Վարչապետ չենք դարձնելու նրանց, որոնք իրար հետ մենամարտերի ու հայհոյափոխությունների մեջ են. ՔՈ կուսակցության անդամ

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 27 կուսակցությունների թվում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ իրենք ունեն իրական հնարավորություն՝ ընդգրկվելու ձեւավորվելիք խորհրդարանում: Ու այդ դեպքում, ըստ Նահապետյանի, ատելության որեւէ քարոզիչ ՔՈ-ի քվեով վարչապետ չի դառնալու՝ լինի գործող կառավարությունից, թե ընդդիմադիր ճամբարից:

Միքայել Նահապետյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Նահապետյան, ՔՈ-ն հանրությանը առավել հայտնի է դարձել նախորդ ընտրություններից, սակայն կարծիքներ կան, որ որպես ընդդիմություն այս 2.5 տարում առանձնակի ակտիվությամբ աչքի չեք ընկել (համենայնդեպս որոշ քաղաքական ուժերի ակտիվության ֆոնին): Ի՞նչն է եղել դրա պատճառը:

- Ցանկացած երկրում, հատկապես՝ 2018 թվականի նման՝ «Հեղափոխության» պրոցեսով անցած երկրում, քաղաքական գործընթացների բնույթն ու որակը խոշոր հաշվով կախված է օրվա քաղաքական ուժի վարած քաղաքականությունից: Երբ դու վարում ես ցեղախմբային ոճի, կոլեկտիվներին հարիր քաղաքականություն, այսինքն՝ բովանդակային խոսակցության մեջ չես մտնում, ու երբ քեզ չի վիրավորում այն, որ ասում են՝ էս ինչ բանն անարդար ես անում, էս ինչ հարցում անսկզբունքային ես, բայց վիրավորվում ես, երբ քեզ ասում են, օրինակ, «բոմժեր», «նարկոմաններ», քաղաքականությունը դեգրադացվում է:

Երբ որ սրտիդ մոտ ես ընդունում այն քննադատությունները, որոնց որակը ցեղախմբային է, ու դու էլ վարում ես այդ ոճի քաղաքականություն, այսինքն՝ քո բառամթերքն էլ է նույն ոճի, այդտեղ քաղաքական խոսակցությունը դեգրադացվում է: Այդ պայմաններում լինել ընդդիմություն, որը կբավարարեր այդ քննադատությունը հնչեցնողներին, կար մեկ ճանապարհ. մենք պետք է սկսեինք ընդդիմադիր եւ կառավարող մարդկանց ճամբարներում գտնվող տարբեր մարդկանց կանանց եւ երեխաների հասցեին տարածել ամենազզվելի եւ մարդուն ոչ հարիր խոսակցությունները:

Երկրի քաղաքական համակարգն իր դեգրադացվածությամբ ու ժողովրդի մոտ չափն անցնելը էնքան է խորացել, որ հասել է մի կետի, երբ մարդն ընդդիմություն է ընկալում միայն մի դեպքում, երբ վիրավորում ես դիմացինիդ սրբությունները, խոսակցությունը՝ տանում տղայական հարթություն: Այդ ժամանակ ասում են՝ հա՜, այ հիմա դժվար իրենք իրար հետ որեւէ գործարքի մեջ լինեն: Ընդդիմությունը ո՞րն է, էն որ 6 ամիս պապայի արեւ էր երդվում, որ, իրենց ձեւակերպմամբ, դավաճանի կազմակերպած ընտրությանը չի մասնակցի, հետո գյուլլա գցում, թե ով է լինելու այդ մարդու կազմակերպած ընտրությունների ամենաառաջանցիկ ընդդիմությո՞ւնը: Այդ հարթության մեջ նայող մարդկանց մենք ապացուցելու ընդհանրապես ոչինչ չունենք: Իսկ քաղաքացիները, որոնք մտածում էին, որ մենք ավելի լավը կարող էինք լինել, իրենց հետ ես համաձայն եմ: Այո՛, մենք կարող էինք ավելի կտրուկ լինել, ավելի քիչ համբերող ու քիչ ներող:

- Իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ ավելի կտրուկ եւ քիչ համբերող լինել:

- Այն ժամանակներում, որոնց մասին ասում են, որ այ էդ ժամանակ կտրուկ չեղանք, այդ նույն քաղաքացիները, որոնք այսօր դա մեզնից պահանջում են, եթե այն ժամանակ լինեինք, իրենք մեր նկատմամբ հարգանքը կկորցնեին ու կմոռանային, թե ինչից է դա ձեւավորվել: Այն հարցերը, որոնք մեզ համար սկզբունքային են եղել, առաջ ենք տարել մինչեւ վերջ: Հետեւաբար մենք վերցրել ենք քաղաքական գիծ: Մեզ համար կարեւոր օրակարգային հարցեր ենք առաջ տարել: Մինչեւ այսօր Ամուլսարը սար է: Մեր ջանքերով, իհարկե, շատ փոքր, բայց դրական փոփոխություններ կան: Այդ նույն քննադատողները, որ մեզ այսօր քննադատում են, կուսակցություն չէին կարող հիմնել, եթե մեր առաջարկած ռեֆորմները չընդունվեին: Օրինական կուսակցություն հիմնելու հնարավորություն ուղղակի չէին ունենա, որովհետեւ անդամների թվի նվազեցումը եղել է մեր առաջարկն ու առաջ մղած օրակարգը:

- Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող ձեր քայլերից մեկը նշել եք, որ բանակցություննրի միջոցով հասնելու եք Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի: Ո՞րն է լինելու այդ ուղղությամբ դիվանագիտական ձեր առաջնային անելիքը:

- Պետություններն իրենց շահերը կարողանում են պաշտպանել երեք հիմանական հիմքերն ունենալու դեպքում, առաջինն ինքնիշխանությունն է, երկրոդը՝ աշխարհաքաղաքական բալանսը, երբ դիվանագիտորեն շուրջդ ձեւավորում ես մի միջավայր, որտեղ բոլորը քո դեմ դուրս չեն գա, իսկ քո հարցով առնվազն վեճ կծագի աշխարհում, եւ երրորդը՝ միջազգային իրավունքն է, այսինքն՝ այն, ինչ անում ես, զոռբայության արդյունք չէ, դու հիմքեր ես ունենում՝ այդ քայլն այդպես անելու:

Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի հասնելու համար առաջին հերթին մենք չենք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, դա ամենակարեւոր քայլն է: Շարունակաբար մենք պետք է գիծը պահենք. չստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ մեզ համար նորմալ է այդ տարածքների օկուպացված լինելը: Երկրորդի կետի դեպքում մենք տեսնում ենք հետեւյալ ճանապարհը. գտնել հետաքրքրված պետություններին, շահերի համադրման դաշտ ստեղծել, այդ մարդկանց հետ աշխատել: Հասնել նրան, որ երբ հարց ծագի, թե իսկ ինչպե՞ս է պետք այսինչ հարցին մոտենալ, առնվազն քո կողմնակից կարծիքներ էլ գոյություն ունենան: Եվ երրոդրը՝ մեր անվտանգային համակարգի վերականգնումն է, որով մենք մեր նպատակներին հասնելու ռեսուրս կունենանք:

Սա մի կառավարության անելիք չէ: Եթե մենք 5 տարում հասնենք արդյունքի, լավ, եթե չէ, թող ժողովուրդը իր քվեն տա այն մարդկանց, որոնք կասեն, որ այդ կուրսը շարունակելու են: Երբ որ այդ ամեն ինչը անենք, ինչ-որ կետում (լինի դա 5, 10 կամ 20 տարում) հանգելու ենք մի վիճակի, որ ունենալով ներքին ռեսուրս՝ բարեկրթորեն Ադրբեջանին ասելու ենք ազատել այն տարածքները, որոնք իրենցը չեն: Եթե իրենք բարեկրթորեն չազատեն այդ տարածքները, ՀՀ-ն կունենա ռեսուրս՝ իր տարածքում ապօրինի կերպով հայտնված մարդկանց դուրս հանելու:

- Ձեր ներկայացրած ծրագրի առանձնացված կետերից մեկում նաեւ նշել եք, որ քաղաքական մաքուր անցյալ ունեք: Ըստ ձեզ՝ պայքարող 27 ուժերից որոնք են, որ համեմատաբար թափանցիկ ու մաքուր քաղաքական ուղով են անցել, եթե, իհարկե, այդպիսիք կան՝ ըստ ձեզ:

- Դա առաջին հերթին քաղաքացիների տալու գնահատականն է, բայց մենք հիմա ավելի շատ խոսում ենք մեր մասին: Ես կասեմ մեր չափանիշները, թե ինչ ասել է քաղաքական մաքուր անցյալ, ըստ այդմ՝ թող քաղաքացիները գնահատեն: Մաքուր անցյալ է այն, որ տարբեր ժամանակաշրջաններում քեզ առաջարկել են տարբեր դերեր ստանձնել կառավարական կոնյուկտուրայում, երեւալ, փող աշխատել կամ հայտնի դառնալ, բայց դու չես գնացել: Մաքուր անցյալ է այն, որ ինչ-որ մեկի ցուցակում քո տեղը չես առել, դարձել պատգամավոր, հետո դրա վրա քաղաքական կարիերա կառուցել, որից մարդկանց մոտ սրտխառնոց կարող է առաջանալ: Մաքուր անցյալ է այն, որ կոռուպցիոն համակարգում չես եղել, չես արդարացնում ու չես անում բաներ, որոնք նախկինում խիստ քննադատում էիր: Մաքուր անցյալ է այն, որ քո ցուցակի կազմում օլիգարխներ չկան: Այն է, որ մարդ չենք սպանել: Մաքուր անցյալ է այն, որ ամեն մեկիս մեր ոլորտում, միջավայրում հարցեր տաք՝ օբյեկտիվ, ոչ շահագրգիռ մարդիկ առավելապես դրականն են պատմելու մեր մասին: Թող ամեն մեկին մարդիկ այդ արշինով չափեն:

- Քարոզարշավն ինչպե՞ս եք պլանավորել իրականացնել, ստանդարտ, մեծամասնության պե՞ս, թե՞ նորարարական տարբերակով: Նախորդ ընտրություններին մանդարիններ էիք բաժանում:

- Ստանդարտը մեր ոճը չէ: Ստանդարտ գործիքներ ենք կիրառում հիմա, բոլորը պիտի ստանդարտ գործիքներ կիրառեն: Բայց տարբեր հարցերի  դեպքում ոչ ստանդարտ ենք լինելու մեր մատուցման ոճով: Քարոզարշավի ընթացքում մեր գլխավոր մեխերից մեկը կլինի շուտով մեկնարկելիք ծրագիրը: «Ռեալիթի շոուի» պես մի բան է, որի ընթացքում մինչեւ ընտրությունների օրը քաղաքացիները հնարավորություն կունենան ամեն վայրկյան տեսնել՝ ուր ենք, ինչ ենք անում: Անընդհատ մարդիկ մեր մեջ «աչք» են ունենալու ու դրանով կարողանալու են տեսնել, ինտեգրվել ընթացող պրոցեսներին: Կլինեն նաեւ մարքեթինգային հետաքրքիր տրյուկներ:

- Վերջին շրջանում շատ են այն կարծիքները, որ մարդիկ փոխվել են, ու եթե նախկինում կաշառքի դիմաց կարող էին քվե տալ առաջին պատահածին, հիմա էդպես չէ:

- Ցավոք սրտի, քանի որ մենք ունենք իր բոլոր խոստումները խախտող Կառավարություն, կաշառք բաժանողներ էլ են լինելու, կաշառք վերցնողներ էլ: Լինելու է այնպիսի տոկոս, որոնք կաշառքով են ընտրություն կատարելու: Բայց առավելապես մարդիկ սթափ են: Ես դա եմ տեսնում օրական մի քանի հազար մարդու հանդիպելով: Մարդիկ փորձում են որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով ճշմարտությունը եւ այն, ինչ իրենք տեսնում են:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր քաղաքական ուժի հնարավորությունները, կարո՞ղ եք հաջողություններ գրանցել:

- Մենք ունենք իրական հնարավորություն՝ լինելու պառլամենտում: Մենք լուրջ աշխատում ենք դրա համար ու հասնելու ենք այդ արդյունքին:

- Որո՞նք են այն ուժերը, որոնց հետ ձեր համագործակցությունը բացառում եք կամ անհնարին համարում:

- Ատելության որեւէ քարոզիչ մեր քվեով վարչապետ չի դառնալու, դա կլինի գործող կառավարությունից, թե, էսպես կոչված, ընդդիմադիր ճամբարից: Կարծում եմ՝ այս փուլում քիչ են նրանք, որոնք էդպիսին չեն: Ընդգծված, մեկ միասնական ատելության բեւեռ կա, որն ինքն իր մեջ է ատելություն տարածում, այդ բեւեռի որեւէ մասնակցի մենք քվե չենք տալու: Ինձ թվում է՝ ակնհայտ է՝ խոսքն ում մասին է, նրանց, որոնց այսօր մեդիան ներկայացնում է որպես հիմնական խաղացողների, նրանց, ովքեր իրար հետ մենամարտերի ու հայհոյափոխությունների մեջ են: Այդ մարդկանց մենք վարչապետ չենք սարքելու, եթե դա կախված լինի մեզնից: Հայաստանը չի ունենալու քինախնդիր վարչապետ:

Տպել
1498 դիտում

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)