«Պապիկյանը չի եղել ղեկին». վթարից տուժած 14-ամյա երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխան Սուրենավան գյուղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ «երեխան գտնվում է անգիտակից վիճակում, ինքնուրույն շնչել չի կարողանում: Միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»:

14-ամյա պատանին ունի նաև զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:

Ըստ Գևորգ Դերձյանի՝ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Երեխան, որը գտնվել է «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին, բախվել է «Տոյոտա Լանդ Քրուիզերին»:

Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հանուն արդարության ու իրականության պետք է նշի, որ Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ գտնվել է մեքենայում. «Իրենք իմ աչքի լույսը չեն, բայց արդարություն ու իրականություն կա. միայն վարորդն էր մեքենայում: Վարորդն էլ էր  վնասվածք ստացել, ոտքը կոտրված վիճակում 14 տարեկան երեխային էր օգնություն ցույց տալիս: Ես Արարատի մարզում Պապիկյանին չընդունող գյուղապետերից եմ, բայց ճիշտը մնում է ճիշտ, Պապիկյանը մեքենայում չէր: Վթարից 3 րոպե հետո եմ ես էնտեղ եղել: Չեմ կարող ասել՝ ով է մեղավորը, բայց դե՝ ղեկին երեխա ու 14 տարեկան: Մնացածը քննությունը կպարզի»:

Նշենք, որ տարածքային կառավարման նախարարությունից և Սուրեն Պապիկյանից դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց:

Մերի Խաչատրյան

Տպել
4202 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան