ԿԸՀ-ն Քոչարյանի գրքի պաստառները կրկին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Որոշումն ընդունվեց  7 կողմ, 0 դեմ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն  2021թ. մայիսի 31-ի նիստին որոշում էր կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու,  գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: 

ԿԸՀ այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի նշված որոշումը: Հունիսի 6-ին վարչական դատարանը բավարարել էր  Ռոբերտ Քոչարյանի հայցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր նիստի ընթացքում նշեց, որ ըստ ՀՀ Սահմանադրական օրենքի՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող պաստառը կարող է փակցվել միայն հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդի վահանակում։  

«Նկատի ունենալով, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով գրանցված է որպես ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու, ԿԸՀ-ն գտնում է, որ նրա հեղինակած գրքի պատկերով իրենց բովանդակությամբ ասոցացվում են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանն ընդգծեց, որ պաստառներն ընդհանրապես չեն արգելվում, այլ սահմանափակումը վերաբերում է միայն քարոզչության ժամանակահատվածում, քանի որ ասոցացվում է նախընտրական քարոզչության հետ:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ  նշեց, որ առարկում է այս վարույթի նախաձեռնման վերաբերյալ, որովհետև հիմա ԿԸՀ կողմից Վարչական դատարանի օրինական, ուժի մեջ մտած դատավճռի նկատմամբ վերաքննության իրացում է իրականացվում․

«Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և դրանով իսկ պարոն Մուկուչյանի ներկայացրած հարցը նախկինում քննության առարկա դարձվել էր և ճանաչվել էր անվավեր։ Հիմա մենք փաստացի կրկնում ենք նույնը»։

Տիգրան Մուկուչյանն էլ իր հերթին ասաց, որ ծանոթ են դատարանի վճռին, և չկա հստակ գնահատական ասոցացման վերաբերյալ և վճիռը հիմնականում վերաբերում՝ էր որոշման չպատճառաբանված լինելուն:

ԿԸՀ նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանը նշեց, որ կրկին դիմելու են դատարան.

«Ստացվում է, որ նույն  գործով, ու նույն փաստական հանգամանքներով կրկին պետք է դիմենք դատարան՝ 3-օրյա ժամկետով»:

Մեր դիտարկմանը, որ Տիգրան Մուկուչյանը նիստին նշեց, որ դատարանը ձևական կողմին վերաբերող խնդիրներ է տեսել,  և բովանդակային ակտ ՝ պաստառները ասոցացվող ճանաչելուն կամ չճանաչելուն վերաբերող սահմանված չի եղել դատարանի որոշման մեջ, Վարդևանյանն ասաց.

«Դա պարոն Մուկուչյանի գնահատականն է: Դատարանն իր դատական ակտում այնպիսի հիմք է դրել, որը հաղթահարման ենթակա չէ: Դատարնն ասում է՝ իրավական որոշակիության սկզբունքին չի համապատասխանում ասոցացվել ճանաչելը, այդ պայմաններում իրենք չեն կարող հաղթահարել: Պետք է օրենսդրական փոփոխություն լինի, որպեսզի կարողանան սահմանել, թե որն է ասոցացվող համարվում: Երբ լինում է դատական ակտ, այն վերջնական է լինում, իսկ Մուկուչյանն ասում է՝ քանի որ դատարանը մեր ներկայացրած փաստերին մանրամասն չի անդրադարձել, ես փորձում եմ մի անգամ էլ որոշում ընդունել, բայց այդպես չի կարելի»,-ասաց Վարդևանյանը:

Տպել
1495 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան