Ամենից շատ կաշառք հիմնականում բաժանում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները. Դանիել Իոաննիսյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենից շատ ընտրակաշառք բաժանում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում քարոզարշավի և ընտրությունների ընթացքում: «Ընտրակաշառքի մասին ահազանգերը ուսումնասիրելով, կարող եմ փաստել, որ դրանք հիմնականում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից են բաժանվում: Բայց ունենք ահազանգեր նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ու «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ, սակայն դրանց քանակն անհամեմատ քիչ է»,- հավելեց Իոաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր ամենից շատ ունեն Արմավիրի ու Լոռու մարզերից: «Արմավիրի մարզում այն սխեման և մարդկանց, որոնց հետևում էինք, արդեն բացահայտված են, նրանցից մեկը Ռուբեն Խլղաթյանի հետ կապված գործն էր: Լոռու մարզում նույնպես բավականին շատ փաստեր ունենք հանցագործության մասին, փաստերն ուղարկվել են դատախազություն: Սյունիքում էլ ունենք ընտրակաշառքի դեպքեր: Բոլոր դեպքերի առնչությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Կապանում շատ ահազանգեր են ստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Օրինակ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում է: Կոմբինատն աշխատում է երկու հերթափոխով: Մենք տեղեկություններ ունենք, որ աշխատողներին այսօր ասել են, որ առաջին հերթափոխի աշխատողները երկու ժամ ուշ վերջացնեն, մյուս հերթափոխին էլ ասել են՝ շուտ կգաք, որպեսզի երկու հերթափոխների աշխատողներից և ոչ մեկը չկարողանա մասնակցել Փաշինյանի հանրահավաքներից և ոչ մեկին: Բայց սա ամենափոքր բանն է, որը կապված է կոմբինատի հետ: Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք փորձում են ազդել քաղաքական պրոցեսների վրա: Օրինակ՝ Արծվանիկում ունենք ահազանգ, որ թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրեն «Հայաստան» դաշինքին: Մենք ունենք կոմբինատի հետ կապված նաև այսպիսի ահազանգ, որ այնտեղ աշխատակիցներ կան, որոնք ստանում են 700-800 հազար դրամ աշխատավարձ, սակայն չեն գալիս աշխատանքի: Այդ անձինք զբաղված են կոմբինատից դուրս քաղաքական գործունեություն ծավալելով: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կոմբինատը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, հերիք չէ այն կոպեկներով սեփականաշնորհվեց, հերիք չէ գերշահույթներ է ստանում, դա էլ օգտագործում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության նպատակով: Լկտիությունը պետք է չափ ու սահման ունենա: Այս և բոլոր մեզ հասած ապօրինությունների մասով աշխատում ենք մենք պատկան մարմինների հետ, մասնավորապես՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, ՀՔԾ-ի և Քննչական կոմիտեի հետ, առանց բացառության»:

Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը հիմնականում կապված են «Հայաստան» դաշինքի հետ: «Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը իր աշխատակիցների Viber-խմբում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը բոլորը պետք է մասնակցեն: Սա Քրեական օրենսգրքով արգելված արարք է»,-ասաց Իոաննիսյանը:

Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները համակարգող Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր մի գրառմամբ, որտեղ ասվում է, թե ՔՊ-ն 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում և հավի ճտեր, հարցին՝ ինքը տեղեկություններ ունի՞ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին, Դանիել Իոաննիսյանն ասաց.

«Եթե ինչ-որ մեկը ընտրակաշառք վերցնող է, կվերցնի «Հայաստան» դաշիքնի բաժանած 100 հազար դրամները, ոչ թե՝ 20 հազար դրամ: Տեղեկություններ ունենք, որ տեղեր կան, որտեղ դաշինքը ավելի շատ է խոստանում, քան 100 հազար դրամը, ընդ որոշում մայրաքաղաքում երկու անգամ ավելի շատ գումարների մասին են խոսում, քան՝ մարզերում: «Պատիվ ունեմ»-ի մասով կոնկրետ թվեր չեմ կարող ասել, տեղյակ չեմ:  ՔՊ-ի վերաբերյալ կարող եմ ասել,որ տեղեկություններ էինք ստացել, որ  Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ ժամը 6-ին Սևան քաղաքի մշակույթի տուն էր հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառմանը մասնակցել էին մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տեղեկություններ ունենք, որ մի շարք ուսուցիչներ հանդիպման բերվել են ստիպողաբար: Մենք գաղտնի աշխատող խումբ էինք այնտեղ ուղարկել, ովքեր տեղում զրուցել էին ուսուցիչների հետ: Մարզպետարանն ասել է դպրոցի տնօրեններին, նրանք՝ ուսուցիչներին, դե մարզպետի հետ հանդիպում է, պետք է գնաք հանդիպեք, այսպիսի մի բան է եղել: Ուսուցիչներից ոմանք դժգոհ էին, որ եկել են, բայց պարտադրանքի փաստ չենք հայտնաբերել: Ընդհանուր ՔՊ-ի հետ կապված, որոշ տեղերում մենք տեսնում ենք, որ աշխատանքային ժամերին մարզպետարանի աշխատակիցները և ոչ միայն մարզպետարանի, մասնակցում են քարոզարշավի: Դա ևս խնդրահարույց է»:

Նկատառմանը, որ այսր ԱԺ հերթական քառօրյան տեղի չունեցավ, քանի որ քվորում չկար, պատգամավորները քարոզարշավի էին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը նշեց.

«Պետք է մի բան արձանագրել. քարոզարշավի ժամանակ երբեք հնարավոր չի եղել ԱԺ նիստ գումարել: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ քարոզարշավին պետք է մասնակցեն պատգամավորները, քանի որ նրանք են ընտրվում, պատգամավորը պետք է գնա, խոսի ու համոզի իր ընտրողին: Սա ժողովորդավարական պրոցես է: Բայց դա չի վերաբերում օրինակ մարզպետարանի բաժնի պետերին»:

Անդրադառնալով նաև քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի տարածմանն ու հայհոյանքներ հնչեցնելուն, Իոաննիսյանն ասաց, որ այդպիսի դեպքեր արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության մոտ.

«Սերժ Սարգսյանը քարոզարաշվի ժամանակ օգտագործեց այնպիսի արտահայտություն, որը ես հիմա չեմ կարող օգատգործել: Խնդրահարույց է նաև Փաշինյանի՝ «շինելու» և «մանդատելու» հետ կապված արտահայտությունները: Ճիշտ է, հայերենում չկա մանդատել արտահայտություն, բայց, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է պողպատե մադատի մասին, որը ասոցացվում է մուրճի հետ, և ասում է՝ ես ձեզ լիազորում եմ որոշ մարդկանց մադատել, մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենց լիազորում են բռնություն գործադրելու հարցում: Այս երեք ուժերի մոտ եմ տեսնում այսպիսի քաղաքականություն, այլ ուժերի մոտ անհավանական ավելի քիչ է»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

Դատախազությունից էլ այսօր հայտնեցին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում և ահազանգ: 

Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են:

138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ: Արդյունքում՝ դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործըթնացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝ քրեական գործեր հարուցվել են՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասով:

Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Նշվածներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Անյուտա Աթանեսյան

Տպել
4617 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը