ՔՊ-ի դրամահավաքի ելույթիցս հետո գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը, ծիծաղս եկավ. Վ. Հայրապետյան

ՀՀ վաստակավոր արտիստ, ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանում ապագա կա՛, սակայն այդ ապագան պետք է ինքներս կերտենք՝ վերագտնելով մեզ: Նա այն համոզմանն է, որ հետ նայելով՝ հնարավոր չէ առաջ գնալ: Պետք է պատմությունից դասեր քաղելով՝ նայել առաջ:

Վահագն Հայրապետյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Հայրապետյան, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, որին հրավիրված էիք նաև դուք և ելույթ ունեցաք: Ձեր խոսքում վստահորեն պնդեցիք, որ Հայաստանում կա ապագա: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան հունիսի 21-ին:

- Նախ ասեմ, որ դրամահավաքին ինձ ընկերներս էին հրավիրել, ես բազում ընկերներ ունեմ այնտեղ, իսկ ելույթս շատ հանպատրաստից եղավ: Ասել, որ հենց հունիսի 21-ին է լինելու դա, սխալ կլինի: Լինելու է այն ժամանակ, երբ մենք մեր մեջ վերագտնենք մեզ: Ես բոլոր բեմերից եմ դա պնդել, ոչ միայն հիմա և պնդելու եմ միշտ: Որովհետև ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն այն ստեղծագործ ժողովուրդն է, որ ի վիճակի է ստեղծել իր ապագան: Բայց դրա համար, ինչպես քիչ առաջ և ելույթիս ժամանակ էլ ասացի, մենք ինքներս պետք է փոխվենք: Ինքներս մեզ հետ համերաշխ պիտի լինենք, որ մեր միտքը բացվի ու սկսենք արարել, ինչ-որ բան ստեղծել, աշխարհին ներկայանալ: Մենք հեղափոխության ժամանակ մարմնով քայլը արեցինք, բայց մտքով դեռ չենք արել: Ամենատարրական բաներից պետք է սկսենք, օրինակ՝ մենք պետք է սովորենք հարգել օտարերկրացուն, չպետք է ծիծաղենք նրա հագուստի վրա պարզապես այն պատճառով, որ ոչ թե ինքը մեզ պես սև է հագել, այլ մի փոքր այլ ձևի գլխարկ է դրել կամ շոր հագել: Այդ ժամանակ դու ինքդ ես ծիծաղելի դառնում:

Ելույթիս կարևոր մեսիջներից մեկն էլ այն էր, որ հետ նայելով՝ մենք չենք կարող առաջ գնալ: Փորձեք քայլելու ժամանակ հետ նայել, տեսեք՝ ինչքա՞ն կարող եք առաջ գնալ: Չե՛ք կարող: Անցյալով պետք է հպարտանալ, մենք հիանալի պատմություն ենք ունեցել, բայց պետք է առաջ նայել: Ցավոք սրտի, մենք պատմությունը սովորում ենք, բայց պատմությունից չենք սովորում:

- Արցախյան վերջին պատերազմից կքաղե՞նք դասեր:

- Հուսով եմ: Մենք պետք է նախորդ պատերազմներից էլ դասեր քաղեինք, բայց, ցավոք սրտի, չէինք քաղել: Եթե քաղած լինեինք, ինձ թվում է՝ պատրաստ կլինեինք այս պատերազմին: Մեր թշնամի երկիրը միլիարդներով սպառազինություն էր գնում, պարզ է՝ մի օր մեր դեմ օգտագործելու համար, մեզ վրա կրակելու համար: Պետք է մենք էլ պատրաստվեինք: Գոնե հիմա վերջապես սովորենք և պատմությունից դասեր քաղենք: Ափսոս ենք, մենք ստեղծագործ ժողովուրդ ենք: Աշխարհի վրա էլ պետք չէ մատ թափ տալ, ասել՝ դուք ուր էիք, երբ ես այնտեղ էի: Դա լավ բան չէ և ճիշտ բան չէ:

Շա՞տ քննադատությունների ենթարկվեցիք դրամահավաքին մասնակցելու համար:

- Այո՛, քարկոծեցին ինձ, անունս սկսեցին շահարկել: Ես խնդիր չունեմ, ամեն մարդ իր միտքն է արտահայտում: Սա նաև լյուստրացիայի պես մի բան է, որ բացահայտում ես մարդկանց, ովքեր երեսիդ ժպտում են, բայց իրականում քեզ այդքան էլ չեն սիրում: Շատերը անգամ ելույթը չեն էլ լսել, բայց քննադատում են: Մի անեկդոտ կա, ասում է՝ երբ փոքր էի, հայրս շատ խելացի բաներ էր ասում, չլսեցի, ասում է՝ ինչ էր ասում, ասում է՝ չլսեցի: Հիմա սա է: Չեն էլ լսում՝ ինչ ես ասում, բայց քննադատում են: Իրականում հիմա մենք մեզ հայելու մեջ ենք նայում, ասեմ, որ դա շատ հաճելի բան չէ, երբ իրականության աչքերի մեջ ուղիղ նայում ես: Լավ է, բայց վախենալու է: Շատերի համար դու ես հայելի դառնում, դրա համար սկսում են քեզ չսիրել:

Ասում են՝ մշակույթն այն ուժն է, որ անգամ կարող է հանդարտեցնել միմյանց դեմ կատաղի կռվող բանակներին: Մշակույթի միջոցով հնարավո՞ր է արդյոք վերացնել այն ատելության մթնոլորտը, որ տիրում է այսօր մեր երկրում:

- Համամիտ եմ, բայց նայած, թե ինչի անունն ենք մենք դնում մշակույթ, որովհետև մենք հիմա շոու բիզնեսը խառնել ենք մշակույթի հետ: Միգուցե հնարավոր է, հիմա շատ բարդ է այդ հարցին հստակ պատասխանելը, որովհետև մենք մեր մշակույթն էլ չենք հարգում, ասում ենք՝ Արամ Խաչատրյան, Կոմիտաս, բայց դա էլ չենք հարգում: Մենք դրան անդրադառնում ենք այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ բան ապացուցել: Տեսեք, Արամ Խաչատրյանը Հայաստանի հիմնը գրեց, ի՞նչ արեցինք, վերցրինք, շպրտեցինք մի կողմ: Կամ մեր այժմյան հիմնը՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր», միլիոն հատ մեռնելու մասին բառ կա հիմնի մեջ, այս հիմնով մեր հայրենիքը սկսեց թշվառանալ ու անտերանալ: Զինանշանն էլ պետք է փոխվի, չի կարող շղթայված թրով և անհասկանալի կենդանիներով շրջապատված զինանշանով երկիրը հաջողություն ունենալ: Սրանք բոլորը նշաններ են, չենք նկատում, բայց վատ նշաններ են:

- Երեկ հրապարակվեց մի հայտարարություն, որտեղ 124 մտավորականներ կոչով էին հանես եկել, որ սատարում են «Հայաստան» դաշինքին և արժանացան հանրության քննադատությանը...

Նախ ասեմ, որ ես միշտ դեմ եմ եղել կոչումներին, դրանք սովետական միությունից մնացած բաներ են, որ պետք է վերացնել: Կոչումը արվեստագետին ընդամենը տալիս է անվճար գերեզման, միակ առավելությունը դա է: Մտավորականների դերը հասարակության մեջ հենց այդ կոչումները արժեզրկեցին: Շատերը դրանք գումարով ստացան, շատերը՝ ծանոթով: Իհարկե, արժանավորներն էլ կան: Ինչ վերաբերում է առհասարակ մտավորականի դերին հասարակության մեջ, ապա ես չեմ կարծում, որ մտավորականը պետք է ինչ-որ իշխանությունից կախված լինի, ընդհակառակը, մտավորականը պե՛տք է ամենաազատը լինի: Ես իմ երկիրն եմ ներկայացնում, ոչ թե Կառավարությանը: Դրամահավաքին ունեցածս ելույթից հետո ինչ-որ լրատվամիջոցներ գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը... ծիծաղս եկավ, ես կյանքում ինչ-որ մեկից բնակարան չեմ ստացել, ես գնել եմ՝ ի տարբերություն շատ-շատերի, որոնք, այո՛, ստացել են:

- Իսկ գուցե մտավորականի դերը հասարակության մեջ արժեզրկվեց նաև այն ժամանակ, երբ մշակույթի գործիչները սկսեցին քաղաքականությա՞մբ զբաղվել:

- Գուցե դա էլ նպաստեց: Բայց կարող եք բացատրել՝ ի՞նչ գործ ունի մշակույթի գործիչը քաղաքականության մեջ: Ուրեմն նա այնքան չի կարողանում իր գործով զբաղվել, որ ստիպված մտել է այդտե՞ղ:

Պարոն Հայրապետյան, հաշված օրեր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հետընտրական ոչ ցանկալի զարգացումների վտանգ զգո՞ւմ եք:

- Ըստ իս՝ մենք մեր մեջ կգտնենք բավարար գիտակցություն ու խոհեմություն, որպեսզի չտրվենք բազմապիսի սադրանքների և չգնանք քայլերի, որոնք անդառնալի կլինեն: Մենք այդ ժողովուրդը չենք, դա ամենավատ բանը կլինի, երբ սկսենք իրար ուտել կենդանիների նման: Ուզում եմ բոլորիս սեր և խաղաղություն մաղթել: Մենք պետք է շարունակենք ապրել և ստեղծագործել:

Տպել
6973 դիտում

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան