր: Ամեն բան կարգին էր՝ քվեաթերթիկների թվեր, կտրոններ, չկային անվավեր քվեաթերթիկներ: Միակ խնդիրը քվեաթերթիկների պարկն էր, որը պիտի քվեարկությունից հետո փակվեր, ստորագրվեր, կնքվեր, սակայն կիսաբաց էր:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն էր: ՀԺ-ի հետ զրույցում Քլոյանը նշեց, որ այստեղ իր մեղավորությունը չի եղել. «Սոսինձը, որով պետք է պարկը փակվեր և ամրացվեր նորմալ չէր: Ես մեղավոր չեմ»:

Նրան զգուշացրել են, որ այդ բացթողման համար լինելու նվազագույնը  300 հազար դրամ տուգանք:

«Ես ինչու իրենց սխալի պատճառով պետք է տուգանք վճարեմ: Նորմալ պարկեր չէին բերել: Դիմելու եմ դատարան տուգանքի համար»,-ասաց Քլոյանը:

Թիվ 9/4 ընտրատեղամասում նույնպես հանձնաժողովականներն են եղել վերահաշվարկի նախաձեռնողը: Պատճառը 18 անճշտություններն են եղել, որոնք, պարզվեց,  տեխնիկական էին և որևէ կերպ ազդեցություն չունեցան արձանագրված քվեների վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արդեն երեկոյան ամփոփելով այսօրվա վերահաշվարկի տվյալները ներկայացրեց, թե դրա արդյունքում քաղաքական ուժերի քվեները որքան են ավելացել և հակառակը:

Տվյալները ներկայացնում ենք ստորև.

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ  -  8 ձայն

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» 0 ձայն

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» + 659 ձայն

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ» կուսակցություն -2 ձայն

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն  0  ձայն

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք + 5 ձայն

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն + 1 ձայն

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն  0 ձայն

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն -1 ձայն

«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» կուսակցություն 0 ձայն

«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն + 1 ձայն

«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն + 2 ձայն

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» դաշինք  -10 ձայն

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն + 5 ձայն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» կուսակցություն 0 ձայն

«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» կուսակցություն  + 1 ձայն

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ»  կուսակցություն 0 ձայն

«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ» դաշինք + 52 ձայն

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» կուսակցություն -1 ձայն

«ՎԵՐԵԼՔ» կուսակցություն -19 ձայն

«ԱԶԱՏԱԿԱՆ» կուսակցություն  -2 ձայն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ» կուսակցություն -1

«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինք + 744 ձայն

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» կուսակցություն  -60 ձայն

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»  կուսակցություն + 52 ձայն

Նկատենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետն ավարտվել է հունիսի 22-ին, սակայն վերահաշավարկի գործընտացը շարունակվելու է մինչև հունիսի 25-ը՝ 14:00:

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Տպել
2368 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից