Փաստաբաններին պետի ցուցումով չէին թողնում վերև բարձրանալ. Ռուբեն Խլղաթյանի փաստաբանը՝ նրա ձերբակալության մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է ՀՀԿ-ական անդամներից Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը: Նա 9 միլիոն դրամի կաշառք է փորձել տալ։

Այսօր Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Գայանե Պապոյանը հայտնեց, որ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ՝ 22.25-ի սահմաններում։ 

«Մինչև այդ փաստացի արգելանքի են վերցրել 17.30-ին, սակայն արձանագրել են 18։30-ին: Յուրաքանչյուր փաստաբանիս մուտքը տևել է 40-50 րոպե, մինչև կարողացել ենք հանդիպել Պարոն Խլղաթյանին։ Մեկնաբանում էին, որ պետի ցուցումով ունեին հրահանգ որևէ փաստաբանի թույլ չտալ, որ վերև բարձրանա։ Միայն ՄԻՊ գրասենյակի միջնորդությամբ կարողացել ենք 50 րոպե անց հանդիպել Խլղաթյանին:

Այստեղ ընդհանրապես իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է: Վարույթ  իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում: Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ-154.2 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով, որը ոչ մի առնչություն չունի պարոն Խլղաթյանի հետ: Պարոն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ, և այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,- ասաց Պապոյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Խլղաթյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է. «Ավելի վաղ  փորձ էին արել սարքել մեկ այլ քրեական գործ և դրանով փորձել նրա գործունեությունը մեր դաշինքի շրջանակներում խոչընդոտել: Դա չէր ստացվել, սա էլ չի ստացվելու»,- հայտարարեց Բաբայանը: 

Նշենք, որ փաստաբանները բողոքարկել են Խլղաթյանին ձերբակալելու քննիչի որոշումը:

Քիչ առաջ էլ սույն գործով հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը, որում մասնավորապես նշվում է, որ, Ռ. Խ.-ն (Ռուբեն Խլղաթյան) նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել: Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։ 

Տպել
1901 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան