Մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն, կա՛մ գիտակցաբար կգնան կընտրեն, կա՛մ ընտրության չեն գնա. Տիգրան Ուրիխանյան

Առաջիկա ընտրություններին մասնակից «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը գլխավորող «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ՝ մարդիկ շատ լավ կողմնորոշվելու են, թե ում տան իրենց քվեն: Ուրիխանյանի կարծիքով՝ հանրության մի մասը կգնա եւ գիտակցված ընտրություն կկատարի, իսկ մի մասն էլ ընտրության առհասարակ չի գնա, ինչը, ըստ պատգամավորի, սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է:

Տիգրան Ուրիխանյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Ուրիխանյան, «Մեր տունը Հայաստանն է» դաշինքը ստեղծելիս նշել էիք, որ հիմք է ընդունվել «ո՛չ հին, ո՛չ ներկա», «ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ» լինելը: Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ինչպե՞ս եք համոզելու ընտրողին, որ հենց դուք եք այն ուժը կամ ուժերից մեկը, որն արժանի է այսօր լինել նոր ձեւավորվող խորհրդարանում:

- Ոչինչ չենք համոզելու, բացի ծրագիր ներկայացնելուց: Այսպես կոչված՝ չկողմնորշված, պայմանականորեն ասած՝ նախկիններին եւ ներկաներին չընդունող ընտրողները կգնահատեն այդ ծրագիրը: Եվ այս համատեքստում ես շատ եմ կարեւորում մի հանգամանք. ուղղորդել ընտրողներին ավելի շատ ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը, այլ ոչ թե միմյանց նկատմամբ հակազդեցությունները այս կամ այն ուժերի կողմից: Անհրաժեշտ է ուսումնասիրել ծրագրեր։ Շատ կոնկրետ։ Այն, թե ինչ է արվելու, որպեսզի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորումից հետո ընտրողն ունենա ավելի բարեկեցիկ կյանք, որպեսզի 1400 կիլոմետրանոց այլեւս նոր սահմանը դառնա ապահով, անառիկ, իրավիճակը լինի կայուն:

Նախընտրական պայքարում խոշոր խաղացողների մեջ ձեր դաշինքի անունը կարծես թե այնքան էլ չի շոշափվում: Ամեն դեպքում, դրա մասին են վկայում տարատեսակ հարցումներն ու մեդիահրապարակումները: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, վստահո՞ւմ եք այդ հարցումներին, թե՞ կարծում եք, ի վերջո, լինելու եք նոր ձեւավորվող խորհրդարանում:

- Իսկ ինչ է նշանակում՝ չի շոշափվում: Չե՞ն շոշափում նրանք, ովքեր հարցումնե՞ր են պատրաստում: Իսկ ովքե՞ր են հիմնական պայքարողները կամ խոշոր խաղացողները. նրանք, որոնց ուրվագծում են, այսպես կոչված, հարցում անողնե՞րը, թե՞ նրանք, որոնց հարցում անողները կամ մեդիառեսուրսներին տիրապետողներն են ընտրողների գիտակցության մեջ ձեւավորում: Ի՞նչ է, գործող իշխանության այլընտրանքը միմիայն նախկիննե՞րն են: Սա՞ են հրամցնում ժողովրդին այդ հարցում անողներն ու մեդիառեսուրսին տիրապետողները:

Քաղաքացին ինքը շատ լավ կկողմնորոշվի՝ ընտրել վատի եւ վատթարագույնի միջեւ, թե վատի, վատթարագույնի եւ նորի: Կարծում եմ՝ մարդիկ շատ լավ կկողմնորոշվեն. կա՛մ կգնան կընտրեն, կա՛մ կկողմնորոշվեն ու ընտրության առհասարակ չեն գնա, դա էլ սեփական դիրքորոշումն արտահայտելու մի տարբերակ է: Իսկ այն կեղծ օրակարգը, թե ներկա իշխանությունների այլընտրանքը միայն նախկիններն են, պիտի ճեղքվի: Ընտրողներին ուզում եմ հորդորել, որ փորձեն ճեղքել այդ կեղծ օրակարգի ձեւավորումն ու ուշադրություն դարձնել այն ուժերին, որոնք, փոխադարձ վիրավորանքներից ու հայհոյանքներից զերծ մնալով, փորձում են խոսել իրենց ծրագրերի մասին: 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ձեր դաշինքում է, ինչո՞վ է նա ձեզ օգնում:

- Մենք միասին ենք թիմ ձեւավորել: Նա մեծ ջանք ներդրեց հնարավորինս լայն մոբիլիզացիա ապահովելու այն քաղաքական ուժերին, որոնք արատավորված չեն, բարի համբավ ունեն: Այս միասնական ցուցակը, որը մենք ունենք, պիտի խոստովանեմ, որ նաեւ իր մեծ ջանքերի արդյունքում է ձեւավորվել: Այո, նա ցուցակում ներկայացված չէ, բայց բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու է մեր ծրագրերի իրականացմանը: Նրա դրական ազդեցությունը վկայող մի կարեւոր հանգամանք առաջինը պիտի նշեմ. մենք առաջիկա մեր գործունեության ընթացքում ունենալու ենք Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ: Գիտեք, որ Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿO-ի բարի կամքի դեսպան է:

Երկրորդ հանգամանքը Ռուսաստանի հայերի միության պոտենցյալն է, որը, անշուշտ, շատ կարեւոր է ե՛ւ լայն հնարավորությունների, ե՛ւ ռազմավարական գործընկերոջ իմաստով: Եվ վերջապես երրորդ՝ Արա Աբրահամյանի հետ ունեցած երկարատեւ բանակցություններն ինձ հաճելիորեն զարմացրեցին այն առումով, որ նա ծրագրերի իրականացման եւ երկրում իրավիճակ փոխելուն ուղղված բոլոր հնարավոր միջոցների դիմաց դրեց ընդամենը մեկ պայման՝ կատարել ընտրողին տված խոստումները: Մեր համագործակցության ֆունդամենտալ հիմքերից մեկը կարելի է ասել հենց դա է հանդիսացել:

Ընտրվելու դեպքում որո՞նք են ձեր առաջնային ծրագրերը, որոնք միտված կլինեն հասարակության սոցիալական բեռը թոթափելուն:

- Արտակարգ տնտեսման ռեժիմ պետական կառավարման համակարգում, այ հիմա բյուջեի կատարողականներն են ԱԺ հանձնաժողովներում լսվում, լիագումար նիստ ենք ունենալու ամսի 15-ից: Առնվազն 20 հոդված կա ծախսային մասով, որոնք ընդհանրապես պետք է չեզոքացնել: Երկրորդ, կենսաթոշակի վերահաշվարկ, ինդեքսավորում, մասնավորապես՝ ստաժի վերահաշվարկի հաշվին: Այն, ինչ ես երկու անգամ փորձել եմ անել խորհրդարանում եւ չի ստացվել ավաղ: Արտակարգ իրավիճակներով պայմանավորված եւ ռազմական դրության ժամանակ խոցելի խավի եւ սպառողական վարկերի մասով տոկոսների, առավելեւս տույժ-տուգանքների չեղարկում: Անշուշտ, դա կարվի համարժեք հիմնավորմամբ, դրամական միջոցների առկայությամբ եւ բանկերի շահույթների հետ կապված ոչ ռիսկային բալանսավորմամբ: Առողջապահական ապահովագրության մասով առաջնային փոփոխություն եւ այլն:

- Կարո՞ղ եք նշել առնվազն երեք ուժի անուն, որոնք առաջիկա ընտրությունների արդյունքում կլինեն խորհրդարանում:

- Խորհրդարանում կլինեն սեփական անձը ՀՀ քաղաքացու իրավիճակում դրած ներկայացուցիչներ: Այս ընտրարշավին, եթե, իհարկե, կարելի է այս իրավիճակում տեղի ունեցող արհեստական նախընտրական գործընթացներ ընտրարշավ համարել, մասնակից ուժերից շատերի կազմում նկատում եմ առանձին վերցված ու բավականին մեծ խմբերով մարդկանց, որոնք թողնում են տպավորություն, որ երբեւէ իրենց սեփական անձը չեն դրել քաղաքացու տեղը: Այսինքն՝ հայտնվել են բացարձակապես այլ տիրույթից, ապրում են այլ իրականության մեջ եւ ուզում են անել այն, ինչ իրենք են ուզում, այլ ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է քաղաքացուն: Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանում կհայտնվեն նրանք, ովքեր իրենց դնում են իրենց երկրում ապրող մարդկանց տեղը եւ իրենց մաշկի վրա զգում այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում: Իսկ թե ովքեր կհայտնվեն, դա էլ ընտրողի եւ Աստծո կամոք:

Անուններ չեք ուզում տալ:

- Էսպես ասեմ՝ կլինեն «Մեր տունը Հայաստանն է» եւ այլ քաղաքական ուժեր:

Տպել
1607 դիտում

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)