Մեր գերիների խնդիրը չի տեղավորվում միջազգային նորմերի շրջանակում. Վահրամ Դումանյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող և նախանշվող ծրագրերը։

Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:

«Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում: Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը:

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ: Վերապատրաստում անցած հոգեբաններն իրենց հերթին կվերապատրաստեն սահմանամերձ դպրոցների (Սյունիքի և Տավուշի մարզեր) ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին հոգեբանական պատշաճ աջակցություն տրամադրել երեխաներին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը: Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ցանկություն է հայտնել: Թիերի Ռիբոն հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ և շարունակական, որպեսզի վերապատրաստում անցած ուսուցիչներն իրենց ստացած հմտություններն ու կարողությունները փոխանցեն համայնքի այլ անձանց: Նա նաև նշել է իրենց բնակության վայրից տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրման կարևորության մասին: Թիերի Ռիբոն քննարկման է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի՝ համալսարանական ծրագրերում ներառելու հնարավորությունը:

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շեշտել է, որ պետությունը ճանաչել է կառույցի աջակցող դերը, և այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարության հետ առկա է համագործակցության երկար տարիների լավ փորձ: Հանրապետության դպրոցներում և ուսումնական հաստատություններում ՀԿԽԸ-ն իրականացնում է բազմաբնույթ դասընթացներ աշակերտների, ուսանողների և դասավանդող անձնակազմի համար՝ աղետների ռիսկի նվազեցման, առաջին օգնության, հոգեբանական աջակցության, առողջ ապրելակերպի, մարդասիրական արժեքների տարածման և դիմակայունության բարձրացմանն ուղղված այլ թեմաներով:

 

Նա նշել է, որ սահմանամերձ համայնքների դպրոցականների և ուսուցիչների համար նախարարության հետ իրականացված առաջին օգնության ուսուցման 20 դասընթացը նրանց դարձրել է առավել դիմակայուն՝ հաղթահարելու մի շարք մարտահրավերներ: Աննա Եղիազարյանի խոսքով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը գործընկերների հետ կրթության հասանելիության ապահովման նպատակով շուրջ 400 պլանշետ է տրամադրել դրա կարիքն ունեցող դպրոցականներին. առաջիկայում նախատեսվում է հատկացնել ևս 560 այդպիսի սարք:

Վահրամ Դումանյանը, արձագանքելով գործընկերների ներկայացրած առաջարկներին, նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորություններով հանդերձ օժանդակել Կարմիր խաչի մարդասիրական առաքելության իրականացմանը: Նա թե՛ հոգեբանական աջակցության, թե՛ բուհական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի հնարավոր ներառման հարցերը քննարկելու և կյանքի կոչելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների անվտանգության ապահովման խնդրին:

Տպել
1009 դիտում

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ