Այս ընտրությունները նման էին 2018 թվականի ընտրություններին. միջազգային դիտորդները գնահատել են ընտրությունների ընթացքը

Հայաստանում ատահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և լավ կազմակերպած: Այս կարծիքին են ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային դիտորդները, որոնք հունիսի 20-ին Հայաստանի տարբեր ընտրատեղամասերում հետևել են քվերակության ընթացքին:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փաստեց՝ Հայաստանի քաղաքացիները ունեցել են ընտրության լայն հնարավորություն: «Իշխանություններին բավականին քիչ ժամանակահատված էր տրամադրված ընտրությունների կազմակերպման համար, բայց գործընթացը կառավարվել է պատշաճ կերպով: Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ և վայելել է քաղաքացիների վստահությունը: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Ձայների հաշվարկը դրական ենք գնահատում»,-ասաց նա:

Այդուհանդերձ դիտորները ընտրությունները բնութագրում են ինտեսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ: Իրենց նախնական եզրակացության մեջ նրանք նշել են նաև այն խախտումների և միջադեպերի մասին, որոնք հանդիպել են ընտրությունների ժամանակ: Ըստ նրանց՝ ընտրատեղամասերում եղել են լարված մթնոլորտի և հուզումների որոշ դեպքեր և ընտրողների նկատմամբ ճնշման գործադրում: Ընտրատեղամասերի մեծ մասը հասանելի չի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Դիտորդները նշել նաև, որ ընտրատեղամասերում կուտակումները բասացական էին անդրադառնում ընտրությունների ընթացքի, բայց ոչ արդյունքների վրա:  «Հայկական Ժամանակը» հետաքրքրվեց՝ իսկ արդյոք գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ  քաղաքացիների քվեարկության ընթացքին միջամտել են կուսակցությունների և դաշիքների վստահված անձինք, արդյոք խախտվել է ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այո, սակավաթիվ քանակով նման դեպքեր եղել են դիտարկված տեղամասերից 4-ում, որոշ տեղերում հարցը կարգավորվել էր միանգամից՝ տեղում, ինչպես մեզ են տեղեկացրել, բայց, որպես դիդորդներ մենք  չէինք կարող միջամտել այդ գործընթացին: Խախտումները քննարկվել են հանձնաժողովի նախագահների հետ»,- ասաց Կարի Հենրիկսենը՝ հավելելով՝ այդ խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա:  

Միջազգային դիտորդները նշում են նաև՝ 8 ընտրատեղամասերում ընտրողներին թույլատրվել է քվեարկել առանց անձը հաստատող վավեր փաստաթղթի: Մեկ դեպք գրանցվել է, երբ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրողին տրամադրել է արդեն իսկ քվեաթերթիկ պարունակող ծրար: Դիտարկված տեղամասերի 3 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով կնքված չեն եղել: ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային դիտորները նախնական եզրակացության մեջ նշել են նաև 10 դեպքերի մասին, երբ տեղամասերում կուսակցությունների կամ դաշինքների վստահված անձինք անհարկի միջամտություն են ունեցել հաշվարկի գործընթացին: 20 տեղեմասերում հաշվարկների ընթացքում ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը չի համընկել ընտրողների մասնակցությունը հաստատող կտրոնների թվի հետ:

Միջազգային առաքելություն իրականացնող դիտորդները անդրադարձան նաև այն հարցին, թե քանի որ Հայաստանի որոշ վայրերում երեկ ընտրությունների օրը գրանցվել է էլեկտրաէներգիայի անջատումները, արդյոք այդ հանգամանքը որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա: «Այդ տեղեկատվությունը մեզ հասել է, մենք կարծում ենք, որ դա էական ազդեցություն ընտրությունների վրա չի ունեցել, բայց դիտորդական աշխատանքը դեռևս շարունակվում է և տեղեկատվությունը կարող է փոխվել»,- պատասխանելով հարցին՝ ասաց Օուեն Մերֆին՝ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը:

ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ միջազգային առքելություն իրականացնող դիտորդների խոսքով՝ Հայաստանում իրավական դաշտը մեծամասամբ նպաստավոր է եղել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Անդրադառնալով այն հարցին, թե այս ընտրությունները կարելի՞ է համեմատել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների հետ՝ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը ասաց.

«Մենք ընտրությունները շատ հազվադեպ ենք համեմատում, դա կախված է իրավիճակներից, որոշ հանգամանքներից: Կարող ենք ասել, որ որոշ առաջարկություններ, որոնք մենք ներկայացրել էինք 2018-ին, օրինակ՝ կանանց ավելի մեծ մասնակցությունը ընտրական գործընթացներում ապահովելու համար, իրականացվել է իշխանության կողմից»:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատուրգալոսն էլ հավելեց. «Մենք հաշվետվություն ենք մշակում բոլոր ընտրությունների դիտորդական առաքելությունից հետո: Այս ընտրությունները նման էին 2018 թվականի ընտրություններին, բայց որոշ բարեփոխումներ են եղել, ընտրությունների որոշ դրույթներ փոփոխվել են»:

Հունիսի 20-ին Հայաստանում ընթացող խորհրդարանական արտահերթ ընդրությունների անցկացման օրը տեղի դիտորդների հետ միասին քվեարկության ընթացքին տարբեր տեղամասերում հետևում էին միջազգային դիտորդներ՝ 37 երկրից: Գործուղվել էր 344 դիտորդ՝ 247-ը ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, 73 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից և 24 անդամից բաղկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ից: Դիտորդները քվերակության ընթացքին հետևել են Հայաստանի 50 տոկոս ընտրատեղամասերում:

Ասուլիսի բանախոս դիտորդները հավելեցին, որ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի 2 ամիս հետո:

Տպել
2551 դիտում

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը