Կիբերհարձակման է ենթարկվել մսի վերամշակման աշխարհի խոշորագույն ընկերությունը. Բայդենը հարցը կքննարկի Պուտինի հետ

Աշխարհի ամենամեծ մսի վերամշակող ընկերությունը ենթարկվել է լայնամասշտաբ կիբերհարձակման: Կոտրել են JBS-ի համակարգչային ցանցերը ՝ ժամանակավորապես դադարեցնելով Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի որոշ ձեռնարկությունների աշխատանքը, որը հազարավոր աշխատողների համար բացասական հետևանքներ է ունեցել:

Ընկերությունը կարծում է, որ տվյալների փոխանցման ծրագրով աշխատող հարձակումը կատարվել է հանցավոր խմբավորուման կողմից, որը հավանաբար գտնվում է Ռուսաստանում:

Հարձակումը կարող է հանգեցնել մսի պակասորդի կամ սպառողների համար թանկացման: Ծրագրային գրոհի ժամանակ հակերները ներթափանցում են համակարգչային ցանց և սպառնում են խափանել կամ ջնջել ֆայլերը, եթե իրենց պահանջած գինը չի վճարվում:

Սպիտակ տունը հայտնում է, որ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել հարձակման փաստի վերաբերյալ:

«Գատուկ ծառայությունները Սպիտակ տանը տեղեկացրել են, որ փրկագնի պահանջը գալիս է հանցավոր կազմակերպությունից, որը, հավանաբար, գտնվում է Ռուսաստանում», - երեքշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը՝ հավելելով, որ Սպիտակ տունն այժմ աշխատում է Ռուսաստանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ: «Հուսով ենք, որ պատասխանատու պետությունները չեն պատսպարում տվյալենրի փրկագին պահանջող հանցագործներին», - ավելացրել է նա:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հաստատել է, որ Բայդենի վարչակազմը կապվել է Մոսկվայի հետ JBS- ի վրա իրականացված կիբերհարձակումը քննարկելու համար:

JBS- ը աշխարհի ամենամեծ մատակարարն է, այն ավելի քան 150 գործարաններ ունի 15 երկրներում:  Ընկերությունը հիմնադրվել է Բրազիլիայում 1953 թ.-ին `անասնապահ Խոսե Բատիստա Սոբրինյոյի կողմից: Ընկերությունում ներկայումս աշխատում է ավելի քան 150,000 մարդ ամբողջ աշխարհում:  Նրա հաճախորդների թվում են աշխարհի խոշորագույն սուպերմարկետները և McDonald's ցանցը: 

ԱՄՆ-ում JBS- ը վերամշակում է տավարի մսի ծավալի գրեթե քառորդ մասը և խոզի մսի հինգերորդը:

Հարձակումից հետո JBS-ից հայտնել են, որ որ այն զգալի վերականգնվել է այսօրվա հարձակումից հետո և հուսով է, որ իր գործարանների ճնշող մեծամասնությունը կգործեն արդեն մեկ օր անց:

Ընկերությունից նշել են, որ հարձակումը հայտնաբերելուն պես կասեցրել է ազդակիր բոլոր ՏՏ համակարգերը, և պահուստային սերվերները չեն վտանգվել:

JBS գործարանի աշխատողների վճարմամբ զբաղվող արհմիությունը ընկերությանը կոչ է արել ապահովել, որ աշխատողները ամբողջությամբ ապահովվեն աշխատավարձով՝ չնայած պարապուրդի:

Ժամանակակից մսի վերամշակման գործարաններում ՏՏ համակարգերն օգտագործվում են մի քանի փուլով, ներառյալ ՝ հաշիվ-ապրանքագրերն ու առաքումը:

Ըստ Beef Central առևտրային խմբի, «Սուպերմարկետները և այլ խոշոր օգտագործողները, ինչպիսիք են McDonald's- ը, կներառվեն ամենաշատ տուժած հաճախորդների շարքում` մատակարարման պակասի պատճառով»:

Ըստ Bloomberg- ի, ԱՄՆ-ում, որտեղ գտնվում են JBS-ի տավարի մսի մշակման 5  խոշոր գործարանները, հարձակման հետևանքով տուժել է արտադրության հինգերորդ մասը: Տուժել են նաև Ավստրալիայի և Կանադայի գործարանները:

Միևնույն ժամանակ, հարձակումը չի ազդել Հարավային Ամերիկայում ընկերության գործունեության վրա:

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն ակնկալում է, որ կիբերանվտանգության մասին հարցը կքննարկի Ժնևում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝  հաշվի առնելով JBS մսի վերամշակող ընկերության վրա հակերային հարձակումը: Այս մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին,  հերթական ճեպազրույցում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը անհապաղ կքննարկի ամերիկյան կողմի խնդրանքները՝ կապված JBS ձեռնարկությունների վրա հակերային հարձակման հետ, եթե այդպիսի հայցեր ստացվեն: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան տեղեկություններ չունի JBS-ի վրա կիբերհարձակումների կազմակերպիչների մասին: 

Փսակին հավելել է, որ ԱՄՆ-ը չի բացառում  JBS- ի վրա հակերային հարձակմանն ի պատասխան քայլերի ձեռնարկումը:

«Ինչ վերաբերում է պատասխան միջոցներ դիտարկելուն, մենք չենք բացառում որևէ տարբերակ այն համատեքստում, թե ինչպես կարող ենք պատասխանել», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին: Ըստ Փսակիի՝ հնարավոր միջոցառումների ներքին դիտարկման գործընթաց կա:

«Մենք սպասում ենք, որ այս թեման կքննարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ընթացքում»: Փսակին չի հստակեցրել, թե ռուսական կողմից ում հետ է հարցը քննարկվելու:

Փսակին ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կոչ է անում Մոսկվային միջոցներ ձեռնարկել ՝ կանխելու Ռուսաստանում տեղակայված հակերների հարձակումը ԱՄՆ-ի ընկերությունների վրա:

Պուտինի ու Բայդենի երկկողմ հանդիպումը տեղի կունենա Ժնևում`հունիսի 16-ին:

Տպել
1363 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը